Իմաստ չունի գրավել համընդհանուր ուշադրությունը , եթե դրանից հետո առաջարկելիք չունես:
Ինձ թվում է մի քիչ խառնվել է ընդունված հասկացությունները իրար:
Կործում եմ քննակման մասնակիցները հիմնականում խառնում են տարբեր հասկացությունների իրար որոնք են Բարոյական նորմերը և Սկզբունքները:
Բարոյական նորմերի պահանջներն են հենց չդավաճանելն, չստորանալն և այլն:
Իսկ սկզբունքները դա այն տրամաբանական կառուցվախ սխեմայի/սիստեմայի առանցքային կետերն են, որոնք ընտրել ենք մենք ինքներս: Հասարակությունը թույլատրում է նաև չունենալ ոչ մի Սկզբունք, ու դա պախարակելի արարք չի:
Օրինակ ես իմ սկղբունքներին դավաճանած կլինեմ, եթե իմ կնոջը ստիպեմ նստել տանը ու չաշխատել կամ հասարակության մեջ անկախ ինձանից առանձին հանդես գալու իրավունքի վրա բռնանամ: Նույն նաև երեխա/երեխաների հանդեպ՛ Եթե երեխան զրկվի ազատորեն իր կարծիքը արտահայտելու իրավունքից: Կյանքում պատահել է որ ես ինքս ոտնաձգություն եմ կատարել իմ այդ սկզբունքների վրա: Բայց գիտակցել եմ որ սծալը ես եմ ու ես եմ խնդրել ներողություն, անկախ նրանից որ օրինակ երեխան եղել է հինգ տարեկան:
Նույնը աշխատանքի վերաբերյալ: Մարդը եղել է ինժերներ, բայց այժմ աշխատում է տաքսու վարորդ: Եթե ինժեներ եղած ժամանակ նա ասում էր որ չի կատարի ավելի ցածր սոցիալական սանդղակում եղած աշխատանք, ապա նրա մոտ փոխվալ է հավանաբար սկզբունքների համակարգը: Դա ստիպել է կյանքը, և դա նորմալ է, եթե մարդը երկարաատև պայքարել է իր սկզբունքը պահելու համար, և կյանքը նրան համոզել է, որ ուրիշ ճար չկա:
Սակայն այդ համակարգի բիզնես դարձնելն է ինձ թվում է աննորմալ, նաև անբարո:
Հարցը ուրեմն սկզբունքների մասին է: Իսկ դավաճանությունև և նման անբարոյական արարքների հանդեպ համոզված եմ որ ոչ մի նորմալ մտածող մարդկ դա չի արդարացնի, առավել ևս եթե դա կաարվել է հենց իր հանդեպ: Այնպես որ այստեղ առանձնապես քնարկելու բան էլ չկա:
Ժող, սկզբունքներ բոլորս էլ ունենք, բայց դրանք ժամանակ առ ժամանակ փոփոխվում են, հակառակ դեպքում կոտոշության են վերածվում: Բայց ոնց գցում-բռնում եմ հավերժ սկզբունքներ էլ կան![]()
Կյանքի ցանկացած ժամանակահատվածի համար էլ մարդը ունենումա սկզբունքներ: Սակայն տարբեր ժամանակահատվածներում մարդու սկզբունքները փոփոխվում են կախված ոչ թե մենակ իր ֆինանսական ու բարոյական վիճակից այլ նաև իր հասունության աստիճանից:
Օրինակ երիտասարդ տարիքում դու կարող էս ունենալ մի ինչ որ սկզբունք, բայց տարիներ հետո դու ինքդ դեմ գնաս քո սկզբունքին ու վարվես մի այլ ձևով, սակայն հենց էդ տարիքիդ հասունության աստիճանի համեմատ կշռադատելով՝ քեզ արդեն ծիծաղալի կթվա էն ժամանակվա սկզբունքդ, բայց մի շտապի ծիծաղալ, որովհետև մի 3 տարի հետո էլ էս սկզբունքդա ծիծաղալի լինելու ու այդպես շարունակ, Մինչև լիարժեք հասունանալով հանդերձ կթողնես բոլոր սկզբունքներդ «շեշտում եմ սկզբունքները» ոչ թե բարոյական նորմերը:
Բայց կան մարդիկ որ իրենց սկզբունքայնությունը ցույց տալու համար սկսում են օկտագործել կռուտիտի տարբերակը՝ Օրինակ մուսուլմանը պասա պահում էն ժամանակ երբ տունը ուտելու բան չի լինում:Կարծում եմ հասկացաք բերածս օրինակը:
Մենք իրար սեր ենք պարտք մարդիկ:
