Մեջբերում azat11-ի խոսքերից Նայել գրառումը
Կուկ ջան, նա պրովակացիա է անում, որ ռուսը իրեն պահի խաղաղապահին ոչ հարիր, ինչի հետևանքով ՄԱԿ-ը կզրկի խաղաղապահի մանդատից և այդ առաքելությունը կտա այլ երկրների: Դա Վրաստանի համար չափազանց կարևորա: Ասինք բութ են, հո իրոք չեն կարծում, որ ռուսական բանակին կարող են հաղթել: Իսկ ռուսները օսեթիայից առաջ չեն գա, դա անհնարա, մի քիչ կռմբակոծեն և վերջ, հետ են քաշվելու:
Լավ, Ազատ ջան, ընդունենք, որ դա պրովոկացիա է, բայց չէ՞ որ այդ պրովոկացիան կարող է ողբերգական ավարտ ունենալ հենց պրովակատորի համար, ինչն ինքը պարտավոր էր հաշվարկել նախքան գործնական քայլերի դիմելը, և կարծում եմ, որ հաշվարկել է, իսկ թե ինչպիսի արդյունք է ստացվել այդ հաշվարկից և արդյոք ճիշտ է կատարել այդ հաշվարկն իսկզբանե, այս հարցերի ստույգ պատասխանները կտա միայն ժամանակը: