User Tag List

Էջ 33 63-ից ԱռաջինԱռաջին ... 2329303132333435363743 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 481 համարից մինչև 495 համարի արդյունքները՝ ընդհանուր 936 հատից

Թեմա: Հարավային Օսեթիայում պատերազմ է

  1. #481
    չմեծացած ChildOfTheSky-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.12.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,168
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարավային Օսեթիայում պատերազմ է

    Մենակ Վրաստանը չէ, աշխարհի քարտեզի վրա մի հատ երկիր չեք գտնի, որ չի ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, նույնիսկ Հայաստանն այդ հարցում վերջնական դիրքորոշում չունի:
    Պատերազմը ամենավատն է, ինչ կարող է լինել որևէ երկրում, այդ պատճառով մեղքի ամենամեծ բաժինը երևի թե Վրաստանի իշխանություններինն է, սակայն չպետք է մոռանալ նաև Ռուսաստանի վարած քաղաքականության մասին: Հետխորհրդային ժամանակաշրջանում գրեթե բոլոր խորհրդային երկրներն ունեն Օսեթիայի, Աբխազիայի և Ղարաբաղի նման խնդիրներ, և եթե այդ տարածքներն անմիջապես Ռուսաստանի հետ սահման չունեն, ապա գոնե կոնֆլիկտը հրահրվել է Ռուսաստանի կողմից և աջակցությամբ(օրինակ Ղարաբաղը): Հարավային Օսեթիայի դեպքում ակնհայտ են այդ չճանաչված հանրապետության ղեկավարության նկրտումները Ռուսաստանին միանալու՝ անկախության ձգտելու պատճառաբանության ներքո: Հետևաբար ես Ռուսաստանի գործողություններ Օսեթիայում չեմ կարող որակել խաղաղություն պարտադրելու ձգտում, ինչպես իրենք են անվանում, այլ սա պարզապես ռուսական հերթական լծակը չկորցնելուն ուղղված կոպիտ քայլեր են: Կոպիտ են, որովհետև Օսեթիան կորցնելը կհանգեցնի շղթայական ռեակցիայի, որը կբերի Աբխազիայի, Ղրիմի, Մերձդնեստրովի և այլ նմանատիպ տարածքների ստատուսների վերջնական հաստատմանը դե յուրե պատկան երկրների տարածքներում: Ահա թե ինչի համար է այսօր պատերազմում Ռուսաստանը և ոչ թե իր քաղաքացիների անվտանգության համար: Կես ժամ առաջ Ռուսաստանի փոխարտգործնախարարը հաստատեց, որ ռուսական օդային ուժերը ռմբակոծել են որոշ ստրատեգիական նշանակության օբյեկտներ ռազմական գործողությունների տարածքից դուրս վրացական տարածքում: Մի՞թե սա էլ է Ռուսաստանի քաղաքացիների անվտանգության համար արվում:
    Վրաստանի այս քայլը ևս մեկ անգամ ապացուցում է, որ մենք նույնպես կանգնած ենք Ադրբեջանի մոտալուտ հարձակման փաստի առջև: Ես չեմ համեմատում Օսեթիայի և Ղարաբաղի խնդիրները. դրանք շատ են տարբերվում, բայց մեր պատերազմի դեպքում զոհեր անհամեմատ շատ կլինեն: Այդ իսկ պատճառով շատ կարևոր է խնդրի արագ լուծումը, այլապես լարվածությունը չի կարող հավերժ տևել:
    Հ.Գ. Խիստ դատապարտում եմ պատերազմող երկու կողմերին էլ, չեմ ընդունում որևէ կողմի ճշմարտացիությունը: Այս պատերազմում առաջին հարձակվող չկա:

  2. #482
    Պատվավոր անդամ Մտահոգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.03.2008
    Գրառումներ
    681
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարավային Օսեթիայում պատերազմ է

    Մեջբերում ChildOfTheSky-ի խոսքերից Նայել գրառումը
    : Ես չեմ համեմատում Օսեթիայի և Ղարաբաղի խնդիրները. դրանք շատ են տարբերվում, :
    Կասես 5 տարբերություններ Օսեթիայի ու Ղարաբաղի խնդիրների միջև՞
    ..եթե դուք դժբախտ եք եղել այնքան որ չեք ապրում նրա հետ ում սիրում եք, գոնե խելացի եղեք այնքան, որ սիրեք նրան ում հետ ապրում եք...

