Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
Կուկո, կարող ա քո համար չափանիշ չի, բայց քաղաքագիտական մտքի հիմնադիրն ա համարվում. նա երևի առաջինն էր, որ փորձեց ցույց տալ քաղաքական գործչի, ընդհանրապես լիդերի էությունը: Ու նրա <<Իշխանը>> տրակտատը մինչև այժմ էլ համարվում է մեծ արժեք ունեցող աշխատություն, այն չի կորցրել թարմությունը
Սփյուռքը շատ բան է պահանջում. մինչև մենք չդադարենք Սփյուռքի հաշվին մեր բյուջեն լցնել, նրանց խոսքը մեր համար արժեք է ունենալու. իսկ դուք կարծում եք, թե Սերժը չէր ուզում, որ դաշնակները ցույց անեն? Լավ էլ ուզում էր. միայն թե կարողանար ցույց տալ, թե ինքը բնավ կապ չունի այդ ամենի հետ. դուք չեք ուզում հասկանալ իմ ասածը. ջհանդամը էդ կոալիցիան, պետք էր էդ էդ էդ ակկոյունլուներին ցույց տալ, որ այստեղ նրանք ցանկալի հյուրեր չեն
Աստղ, խոսքս կոնկրետ արտահայտությանն էր վերաբերում:
ՌՔ-ի չափ էլ չկային, որ ասեին` չեք տալիս, մի տվեք, ջհանդամին տաք: Մոռացել ե՞ս «Հազարամյակի մարտահրավերներ»-ի պահերը: Աստղ ջան, ես հասկանում եմ գրածներիդ միտքն ամբողջովին. համաձայն եմ, որ այդ ամենը նախորոք համաձայնեցվել է ՍՍ-ի հետ, ու հենց էդ ա, որ ցույց է տալիս նրանց քայլերի ողջ անշնորհքությունը: Միասին հրավիրում են կամ, լավ, ՍՍ-ն հրավիրում ա, ձեռքը սեղմում ա, դաշնակներին էլ ասում ա` «թքեք վրեն», դաշնակներն էլ, կամակատարի իրենց դերը ստանձնած, կատարում են հրամանը: Չի կարելի այդքան ստրկամիտ լինել, այդքան մարմնավաճառ լինել. «ՍՍ-ն վճարում ա, անում ենք, սփյուռքը վճարում ա, անում ենք»: Թե ասա` «Լևոն, բա մարդ էդքան ժլատ կլինի՞, ի՞նչ էր եղել, ձեռքերդ քարի տակ է՞ր, վճարեիր էլի»: