Ո՞վ է ասել, որ ջուր խմելը շատ վնասակար է: Այդպիսի բան չկա: Ուտելու ընթացքում կամ ուտելուց անմիջապես հետո պարզապես սառը ջուր խմել խորհուրդ չի տրվում, քանի որ սառը ջուրը բերում է ճարպեր պարունակող նյութերի՝ «յուղերի» /կարագ, մսամթերքների, կաթնամթերքների մեջ պարունակվող «յուղեր»/ պնդեցմանը, որոնք էլ «պատում են» ստամոքսի եւ 12-մատնյա աղու լուսանցքի պատերը: Այս ամենը բերում է ստամոքսում մարսողական հյութում պարունակվող, մարսողությանը նպաստող եւ կատարող նյութերի՝ աղաթթու, ֆերմենտներ, արտազատման «դժվարացմանը»…
Ահա սա է իմ գիտցած միակ պատճառը:
Ոչ էլ խորհուրդ է տրվում օգտագործել շատ տաք սննդամթերք: Տաքն էլ դե պարզ է՝ վնասում է լորձաթաղանթը…
Նույն հաջողությամբ, տվյալ բժիշկը կարող էր խորհուրդ տալ հյութեր չօգտագործել՝ հաշվի առնելով, որ հյութերի մինչեւ 95 տոկոսը երբեմն ջուր է լինում:
Իրականում, ապուրները/ ոչ տաք եւ ոչ էլ սառը վիճակում/ լավ էլ դյուրամարս են՝ ի տարբերություն շատ «չոր» սննդամթերքների…Տարօրինակ է, որ հենց նույն բժիշկն է երկու խորհուրդն էլ տվել… Իսկ ինչպես են բացատրում ապուրների օգտակարությունը ապուրներ ուտելուն կողմնակից բժիշկները՞՞
Հ.Գ. Իմ կյանքի ընթացքում ինչքան ստամոքսի ֆունկցիաների խանգարումներով, կամ աղեստամոքսային հիվանություններով մարդ եմ հանդիպել, բոլորը ապուրներից զզվող մարդիկ են, ապուր չեն սիրում և կյանքում չեն էլ ուտում…
Իհարկե, նշանակություն ունի նաեւ, թե ինչ բաղադրություն ունեն այդ ապուրները:
Սովորաբար մարդիկ, որոնք հիվանդանում են մարսողական համակարգի հիվանդություններով/ ստամոքսի եւ 12-մատնյա աղիքի խոցային հիվանդություններ, տարբեր տիպի գաստրիտներ/ հակված են լինում գործածել «չոր», «կոշտ», «կոպիտ» սնունդ/ թթու, կծու, աղի եւ այլն/ : Սա զուտ անհատական նախասիրություն է:Իմ կյանքի ընթացքում ինչքան ստամոքսի ֆունկցիաների խանգարումներով, կամ աղեստամոքսային հիվանություններով մարդ եմ հանդիպել, բոլորը ապուրներից զզվող մարդիկ են, ապուր չեն սիրում և կյանքում չեն էլ ուտում…
Ասելս այն չէ, որ այս մարդիկ պետք է անպայման հիվանդանան ստամոքսի եւ 12-մատնյա աղիքի հիվանդություններով: Հիվանդանալու համար պետք է լինեն ավելի լուրջ գործոններ…
Բայց «չոր» , «կոպիտ» սննդամթերքի օգտագործումը նպաստում է նման հիվանդությունների առաջացմանը:
Հաշվի առեք, որ հեղուկը ստամոքս մուտք գործելուց անմիջապես հետո, շատ արագ հեռանում է…
Էջանիշներ