  3. #483
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարավային Օսեթիայում պատերազմ է

    Մեջբերում Սամվել-ի խոսքերից Նայել գրառումը
    Dvgray հասկանում եմ որ Ռուսներին չես սիրում.. փորձում ես ամեն ձև իրանց նվաստացնել ու ցածրացնել...
    Սամվել, սխալ բաներ ես հասկացել իմ մասին: Ես չեմ սիրում բոլոր կայսրություններրը, քանի դեռ նրանք ստրկացնում են ժողովուրդների ու ազգերի, չեն սիրում բոլոր ստրկատերերին, քանի դեռ նրանք արյունով ստրուկ ծնվածների հետ միասին փորձում են ստրկացնել նաև սպարտակներին: Եթե այս պրոցեսները չլինեն, ապա ինձ ինչ, թե ռուսը խմող է թե ուռող, իսկ ռուսկինը ինչ իծնե հակումներ ունի կապված վաճառքի հետ:
    էսքանը, ու կարծում եմ կոնկրետ դու մեկ էլ նման եզրակացություններ իմ մասին չես անի::
    Մեջբերում Սամվել-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց դե արի մի քիչ նորմալ համեմատություններ անենք հա՞...

    Ռուսաստանը քեզ թվումա Սառը պատերազմի ժամանակ /չնայած իմ կարծիքով սառը պատերազմը չի էլ ավարտվել/ չի ստեղծել մի հատ զենք որ կարենա ես երկրագունդը վերացնի...

    Տենց զենքերին սկի ռակետ պետք չի.. որ բանը հասնի Ռուսաստանի վերանալուն կարողա սկի չքցեն էլ.. էնքան որ իրանց մոտ տրաքացնեն երկիրը կործանեն կանգնե մի կողմ...

    Իրաքը ո՞վա.. հաստատ իմացեք որ եթե իրաքը ինչոր կնոպկա ունենար հաստատ վաղուց սեխմած կլիներ... ու երկիրը կարողա իրոք հիմա էլ չլիներ...
    Իսկ մի հատ հարց քեղ:
    Ո՞վ/ ովքե՞ր է որոշելու սեղմել էտ կնոպկեն:

    Ավելացվել է 8 րոպե անց
    Մեջբերում Տատ-ի խոսքերից Նայել գրառումը
    ԴՎգռեյ, մի հատ ասա էլի, Կովկասի որ լավ հարևան ժողովուրդն է հիմա Վրաստանի կողքը կանգնած, բացի Ադրբեջանից (դրանք էլ կանգնած չեն, շունչը պահած հետևում են)
    Ի՞նչ ասեմ, չհասկացա:
    Սենց բաներ ես չեմ ասում: Սենց բաներ երևի դու ես ասում, թե ով ում կողքին ա կանգնած ու ով ում ա ուզում: Համաշխարհային միացյալ իշխանության բյուրոյի անդամ ես երևի չէ՞

    Ավելացվել է 11 րոպե անց
    Մեջբերում Տատ-ի խոսքերից Նայել գրառումը
    тупо повторяю:

    ԴՎգռեյ, մի հատ ասա էլի, Կովկասի որ լավ հարևան ժողովուրդն է հիմա Վրաստանի կողքը կանգնած, բացի Ադրբեջանից (դրանք էլ կանգնած չեն, շունչը պահած հետևում են)
    ?

    Чук в отпуске
    Տիկին, գիտեմ որ կիկնությունը գիտության մայր է, բայց ավելի լավ ձևեր էլ կան: Եթե հարցեր ունես ինձ ու համոզված չէս ուր կարդացել եմ, նամակով տեղեկացրու:
    Վերջին խմբագրող՝ dvgray: 10.08.2008, 16:29: Պատճառ: Գրառման ավելացում

  4. #484
    չմեծացած ChildOfTheSky-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.12.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,168
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարավային Օսեթիայում պատերազմ է