Համաձայն եմ, որ ցանկացած մարդու մոտ էլ սկզբունքները ժամանակի ընթացքում կարող են փոփոխության ենթարկվել, քանի որ մարդն անընդհատ աճում է, նույնիսկ եթե դեպի հետ, դա էլ է աճ, քանի որ որոշակի փորձի ձեռքբերում է ենթադրում ամեն դեպքում, իսկ լճացում՝ որպես այդպիսին, չեմ պատկերացնում, քանի որ լճացում կոչվածն արդեն իսկ հետընթաց եմ համարում, հետևաբար՝ էլի աճ)։ Մարդն անընդհատ նորանոր փորձությունների միջով է անցնում, ու, բնական է, որ այդ ընթացքում մինչ այդ ունեցած որոշ սկզբունքներ կարող են իրենց սպառել ու մերժվել, ինչպես նաև որոշակի հանգամանքների բերումով կարող են ձևավորվել նորերը։ Իսկ սկզբունքների բացակայությունն, իմ խորին համոզմամբ, ոչ այլ ինչ է, քան անկայունություն։ Բազմիցս համոզվել եմ, որ ինչքան քիչ կամ խարխուլ են մարդու սկզբունքները, այնքան անկայուն ու անհուսալի է տվյալ մարդը։ Իսկ այդպիսի մարդկանց հետ գուցե որոշակի հատկանիշների առկայության դեպքում ու որոշակի հանգամանքներում շատ հաճելի լինի շփվելը, ժամանակ անցկացնելը, բայց, իմ կարծիքով, լուրջ ընկերություն ու կայուն հարաբերություններ պահպանելը դժվար է. ես ինքս որևէ բանում այդպիսի մարդկանց վրա հույս դնել չեմ կարող։
Կարծում եմ՝ քո նկարագրածը ոչ թե ամուր սկզբունքների տեր մարդն է, այլ կաղապարված մտածելակերպ ունեցողը, իսկ դրանք տարբեր բաներ են։ Մարդը կարող է շատ ամուր սկզբունքներ ունենալ, բայց միաժամանակ լայնամիտ ու ընկալունակ լինել նոր գաղափարների առաջ։ Կարող է նաև անընդհատ նոր գաղափարներ որդեգրել և անսկզբունք մարդ լինել։ivy-ի խոսքերից
Ես ինքս ունեմ մի քանի հիմնարար սկզբունք, որոնք որդեգրվելուց ի վեր՝ տարիներ շարունակ, փոփոխության չեն ենթարկվել, քանի որ դրա համար հիմք չի եղել։ Ունեցել եմ նաև սկզբունքներ, որոնցից հետագայում հրաժարվել եմ՝ նկատելով, որ դրանցով առաջնորդվելու դեպքում ո՛չ ինձ եմ օգուտ տալիս, ո՛չ էլ ուրիշներին։ Օրինակ՝ ժամանակին շատ հստակ սկզբունք ունեի՝ ոչ մեկին չվստահել. ցանկացած պահի ցանկացած մարդու կասկածել։ Մի քանի տարի խիստ հավատարիմ եմ եղել այս հիվանդագին սկզբունքին ու որոշ ժամանակ դրանից ահագին գոհ էի, բայց հետո քիչ–քիչ սկսեցի գիտակցել, որ դրանից ո՛չ ինձ է խեր լինում, ո՛չ էլ ուրիշներին. ապրում եմ ասեղների վրա, թեկուզ և ապահով, բայց հոգեկան հանգստությունս իսպառ չքացել է... Հետո ինձ բռնեցի էն մտքի վրա, որ հաճախ ինձ մեղավոր եմ զգում որոշ մարդկանց չվստահելուց, կասկածելուց, ու զգացի, որ ես իրավունք չունեմ բոլորին չվստահել, ինչ է թե նրանցից ոմանք կարող են անվստահելի դուրս գալ։ Ու քիչ–քիչ գրողի ծոցն ուղարկեցի էդ սկզբունքը։ Պարզ է, որ ո՛չ սկզբունք որդեգրելը, ո՛չ էլ դրանից հրաժարվելը հիմնականում կտրուկ ու հատուկ պահի չեն տեղի ունենում, այլ աստիճանաբար, սահուն ու աննկատ կերպով։
Օրինակ, սուտ չխոսելը ստաժավոր սկզբունքներիցս մեկն է, ու ներկա պահին դժվարությամբ եմ պատկերացնում, որ երբևէ կարող է հրաժարվեմ էդ սկզբունքից, համենայնդեպս, այս պահին այդպես եմ մտածում։ Իհարկե, չեմ բացառում, որ հիմա էլ եթե պետք լինի սուտ խոսելու միջոցով ինքս ինձ կամ որևէ մեկին փրկել, ասենք, ինչ–որ շատ լուրջ խայտառակությունից, մահից կամ նմանատիպ այլ լուրջ վտանգից, կդավաճանեմ էդ սկզբունքիս։ Ճիշտ է, դրանից հետո ահագին կտառապեմ, բայց կանեմ։Եթե երբևէ զգամ, որ այս սկզբունքս ավելի շատ վնաս է հասցնում ինձ և ուրիշներին, քան օգուտ, հաստատ կհրաժարվեմ, բայց մինչև հիմա միայն հակառակում եմ համոզվել, հետևաբար այդ սկզբունքից հրաժարվելու մտադրություն չունեմ ներկա պահին։
