mtahog-ի խոսքերից
Հետաքրքիր է, երբ Վրաստանը ՄԱԿ-ում ադրբեջանական բանաձևին կողմ էր քվիարկում, մենք ու մեր խիարները ամենաբարձր մակարդակով, արտգործնախարարի մակարդակով ասուլիսում, հրապարակավ իրանց հասկանում էին, չէ որ նրանք էլ ունեն նույն խնդիրները, ինչպես կարող էին դեմ քվիարկել.. կհիշեք երևի Վարդանչոն գլուխը դռաժիտ անելով ոնց էր հասկանում վարցական դիրքորոշումը, բայց հիմա վրացիները մեզ չեն հասկանալու թե ինչու ենք դեմ "սահմանադրական կարգի վերականգմանը"..
Դիվի, Անդրկովկասյան "Եվրամիությունը" ուտոպիա է, լավ թող լինի բարի ցանկություն, նույնիսկ տեսականորեն հնարավոր, բայց գործնականում կոմունիզմի կառուցում է հիշեցնում, իսկ բոլոր թույլ պետություններն ու փոքրերը օգտագործվում են ԽՈՇՈՐ ՀԱՇՎՈՎ, բայց... մի տարբերությամբ, օգտագործՎում են կամ իրեն օգտագործում են...
հիմա օսերը օգտագործՎում են որ սեփական պետություն ունենան, 1991-1994թթ մենք օգտագործՎում էինք որ "հարևան երկրի տարածքները գրավելու համար" ՄԱԿ-ում, աշխարհը մեզ քացու տակ չգցեր օրումեջ, ու էն ժամանակ հավասարապես ու շատ ճիշտ էինք օգտագործվում և ռուսաստանից և ԱՄՆ-ից, արդյունքում հաղթած պատերազմ՝ միջազգայնորեն ճանաչված երկրի 20 տոկոս "օկուպացումով", արդյունքում պատերազմի ամենաթեժ ժամանակ թշնամական երկրով հացահատիկի ներկրում և այլն... հիմա օսերն ու ափխազներն են ՕԳՏԱԳՈՐԾՎՈՒՄ ռուսների հետ, տո ջհանդամը թող սատանան իրանց օգտագործի ՝ մարդիկ պետություն են ուզում թեկուզ սատանայի օգնությամբ...
ուրեմն օգտագործՎելու այլընտրանք չկա փոքրերի համար, թեկուզ դա հիմա անվանում են փոխշահավետ համագործակցություն... իսկ մենք արդեն վաղուց էլ չենք օգտագործՎում արդեն վաղուց մեզ օգտագործում են նույնիսկ չուզելով, կհիշեք Պուտին ձյան Երևանում ասեց որ "գույք պարտքի դիմաց"ը հայերն են առաջարկել, օգտագործում են քանի որ մեր շեֆերը մանկությունից մնացած ռսական դպրոցների հոտը դեռ շնչում են, ռսական դպրոցների հոտը դեռ հոգեհարազատ է իրենց ու կարոտում են դրան...
Էջանիշներ