    Մեջբերում mtahog-ի խոսքերից Նայել գրառումը
    Կասես 5 տարբերություններ Օսեթիայի ու Ղարաբաղի խնդիրների միջև՞
    1. Օսեթիան ձգտում է դառնալ Ռուսաստանի մաս՝ չհանդիսանալով ռուս ազգության մաս, այսինքն Օսեթիան չի ձգտում միավորվելու մի պետության մեջ, այլ փորձում է դառնալ մեկ ուրիշի մաս: Ասածս Օսեթիայի իշխանությունների վարած քաղաքականության մասին է. օս ժողովրդի կամքը կարող է բոլորովին այլ լինել:
    Ղարաբաղի բնակչություն բաղկացած է հայերից,և Ղարաբաղը ձգտում է միանալ Հայաստանին, որտեղ բնակվում են միայն հայեր, այսինքն Ղարաբաղը փորձում է վերամիավորվել իր հայրենիքի հետ:
    2. Օսեթիայում լարվածությունը պատերազմից հետո բավականին թուլացել էր: Կար ազատ հաղորդակցման հնարավորություն Օսեթիայի և Վրաստանի միջև:
    Ղարաբաղի դեպքում հակառակն է:
    3. Օսեթիայում պատերազմը դե ֆակտո ընթանում է վրացիների և ռուսների միջև:
    Ղարաբաղում չկա երրորդ կողմը:
    4. Օսեթիան միջազգային տեսանկյունից ավելի մեծ կարևորության հարց է, քանի որ այս տարածքի ստատուսի վերջնական հստատումը կարող է լուրջ խնդիրներ առաջացնի և Ռուսաստանի, և Վրաստանի համար, քանի որ երկուսն էլ ֆեդերատիվ հանրապետություններ են և կարող են լուրջ խնդիրներ ունենալ մյուս ինքնավար տարածքների հետ՝ հատկապես Ռուսաստանը:
    Ղարաբաղի հարցում աշխարհին հետաքրքրում է միմիայն հարցի արագ կարգավորումը՝ անկախ նրանից, թե որ երկրի տարածքում կմնա Ղարաբաղը կամ էլ կդառնա անկախ:
    5. Օսեթիայի դեպքում պատերազմը չի կարող վերածվել ռուս-վրացական լայնամասշտաբ պատերազմի, քանի որ այն կարող է հանգեցնել Ռուսաստան-ՆԱՏՕ, Ռուսաստան-ԱՄՆ ռազմական կոնֆլիկտների, ինչը մեծ վնասներ, հնարավոր է նույնիսկ անդառնալի, կբերի ամբողջ աշխարհին: Սա գիտակցում են բոլոր կողմերը, և չեն դիմի ծայրահեղ քայլերի:
    Ղարաբաղում պատերազմը Ղարաբաղ-Ադրբեջան մասշտաբից շատ արագ կվերածվի Հայաստան-Ադրբեջան հակամարտության:

  5. #485
    Պո Վարպետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.04.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    47
    Գրառումներ
    1,739
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարավային Օսեթիայում պատերազմ է

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Բարի: Այդ դեպքում ես նույնպես խնդրում ու պահանջում եմ չվիրավորել ինձ, իմ ընկերներին., իմ ընկեր զորակոչիկներին, իմ երկրին, իմ երկրի պետականությանը, իմ նախագահին:
    Ապեր, դու կարող ա խնդրես` չվիրավորել նաեւ Ելենա Բերկովային, այ քեզ բան: Քեզ, ես որքան հասկանում եմ, չեն վիրավորել, վատագույն դեպքում` ծաղրել են: Եթե ես էլ եմ միամիտ ծաղրել, ու դա ընդունել ես վիրավորանք` ներողություն: Իսկ առավել եւս վրաց ժողովրդին, վրացահպատակ հայերին կամ վրացական պետությունը վիրավորող անձամբ ես չեմ նկատել: Իսկ քո նախագահը անասուն ա: Եթե կուզես էս բառի համար հաշիվ պահանջել` պատրաստ եմ:
    В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
    только для того, чтобы вызвать удивление окружающих…
    Чарльз Дарвин

  6. #486
    Պատվավոր անդամ Մտահոգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.03.2008
    Գրառումներ
    681
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարավային Օսեթիայում պատերազմ է

