dvgray ջան, հարցը մը քեզի
անկախ նրանից թե ով ում ինչ է հրահրել, ինչու ղարաբաղցի հայը իրավունք ունի չապրելու Ադրբեջանի սահմաներում, իսկ Օսը իրավունք չունի Վրաստանի սահմաներում չապրելու, ինչու Վրաստանի տարածքային ամբողջականությունը անձեռնամխելի է իսկ Ադրբեջանինը ոչ՞
ինչ ես կարծում Ղարաբաղյան պատերազմի ամենաթեժ տարիներին, օրը ցերեկով Եվրոպայի հարևան քուչում գտնվող Կիպրոսը օկուպացնող Թուրքիային ինչ էր խանգարում գոնե մի հատ Հայաստանի վրայով անցնել ու միջազգային ղժղժոցի տակ, միթոմ թե տեղի տալով հետ գնալ ելման դիրքեր՞
Իդիոտ Միշիկին էլի ռուսներն ու արևմուտքը խաբեցին...
Կհիշես երբ ռսական գումարտակը Հարավսլավիայի ռմբակոծումից հետո գրավեց Սարաևոյի օդանավակայանը, դրանից առաջ Միլոսևիչին փուռը տվին, ինչ ստացան՞.. հաղթանակած Չեչենական պատերազմ... ռուսները Միլոսևիչին խաբեցին ճիշտ այնպես ինչպես այսօր ամերիկացիները խաբեցին Միշային, ..
Կոսովոյի դիմաց դեռ ոչինչ չէին տվել ռուսներին... ամենահարմար տարբերակը ով էր.. ռոմանտիկ Միշիկը... բոլոր դեպքերում Օսեթիան արդեն կորած էր Վրաստանի համար.. ոՌուսաստանը դա արդեն իրենն էր համարում, գեղեցիկ պրիոմ էր արևմուտքի կողմից..
ռուսներին նոր բան չտալու համար զգուշացրեցին որ սա վերջնական քոննը չէ, բայց հիմա վերցրու.. արդեն տվեցինք .... իսկ Միշայի բնականաբար համոզելը որ ազատագրի երկիրդ այնքան էլ դժվար չի եղել մի քանի շաբաթ առաջ այցելած գոնդոլիզիկի համար..
Միշան դեռ պիտի սովորի որ հզորների խոստումները իրենց թրի ծայրին են..