Մեջբերում Hrayr-ի խոսքերից Նայել գրառումը
Այսօր տրամադրություն չունեի գրելու, բայց գրվածը տեսնելով տրամադրությունս մի քիչ բարձրացավ, ասեցի մի քիչ էլ բարձրացնեմ։
Խորհուրդ կտայի ամեն նախադասության սկզբում ու վերջում ավելացնեիր «ես այսպես եմ մտածում»։
Առաջ ես էլ անհավատ էի ու մորթվելու տարվող արջառի նման, այսօրվա շատերի պես, գնում էի ուր տանում էիր, ուր գնում էր ամբողջ հասարակությունը, իսկ այսօր ես գնում եմ այնտեղ ուր իմ Աստվածն է առաջնորդում, եթե չեմ գնում ուրեմն չի առաջնորդում և քանի որ շարժվում եմ նշանակում է առաջնորդություն ունեմ։Առաջ չգիտեի որտեղից եմ եկել և ուր եմ գնում, իսկ հիմա հստակ գիտեմ։
Առաջ չգիտեի թե երկիրը ոնց է պտտվում արևի շուրջը, իսկ արևն ընդհանրապես ինչի համար է և որտեղից ծնվեց, իսկ հիմա գիտեմ։
Հարց։ Գիտի՞ արդյոք մեկը թե արևն ու լուսինը ինչ դեր են կատարում և ինչի համար են նաև աստղերը։
Հետևությունները թողնում եմ ձեզ, թե ժամանակը ում համար է աշխատում, իսկ միակողմանի ճանապարհով համընթաց ենք շարժվում թե հանդիպակած։

Եթե քեզ համոզել են որ կենդանիների հետ հարազատական կապ ունես ու դու ընդունել ես դա քո խնդիրն է, իսկ մենք գիտենք մեր ծննդաբանությունը։ Սա ևս մի ապացուցում է ձեր գիտության խղճուկ լինելը։
Մի նեղացի, ես որպես մարդ հարգում եմ և քեզ և բոլորին, բայց քո փաստարկները սարսափելի խղճալի են։
Դու հիմա էլ չգիտես քո առաջադրած հարցերի պատասխանները, դու կարծում ես որ գիտես

Հարցիդ պատասխանը: Արևը, լուսինը և աստղերը ոչ մի բանի համար չեն, դրանք հետըանքներ են և ունեն իրենց ազդեցությունը երկրի և մնացած բոլոր երկնային մարմինների վրա…

Ինչ վերաբերվում է մարդու կենդանական ծագումին ապա նշեմ որ դու, երբ սաղմնային վիճակում էիր, ինը ամիս, դու անցել ես կենդանական աշխարհի հիմնական էտապները, սկսած միաբջիջ կենդանուց, ջրային, և այդ էտապում դու նույնիսկ ձկան նման խռիկներ ես ունեցել (դրանք ձկների շնչառական օրգաններն են), վերջացրած մարդկայինով…որոշ էտապներում նույնիսկ կապիկի, մարդու շան և էլի մի քանի այլ կենդանիների սաղմերը իրարից շատ քիչ են տարբերվում…սրանք փաստեր են և հավատքից չեն փոխվի ուր էլ որ քո աստված քեզ առաջնորդի…որտեղից ուզում ես արի և ուր էլ ուզում ես գնա սրանք անժխտելի փաստեր են, անգամ եկեղեցին է սա ընդունում (աչքիս շատ հին կրոնական ձեռնարկներ ես կարդում)… կարսաբանության դասին մի քնի, կենտրոնացի ու լսի

իսկ այսօր ես գնում եմ այնտեղ ուր իմ Աստվածն է առաջնորդում, եթե չեմ գնում ուրեմն չի առաջնորդում և քանի որ շարժվում եմ նշանակում է առաջնորդություն ունեմ։ երևի ուզում ես ասել "եթե չի առաջնորդում, չեմ գնում" խնդրեմ ճշտես, որովհետև տարբերությունը ահռելի է