    Մեջբերում ChildOfTheSky-ի խոսքերից Նայել գրառումը
    1. Օսեթիան ձգտում է դառնալ Ռուսաստանի մաս՝ չհանդիսանալով ռուս ազգության մաս, այսինքն Օսեթիան չի ձգտում միավորվելու մի պետության մեջ, այլ փորձում է դառնալ մեկ ուրիշի մաս: Ասածս Օսեթիայի իշխանությունների վարած քաղաքականության մասին է. օս ժողովրդի կամքը կարող է բոլորովին այլ լինել:
    Ղարաբաղի բնակչություն բաղկացած է հայերից,և Ղարաբաղը ձգտում է միանալ Հայաստանին, որտեղ բնակվում են միայն հայեր, այսինքն Ղարաբաղը փորձում է վերամիավորվել իր հայրենիքի հետ:
    :
    Օսեթիան չի ձգտում դառնալ Ռուսաստանի մաս, քանի որ դա ակնհայտորեն երբեք միջազգային ճանաչում կամ աջակցություն չի կարող ունենալ ու համաշխարհային պրակտիկայի մեջ համենայն դեպս ՄԱԿ-ի կազմավորումից հետո չկա նման նախադեպ կամ միջազգային իրավունք, դա հիմարություն կլիներ, Օսեթիան ձգտում է ինքնորոշվել ու անկախ պետություն ունենալ ճիշտ Ղարաբաղի պես: Ի գիտություն, Ղարաբաղը չի ձգտում միանալ Հայաստանի հետ ճիշտ նույն վերոշարադրյալ պատճառներով, Ղարաբաղը ինքնորոշվել է միջազգային պրակտիկայում ընդունված ու ամրագրված ազգերի ինքնորոշման իրավունքով:
    ..եթե դուք դժբախտ եք եղել այնքան որ չեք ապրում նրա հետ ում սիրում եք, գոնե խելացի եղեք այնքան, որ սիրեք նրան ում հետ ապրում եք...

  7. #487
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարավային Օսեթիայում պատերազմ է

    Մեջբերում mtahog-ի խոսքերից Նայել գրառումը
    Դիվի, Անդրկովկասյան "Եվրամիությունը" ուտոպիա է, լավ թող լինի բարի ցանկություն, նույնիսկ տեսականորեն հնարավոր, բայց գործնականում կոմունիզմի կառուցում է հիշեցնում, իսկ բոլոր թույլ պետություններն ու փոքրերը օգտագործվում են ԽՈՇՈՐ ՀԱՇՎՈՎ, բայց...
    Ընդամենը մի 50 տարի առաջ ավելի մեծ ուտոպիա էր պատմականորեն մշտական թշնամիների՝ Ֆրանսիայի և Գերմանիայի դաշինքը ՝ Եվրոմիությունը , իր միասնական կառույցներով: Այնպես որ մի շտապիր: Հարցը հենց այդ նույն թույլությունն էր: Եթե Ֆրանսիան կամ Գերմանիան ներկա ժամանակ մնային առանձին, ապա նրանց հում հում կհոշոտեր ԱՄՆ-ը: Իսկ այժմ բավականին լուրջ պայքար է գնում:
    Կգա ժամանակը, որ Կովկասն էլ կհասկանա որ միացյալ Կովկասը միակ ճանապարհն է դիմակայելու ու զարգանալու: էտ ձև բան եղել է ՝ ռուսական կայսրության /սովետ/ կազմում, երբ բոլոր կովկասյան ժողովուրդներ էլ այդ միավորման պատճառով արագ զարգացան: Հիմա ես ասում եմ որ լինի նույնը, բայց առանց ռուս դձյադձայի : Քեզ թվում է որ դա հնարավոր չի՞: Մեզ անպայիման դրա համար կոպալով գլխներիս կանգնած մարդ ա պետք՞

  8. #488
    Պատվավոր անդամ Մտահոգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.03.2008
    Գրառումներ
    681
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարավային Օսեթիայում պատերազմ է

    Մեջբերում ChildOfTheSky-ի խոսքերից Նայել գրառումը
    13. Օսեթիայում պատերազմը դե ֆակտո ընթանում է վրացիների և ռուսների միջև:
    Ղարաբաղում չկա երրորդ կողմը:
    :
    սա տարբերություն չէ, քանի որ մենք խոսում են ոչ թե 2 օրական պատերազմի մասին, այլ այս կոնֆլիկտների մասին առհասարակ, իսկ Օսեթիայում կոնֆլիկտը ընթացել է օսերի ու վրացիների միջև բացառապես, ճիշտ ղարաբաղյան կոնֆլիկտի պես - օսեր վրացիներ, հայեր-ադրբեջանցիներ: Դեռ հայտնի չէ թե նույնատիպ սցենարի կրկնության դեպքում Ղարաբաղում քանի կողմեր կմիջամտեն ու երբ, չի բացառվում Ղարաբաղի անկման դեպքում նույնիսկ Իրանի միջամտությունը Հայերի կողմից նկատի ունենալով որ ադրբեջանաբնակ Ղարաբաղը մեծ խնդիրներ է առաջացնելու Իրանի համար հաշվի առնելով սահմանի այն կողմում գտնվող 9 միլիոն ադրբեջանցիների հետ ընդհանուր սահմանի փաստը:
    ..եթե դուք դժբախտ եք եղել այնքան որ չեք ապրում նրա հետ ում սիրում եք, գոնե խելացի եղեք այնքան, որ սիրեք նրան ում հետ ապրում եք...

  9. #489
    չմեծացած ChildOfTheSky-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.12.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,168
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարավային Օսեթիայում պատերազմ է

    Մեջբերում mtahog-ի խոսքերից Նայել գրառումը
    Օսեթիան չի ձգտում դառնալ Ռուսաստանի մաս, քանի որ դա ակնհայտորեն երբեք միջազգային ճանաչում կամ աջակցություն չի կարող ունենալ ու համաշխարհային պրակտիկայի մեջ համենայն դեպս ՄԱԿ-ի կազմավորումից հետո չկա նման նախադեպ կամ միջազգային իրավունք, դա հիմարություն կլիներ, Օսեթիան ձգտում է ինքնորոշվել ու անկախ պետություն ունենալ ճիշտ Ղարաբաղի պես: Ի գիտություն, Ղարաբաղը չի ձգտում միանալ Հայաստանի հետ ճիշտ նույն վերոշարադրյալ պատճառներով, Ղարաբաղը ինքնորոշվել է միջազգային պրակտիկայում ընդունված ու ամրագրված ազգերի ինքնորոշման իրավունքով:
    Դե ֆակտո Հայաստանն այսօր տարածքային խնդիրներ ունի Ադրբեջանի հետ: Միգուցե մենք այդպես չենք համարում, սակայն ամբողջ աշխարհն է այդպես կարծում:
    Օսեթիայում երկար տարիներ գտնվում էին ռուս խաղաղապահներ, որոնք փաստացի հանդիսանում Վրացական զորքերին հակառակ ուժ: Ռուսական զորքերի ներխուժումը Օսեթիա ցույց է տալիս, որ Ռուսաստան ամանեևին Օսեթիայի անկախության մասին չի մտածում: Հիշեք, որ Հյուսիսային Օսեթիան գտնվում է Ռուսաստանի տարածքում;
    Վերջին խմբագրող՝ ChildOfTheSky: 10.08.2008, 16:53:

  10. #490
    Eta Pegasi Sunny Stream-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2006
    Հասցե
    Pegasus constellation
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,603
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարավային Օսեթիայում պատերազմ է

    Մեջբերում mtahog-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի գիտություն, Ղարաբաղը չի ձգտում միանալ Հայաստանի հետ ճիշտ նույն վերոշարադրյալ պատճառներով, Ղարաբաղը ինքնորոշվել է միջազգային պրակտիկայում ընդունված ու ամրագրված ազգերի ինքնորոշման իրավունքով:
    ըհը...ես էսօր մտածեցի... բա որ իշխանափախություն լինի (կամ թեկուզ առանց դրա) ու Հայաստանն ուզի Ղարաբաղը միացնել... պատկերացնում ե՞ք հանկարծ Ազատագրական Պատերազմից հետո ներքին պատերազմ լիներ Հայաստանի ու Ղարաբաղի միջև... բայց դա հնարավոր չի, չէ՞ ամեն դեպքում սա լրիվ նույնը չի, ինչ Օսեթիան ու Վրաստանը. մեր պարագայում նույն ժողովուրդն է բնակվում երկու հողում էլ` նույն դավանանքով, լեզվով և այլն:
    " I still ask myself the question: Is cinema more important than life ?"
    François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")



