Հարգելի ArmBoy, Garun և LevX, թեկուզ փոքր-ինչ թեմայից դուրս կստացվի գրածս, բայց խոսակցության ընթացքը բերեց դրան: Երբ ես խոսում եմ տվյալ կայքի նկատմամբ եղած ընդհանուր վերաբերմունքի մասին (նշեմ, որ իմ վերաբերմունքի չէ, այլ բազմաթիվ այցելուների ու օգտագործողների վերաբերմունքի), դուք խոսում եք անձնական մոտիվներով:
Իմ համար կարող է ավելի հեղինակավոր լինել ինչ-որ չինական կայք կամ ինդոնեզական, Ձեզնից յուրաքանչյուրի համար էլ: Չէ որ մենք անհատ ենք: Սակայն այն, որ օգտագործողների ստվար զանգվածի մոտ (կրկնում եմ երկրորդ անգամ սա) հենց այդ կայքը մեծ հեղինակություն է վայելում, ընդ որում սա գրում առանց ուրիշ կայքերի հետ համեմատություններ անցկացնելու, դա անժխտելի է:
Իսկ թե Ձեր կարծիքը ասենք իմ կամ ասենք այլ ակումբցու համար, որքանով է արժեքավոր, ես համեստորեն լռում եմ: Ընդ որում այդ լռելուս պատճառը ոչ թե ունեցած բացասական վերաբերմունքն է, այլ բացարձակ անհայտություն, քանզի չեմ ճանաչում ոչ մեկիդ: Ու հենց այս իրողությունից էլ գալիս են խոսքերս
Քավ լիցի
Ես ուրախ կլինեմ, եթե Ձեզնից յուրաքանչյուրը կարողանա Network.am-ի մակարդակի կայք սարքել![]()
Էջանիշներ