Կամ, օրինակ, վատությանը վատությամբ չպատասխանելը, պահի ազդեցությամբ (տաք գլխով) չգործելը... Սրանք նույնպես այն սկզբունքներիցս են, որոնց ճիշտ լինելու մեջ ես ամեն վայրկյան միայն համոզվում եմ, հետևաբար ինչու՞ պիտի հրաժարվեմ դրանցից։ Կհրաժարվեմ միայն այն դեպքում, երբ զգամ, որ սխալ են։ Իսկ եթե սխալ լինեն, համոզված եմ, որ մի օր անպայման կզգամ։
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 23.09.2008, 00:19:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Համոզված եմ, որ սուտ չխոսելը, հնարավորության դեպքում բարություն անելը եւ նման այլ «լավ բաները» շատ մարդկանց սկզբունքներն են:
Բացի այդ, համոզված եմ, որ տարբեր սեռերին պատկանող բազմաթիվ մարդկանց նույնպես ունեն որոշակի, կարելի է ասել` միայն իրենց սեռին բնորոշ սկզբունքներ, որոնք, այսպես ասած, «լավն» են, «առողջ» են:
Այո, սկզբունքները փոխվում են նաեւ անձի տարիքին զուգահեռ, համաձայն եմ:
Բայց եղեք մի փոքր իրատես: Ճիշտ հասկացեք, ես չեմ քաղաքականացնում, ոչ էլ ինքս ինձ «պաշտպանում եմ», ոչ էլ ինքս ինձ համարում եմ «անսկզբունքային»:
Մեր երկրում առօրյա կյանքում ցանկացած մարդ բախվում է այնպիսի խնդիրների/դրանք լինում են տարաբնույթ/, որոնց լուծման համար պետք է հաճախ լինել «անսկզբունքային»:
Սովորական քաղաքացին, որը պետք է հոգա իր ընտանիքի հոգսերը այս «ճահճային» մտածելակերպով, «անբարոյական» նիստուկացով հասարակությունում, չի կարող, սկզբունքային լինելով, գոյատեւել:
Շա՜տ ու շատ իրավիճակներում մարդիկ պարտադրված են սուտն ասել, «ջայլամային» կեցվածք ընդունել, հնարավորություն էլ հաճախ ունենում են լավն ու բարին անելու, սակայն հաճախ չեն անում: Սա այնքան ակներեւ է եւ այնքան ենք բախվում առօրյա կյանքում նման օրինակաների, որ, սրա հետ չհամաձայնվելը, կներեք , մեղմ ասած, սակավամտության դրսեւորում է…
Թողնենք բարձրագոչ հայտարարություններն ու հոգեբանափիլիսոփայական բացատրությունները: Եւ լինենք իրատես:
Սկզբունքները, բնավորության, մտածելակերպի դրսեւորումն է ընդհանրապես կամ առանձին իրավիճակներում, որոնցով բոլոր ՆՈՐՄԱԼ հասարակությունները «գնահատում», «չափորոշում» են առանձին անհատներին: Սակայն մի հասարակություն, որտեղ քաղաքացիների մեծամասնությունը ունի , ինչպես նշել էր Էլմոն, «օրվա հացի խնդիր», չի կարող լինել առողջ: Տվյալ հասարակության առանձին անհատներն էլ չեն կարող ունենալ «առողջ» սկզբունքներ: Օրինակ՝ եթե նույնիսկ նախկինում եղել են սկզբունքայնորեն «ճշտախոս», ապա լինել թե չլինելու խնդրի առաջ կանգնելու դեպքում, դառնալու են «ստախոս»…
Նման օրինակներ եւ դեպքեր մեր, մեր մտերիմների առօրյա կյանքից կարելի է անընդհատ հիշել եւ անընդհատ նման դեպքերի ականատեսը լինել, նույնիսկ՝ գլխավոր դերակատարը…
Այդ ամենը դեռեւս անպակաս է մեր հասարակությունից եւ մեր շրջապատից:
Փորձեմ գուշակել (մեկ էլ տեսար՝ կպավ)
1. դու աշխատել ես որեւէ նախարարությունում կամ այլ պետհիմնարկում
2. կամ էլ, անմիջական ղեկավարդ կին է եղել
Սա, ի միջի այլոց:
Ինչ վերաբերվում է սկզբունքներին դավաճանելուն կամ պահպանելուն, կարծում եմ, շատ եք խորացել: Սկզբունքները լավ բան են, բայց դրանց կուլ գնալն էլ մի բան չէ: Թեթեւ տարեք... Ու չփորձեք բոլորին կամ ինքներդ ձեզ համոզել, որ դուք սկզբունքային եք ընդհանրապես, այսօր մի հարցի վերաբերյալ սկզբունքային եք, վաղը այդ սկզբունքը կարող եք այնպես մոռանալ, որ հետքն էլ անգամ չմնա ձեր ուղեղներում...
Միևնույն մարդու բարոյական նորմերը կարող են բախվել իրար, հաղթող է դուրս քալիս միայն մեկը:
Չսպանել - պաշտպանել թույլին(փոքրին):
Չխաբել - ցավ չպատճառել (Ես կխաբեմ, եթե ճշմարտությունը վիրավորի կամ ցավացնի սիրած մարդուն)
Չգողանալ - ...չեմ գտնում...մի բան հուշեք, ինչ բարոյական բանի համար կարելի է գողանալ, հաստատ կա( միայն չասէք՝ ուտելու)
---
Թե որը կհաղթի այդ պահին՝ դաստիարակությունից, խառնվածքից, միլլիոն բանից է կախված:
Սկզբունք այս դեպքում կարելի է անվանել՝ միշտ գործել ըստ պահի թելադրանքի
Ասել կուզես որ ամեն ինչ հարաբերակա՞ն է : Համաձայն եմ:
Էն, ինչ որ կարևոր ու համընդանում սկզբունք էր ասենք սովետում, /օրինակ վերցրու այն, ինչ վատ է դրված, անկախ դրանցի թե այն քեզ պետք է թե չէ - ռուս. ազատ թարգմանություն, կամ լեվի եկամուտը դա սրբություն է, կամ "որպես սկզբունք, կոստյումը գնում եմ միայն ՛տակից՛ "
/ դա աննորմալ սկզբունքներ էին ասենք հին ու բարի Անգլիայում
:
Խոսքը գնում է նույն համակարգի մեջ սկզբունքայնության մասին:
…
Ավելին: Սկզբունքը իրականում նաև գենետիկական պրոդուկտ է: Սկզբունքները մենք ժառանգում ենք մեր ծնողներից:Սկզբունքների շուրջ Հայրեր ու Որդիներ մենամարտերից հետո մենք սկսում ենք անկախ մեր կամքից հասարակության առաջ հանդես գալ որպես մեր ծնողների գենետիակական-ժառանգական սկզբունքների կրողներ: Իսկ դավաճանել գենետիկային… դա նախ և առաջ երկարաժամկետ կտրվածքով դժբախտացնում է հենց դավաճանողին, հետո ինչպես ՈՒլուանան իրավացի նշեց, ծնում է դիմացիների մոտ անկայուն, հեղեղուկ մարդու պատկերացում:
Ավելացվել է 8 րոպե անց
Սա շատ փոխկապակցված շղթա է: մարդը դավաճանում է իր սկզբունքներին, որպեսզի հաղթահարի օղակը, համակերպվի… իսկ օղակը դրանից հետո որպես կանոն ավելի ու ավելի է սեղմում նրա վիզը:
…
Ես էլ չէի ուզենա քաղաքականացնել, բայց և այնպես… եթե առաջին իսկ ընտրախախտումի ժամանակ հասակարությունը ընդհանրապես ու մարդիկ մասնավորապես գնժտնվեին սկզւնքային ու մինչև վերջ հաշիվ պահանջեին, ապա չէինք հասնի այսօրվան…
Ու սենց միլիոն հատ օրինակ մեր ՝ հայկական կյանքից: Համակերպվողական, դաժան կյանքի հաղթահարման օրինակ:
Նայի մենակ թե ոնց էինք էն անլուս օրերին ամեն մեկս մեր տան լուսի խնդիրը լուծում, ու չկար սկզբուքային մոտեցում՛: Որ չենք քաշելու լեվի լույց, բայց կառավարության մայրիկը լացացնելու են: Օրինակ ինչպես արեցին Վլադիվաստոկում: Այնտեղ էլ մեր պես մարդիկ էին ապրում: Բայց ոչ մեկի մտքով չանցավ լեվի լույս քաշել: Դրա փոխարն կառավարության դիմաց մինուս քառասունի տակ միտինդներ ու ցույցեր էին անում, մինչև նրանց լացացրին: Այ սա եմ ես համարում ունենալ սկզբունքներ ու նրանց չդավաճանել![]()
Վերջին խմբագրող՝ dvgray: 14.09.2008, 05:13: Պատճառ: Գրառման ավելացում
սրա հակա-յի համար լիքը արգումենտացիա կա.Չգողանալ - ...չեմ գտնում...մի բան հուշեք, ինչ բարոյական բանի համար կարելի է գողանալ, հաստատ կա( միայն չասէք՝ ուտելու)
պետությունը շահագործում է աշխատողին, խաբում է, չի վճարում, իսկ աշխատողը հոսանքի հաշվիչի տակ երկաթ է դնում ու խաբում պետությանը: Գողանու՞մ է:
Աղքատը հարուստի այգուց խնձոր է թռցնում, որ երեխային կամ հենց իրեն կերակրի: Գողանու՞մ է:
Վաճառողը մանրը շատ է վերադարձրել: Մի հարյուր մետր անցնելուց հետո մարդը նոր միայն նկատում է, բայց հետ չի դառնում: Գողանու՞մ է:
…Ընդհանրապես գողանալ-չգողանալը ամենահեղհեղուկ ու ոչ որոշակի, չդետերմինացված սկզբունքն է:
Ու ոչ միայն դա: Բեր ցանկացած սկզբունք, դժվար չի լինի ապացուցել դրա խախուտությունը:
Ավելի շուտ փոփոխվող: Իսկ տվյալ պահին, տվյալ ժամանակի մեջ ու միջավայրի մեջ հարաբերականը ներքին հանգստությունն է. եթե այն չի խախտվել, ուրեմն սկզբունք էլ չի խախտվելԱսել կուզես որ ամեն ինչ հարաբերակա՞ն է :
Համաձայն չեմ: Այն զուտ դատիարակության, ներշնչանքի արդյունք է: Վերցնենք օրինակ տղամարդու՝ տարված լինելը միաժամանակ մի քանի կանանցով: Մեր դաստիարակած արժեքային համակարգում՝ ներքին նյութդ պետք ա իրան վատ զգա ու դու ապրես անբարոյականության դիսկոմֆորտ, մինչդեռ արաբական բազմակին համակարգում ամեն ինչ կարգին էՍկզբունքը իրականում նաև գենետիկական պրոդուկտ է:
…Ու միևնույն ժամանակ՝ բոլորի աչքին շատ անմեղ երևացող ինչ-որ բան քեզ կարող է ներքուտս չարաչար տանջի, քեզ կեղտոտված զգաս… Բայց ոչ մի գրված կամ չգրված օրենք չես գտնի, որ քեզ կապացուցի, որ ինչ-որ բարոյական սկզբունքի դեմ ես գնացել:
Ստոպ, ստոպ ,ստոպ Բարեկամ ջան
Աշխարհում ամեն ինչ էլ պայմանական է: Կապույտը պայմանական է "կապույտ": Ու էտքանը հերիք չի, կան նույնիսկ "կապույտ" տղաներ:
Սիստեման կառուցվում է ինչ որ սկզբունքներից /սկզբունքներից/ ելնելով: Ճի՞շտ է: Ուրիշ բան է, որ "կարելի է"/"չի կարելի" նաև առանց"սիստեմայի" : Սրան մենք "սովոր" չենք
:
…
Հիմա հարցը նրանում է, որ որոշ մարդիկ շարժվում են "սկզբունքներով", իսկ որոշը այդ սկզբունքային մարդկանց սկզբունքների վրա սպեկուլացիա է անում
![]()
Հա, սիստեման սկսվում է սկզբունքերից, բայց շարքային քաղաքացին ինչքանո՞վ ա մասնակցում էդ սիստեմայի սկսմանը: Ինձ ավելի շուտ թվում ա՝ էդ սիստեման սկսվում ա լրիվ ուրիշ տեղ ու լրիվ ուրիշ՝ մի քանի մարդկանց կողմից, որոնք հաջողությամբ էդ՝ դեռ սաղմնային սիստեմայի մեջ մտցնում են քաղաքացուն, հետո նրան ներշնչում են էդ սկզբունքները, վերջում էլ՝ վերագրում էդ սկզբունքները քաղաքացուն: Դրա համար ատում եմ քաղաքականությունը:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