  11. #491
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարավային Օսեթիայում պատերազմ է

    Մեջբերում mtahog-ի խոսքերից Նայել գրառումը
    Վիշապ ջան, քավ լիցի, ես հեռու եմ այն մտքից որ վրացիները ֆաշիստ են, բայց այն որ 90-ականների սկզբին գամսախուրդիայի հրահրած ազգայնամոլական տրամադրությունների արդյունքում առաջանցան վրաց-օսական ու վրաց-ափխազական հակամարտությունները դա փաստ է,
    Ոչ, դա փաստ չի
    Ռուսները շատ մտածված ձևով, օգտագործելով դաշնակ, տռը-պռը, միշտ էլ մանիպուլյացիաներ են արել ես ռեգիոնում: Ու ոչ միայն էս ռոգիոնում:
    Կարող ա ասես, որ մոլի ռուսամոլ Զորի Բալայանն էլ իրա խելքին էր հոդվածներ գրում մուսուլմանական աշխարհի դեմ ՞՞՞՞

  12. #492
    Ազատ Սամվել-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2007
    Հասցե
    Հայաստան, Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    4,975
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարավային Օսեթիայում պատերազմ է

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ մի հատ հարց քեղ:
    Ո՞վ/ ովքե՞ր է որոշելու սեղմել էտ կնոպկեն:
    Լավ աչքիս Ֆանտազիայի շարքից անցնենք դաժան իրականությանը...

    Մեջբերումներ Վիկիպեդիայից... /Ռուսերեենի համար կներեք/
    РТ-2ПМ2 «Тополь-М»

    Общие сведения
    Страна Россия Россия
    Обозначение 15Ж65
    Код СНВ РС-12М2
    По классификации НАТО SS-27
    Назначение МБР
    Разработчик МИТ
    Основные характеристики
    Количество ступеней 3
    Длина (с ГЧ) 22,7 м (неточ.)
    Длина (без ГЧ) 17,5 м
    Диаметр 1,86 м
    Стартовая масса 47,1 т
    Забрасываемый вес 1,2 т
    Вид топлива твёрдое смесевое
    Дальность полета 11000 км
    Тип головной части моноблочная, ядерная, отделяемая
    Количество боевых блоков 1 + около 2 десятков муляжей
    Мощность заряда 0,55 мт
    Система управления автономная, инерциальная на базе БЦВК
    Способ базирования шахтный и мобильный
    История запусков
    Состояние действующая
    Принята на вооружение 1997


    Բնութագրեր...
    Маршевый твёрдотопливный двигатель ракеты «Тополь-М» позволяет ей набирать скорость намного быстрее предыдущих типов ракет, созданных в России и Советском Союзе. Это значительно затрудняет её перехват современными и перспективными системами ПРО на наиболее уязвимом, начальном участке полёта. Несколько десятков вспомогательных маневровых двигателей, приборы и механизмы управления позволяют боевой части совершать манёвры на траектории, затрудняя её перехват на финальном участке траектории. В состав боевой части также входят специальные средства преодоления системы ПРО противника.


    Сейчас проходят испытания мобильного варианта этого комплекса, размещённого на шасси восьмиосного тягача «МЗKT».
    Դե հիմա մի հատ ինձ բացատրի... էտ ո՞վա կանգնելու Ռուսաստանին ասի արի կռվենք...
    Loading your personal settings....

  13. #493
    Պատվավոր անդամ Մտահոգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.03.2008
    Գրառումներ
    681
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարավային Օսեթիայում պատերազմ է

