Ռուսաբանութիւն է եւս «խօսք է գնում» արտայայտութիւնը: Սրա հայերէն ձեւերն են. «խօսք է բացւում», «խօսւում է», «ասւում է» եւն :
Ռուսաբանութիւն է եւս «խօսք է գնում» արտայայտութիւնը: Սրա հայերէն ձեւերն են. «խօսք է բացւում», «խօսւում է», «ասւում է» եւն :
Հետաքրքիր երեւոյթ է. ճաշարան կամ հացատուն բառի փոխարէն, ռեստորան բառի գործածութիւնը: Մինչ ռեստորան նշանակում է հանգստավայր:
Կարծում եմ, ճաշ բառը արեւելահայերէնում անգործութեան է մատնուած, կամ մոռացուած է: Արեւմտահայերէն «ճաշ ուտել» բառակապակցութեան դիմաց, արեւելահայերէնն ունի. «հաց ուտել» բառակապակցումը:
Այսինքն՝ փոխ առնելով օտար բառ (restaurant), յաճախ անտեղի ենք օգտագործում:
Այն, որ անտեղի շատ ենք գործածում օտար բառեր, ժխտել չի կարելի։ Բայց կոնկրետ «ռեստորան» բառը, համենայնդեպս, ներկայումս, կարծում եմ, ոչ մի լեզվով էլ հանգտավայր չի նշանակում, այլ նշանակում է վճարովի հենց հաց ուտելու/ճաշ ուտելու տեղ։ Իսկ ճաշարանը, որքան գիտեմ, փոքր–ինչ այլ իմաստ ունի. ճաշարանը սովորաբար որևէ հաստատության ներսում, դրան կից կամ մոտակայքում գտնվող և տվյալ հաստատությանը պատկանող ուտելու վայր է, մինչդեռ ռեստորանը կարծես թե լրիվ առանձին ու անկախ օբյեկտ է։
Գուցե իսկապես ճիշտ կլիներ ռեստորաններին հայերեն ճաշարան ասել, բայց այդ դեպքում պետք է այդ բառերի արտահայտած հասկացություններն էլ վերանայել...![]()
Ուղղակի իմ կարծիքով, խնդիրն այն է, որ մենք տարիներ շարունակ չենք ունեցել սնվելավայրերի տեսակների բազմազանություն, իսկ Սովետից հետո, երբ այդ տեսակները մուտք են գործել մեր երկիր, մենք պարզապես վերցրել ենք արդեն գոյություն ունեցող օտար բառը և նորերը չենք ստեղծել տվյալ հասկացությունն անվանելու համար։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Շատ բառեր կան, որ նախնական՝ արմատական իմաստով մի բան են նշանակել, այժմ՝ ուրիշ բան են նշանակում: Բա էլ իմաստափոխությունը, իմաստային դաշտերի լայնացում-նեղացումն ու՞ր մնաց: Ամենածեծված օրինակները՝ պարապել (պարապ՝ անզբաղ բառից, այսօր իմասը 180 աստիճան շրջվել է՝ զբաղված լինել), սեփական (սեպուհ բառից, նշանակել է սեպուհին՝ իշխանին պատկանող, այսօր նշանակում է ինձ պատկանող): Կամ՝ անջատիչ բառը: Չէ՞ որ անջատիչով ոչ միայն անջատում ենք, այլև միացնում: Վերելակ՝ և՛ վերև է բարձրացնում, և՛՝ ներքև իջեցնում: Օրինակները շատ են: Ընդ որում՝ ավելի շատ, քան իրենց նախնական իմաստը պահպանած բառերը:
Ճաշի մասին. «ճաշ ուտել» նշանակում է ուտել կոնկրետ սուպ, բորշ, աջաբ-սանդալ և այլ՝ հիմնականում ջրիկ կերակուրներ, իսկ «հաց ուտելն» ավելի լայն իմաստ ունի՝ պանիր հացից մինչև խորոված-քյաբաբ, ներառյալ բոլոր տեսակի աջաբ-սանդալները![]()
Վերջին խմբագրող՝ Հայկօ: 23.09.2008, 23:59:
DIXIcarpe noctem
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