mtahogՄարդուկ դու էլ մյուս ծայրահեղության մեջ ես ընկել Ռուսաստանի սիրուց, գոնե տեղյակ ես Չեչենական պատերազմների ժամանակ մեծն ռուսների "հերոսական" արարքներից՞, կամ մտածել ես թե ինչու են ռուսները օսերին պաշտպանում հիմա երբ նույն ցանկության համար չեչենական գյուղերը տանկերով արդուկում էին՞
Ես էլ եմ առաջարկում ծայրահեղությունների մեջ չընկնել ու մի հատ վերհիշել պատմությունը:
Չեչնիան ուզեց անկախանալ: Լրիվ ուներ դրա իրավունքը ու ոչ մեկ դա կարծում եմ կասկածի տակ չի դրել:
Բայց կար մի բայց: Չեչնիայում ապրում էին բազմաթիվ այլ ազգեր, ռուսներ, հայեր, ինգուշներ և այլ կովկասյան ազգեր: Ի՞նչ եղան նրանք:
Լավ մի կողմ թողնենք փոքրամասնություններին:
Հետո եղավ Խասավյուրտի պայմանագիրը, որով Չեչնիան դե-ֆակտո դարձավ անկախ, ու փաստորեն նրա դե ֆակտո անկախանալը ճանաչեց Ռուսաստանը:
Ի՞նչ եղավ հետագա մի քանի տարու՞մ: Փոխանակ Չեչնիան դառնար օրինակելի դեմոկրատական երկիր այն սկսեց դառնալ ծայրահեղ իսլամիստական վախաբիտների որջ որոնց նպատակը արդեն ոչ միայն Չեչնիայի անկախությունն էր, այլ նաև շրջակա ավտոնոմիաների իսլամացումը ...
Եվ այստեղ կարելի է ասել Չեչնիայի իրավունքները հավասարվեցին զրոյին:
Հիմա կարող եք ասել թե դա ռուսների սարքածն էր ու նման բաներ... բայց դա անիմաստություն է, որովհետև հարձակումը սկսեց Չեչնիան 1998-1999-ին փորձելով մտնել Դաղեստան:
Ու վերջացավ: Ռուսաստանը արտաքին ուժերի հետ պայմանավորվեց ու սկսվեց վահաբիտական Չեչնիայի սանձահարումը:
Ի դեպ որպեսզի ավելի լավ պատկերացնենք, պատկերացրու որ Արցախը հենց հիմա սկսի պատերազմ Ադրբեջանի դեմ ու փորձի ասենք գնալ լեզգիններին ու թալիշներին գռգռելու.:
Ինչ կանի դրանից հետո Ադրբեջանը՞ ու արդյոք Արցախի պայքարը դրանից հետո կմնա արդա՞ր:
Էջանիշներ