    Մեջբերում ChildOfTheSky-ի խոսքերից Նայել գրառումը
    15. Օսեթիայի դեպքում պատերազմը չի կարող վերածվել ռուս-վրացական լայնամասշտաբ պատերազմի, քանի որ այն կարող է հանգեցնել Ռուսաստան-ՆԱՏՕ, Ռուսաստան-ԱՄՆ ռազմական կոնֆլիկտների, ինչը մեծ վնասներ, հնարավոր է նույնիսկ անդառնալի, կբերի ամբողջ աշխարհին: Սա գիտակցում են բոլոր կողմերը, և չեն դիմի ծայրահեղ քայլերի:
    Ղարաբաղում պատերազմը Ղարաբաղ-Ադրբեջան մասշտաբից շատ արագ կվերածվի Հայաստան-Ադրբեջան հակամարտության:
    չգիտեմ էլ ինչ պիտի լինի որ լայնամաշտաբ համարես այս պատերազմը, միգուցե ռուսական զորքերի առաջխաղացում մինչև Թբիլիսի ու Վրաստանի վերջնական ու անվերապահ կապիտուլացիայի ստորագրում, թե ատոմային կամ ջրածնային ռումբի հարված՞ սա արդեն իսկական պատերազմ է ու բավականին լայնամաշտաբ:
    ..եթե դուք դժբախտ եք եղել այնքան որ չեք ապրում նրա հետ ում սիրում եք, գոնե խելացի եղեք այնքան, որ սիրեք նրան ում հետ ապրում եք...

  14. #494
    չմեծացած ChildOfTheSky-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.12.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,168
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարավային Օսեթիայում պատերազմ է

    Ղարաբաղի ու Օսեթիայի խնդիրների նմանությունը միայն դրանց ծագման մեջ է:

    Ավելացվել է 3 րոպե անց
    չգիտեմ էլ ինչ պիտի լինի որ լայնամաշտաբ համարես այս պատերազմը, միգուցե ռուսական զորքերի առաջխաղացում մինչև Թբիլիսի ու Վրաստանի վերջնական ու անվերապահ կապիտուլացիայի ստորագրում, թե ատոմային կամ ջրածնային ռումբի հարված՞ սա արդեն իսկական պատերազմ է ու բավականին լայնամաշտաբ:
    այ հենց ասածներիցդ որևէ մեկը լինի, կդառնա լայնամասշտաբ

    Ավելացվել է 4 րոպե անց
    Դե հիմա մի հատ ինձ բացատրի... էտ ո՞վա կանգնելու Ռուսաստանին ասի արի կռվենք...
    էտ ամերկացիք չեղան չեղան, իրանց ռուսաստանաբոյ ռազմական բյուջեով չկարողացա՞ն մի երկու հատ անծիтополь սարքեն:
    Վերջին խմբագրող՝ ChildOfTheSky: 10.08.2008, 17:01: Պատճառ: Գրառման ավելացում

  15. #495
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարավային Օսեթիայում պատերազմ է

    Մեջբերում Սամվել-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավ աչքիս Ֆանտազիայի շարքից անցնենք դաժան իրականությանը...

    Մեջբերումներ Վիկիպեդիայից... /Ռուսերեենի համար կներեք/




    Բնութագրեր...


    Դե հիմա մի հատ ինձ բացատրի... էտ ո՞վա կանգնելու Ռուսաստանին ասի արի կռվենք...
    Ոչինչ՞, որ էտ "առնանդամից" ուրիշ լիքը ունեցողներ կան: Օրինակ Իզրայելը: Իսկ Իրանը սաղ օրը Իզրայելին կռիվ-կռիվ խաղալու ա կանչում

    Մի քիչ ավելի ռեալ, ավելի ռեալ

Էջ 33 63-ից ԱռաջինԱռաջին ... 2329303132333435363743 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ռուսաստանը ճանաչեց Աբխազիան ու Հարավային Օսիան
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Միջազգային քաղաքականություն
    Գրառումներ: 75
    Վերջինը: 03.12.2011, 21:15
  2. Հարավային Օսեթիայում տեղի ունեցածը ցեղասպանությու՞ն էր
    Հեղինակ՝ Yellow Raven, բաժին` Միջազգային քաղաքականություն
    Գրառումներ: 97
    Վերջինը: 09.08.2011, 00:31
  3. Նոր Կինո Հարավային Օսիայի Պատերազմի մասին
    Հեղինակ՝ Մովսես, բաժին` Կինո
    Գրառումներ: 8
    Վերջինը: 22.06.2011, 22:55
  4. Ընդդիմությունը Հարավային Կովկասում
    Հեղինակ՝ Norton, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 07.11.2009, 14:46
  5. Աբխազիա եւ Հարավային Օսիա
    Հեղինակ՝ Rammstein, բաժին` Միջազգային քաղաքականություն
    Գրառումներ: 78
    Վերջինը: 11.09.2009, 16:50

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •