Արթ, ճիշտ ուղու վրա ես, ես էլ չեմ վստահում, նայի, շատ հեշտ ա. քանի որ չես վստահում, ապա վստահությունդ էլ ոչ ոք չի չարաշահի, չէ՞: Լի՜քը հարց իրան-իրան լուծվում ա![]()
ես ել եմ կարծում, որ ցանակլի է վստահել, գոնե մեկ մեկ .. հետո ինչ, որ հնարավոր է խաբվես..խաբվեցիր հո աշխարհը փուլ չեկավ? դրա շնորհիվ մշտական լարվածության մեչ չես ապրի "իսկ եթե նա խաբում է .. իսկ եթե նրա մտքին .." և այլն մտքերով
...
Այս բաժնում նմանատիպ մի թեմա էլ կա, գուցե դա էլ արժի նաել. թեման կոչվում է.
«Վստահել նշանակու՞մ է հավատալ...» ու նաև այս մեկը.
«Կասկածներ..»
Իսկ ընդհանրապես համաձայն եմ Ուլուանա-ի հետ![]()
Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք...Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է...
Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...
Պարանոյալ համախտանիշ… Հետապնդման զառանցանքԺող, մոտս վերջերս մի մեծ լուրջ խնդիր ա առաջացել։ Մարդկանց չեմ վստահում։ Հներին, որ հազար տարիա գիտեմ ու իմ մասին գիտեն գրեթե ամեն ինչ, սկսել եմ չվստահել ու կասկախծանքով վերաբերվել։ Նոր ծանոթների մասին չեմ էլ խոսում։ Ու սա վերջին մի քանի ամսցա ընթացքում է զարգացել իմ մեջ։Վա՜յ, չէ՛, քննադատությունը պահպանված է: Ուրեմն երևի կպչուն մտքեր են:
Սառը դուշ ընդունիր, կանցնի:
Վեռ, հեռու խաղա, դու կապ չունես:
Ավելացվել է 4 րոպե անց
Հետապնդման զառանցանքը մի երկու տարի առաջ էրՈւ անցել ա
Համ էլ էն կոկորդիլոսի պատմությունը չդառնա: Էն, որ մեկը անընդհատ ասում ա անկողնիս տակը կոկորդիլոս կա, դեղեր բան են նշնակում, մի քանի օր հետո իմանում են, որ կոկորդիլոսը կերել ա
Էս կատակով:
Իսկ ո՞նց հասկանալ, ում կարելի է վստահել, ում չէԲայց նայի, սենց նենց հանգիստ ա... Դու ես ու վերջ: Էլ ոչ ոք: Հակառակ դեպքում հարցերի տարափ, անհանգստություն, մենակ էլ մնալ չես կարողանում...
Վերջին խմբագրող՝ Artgeo: 08.08.2008, 09:05: Պատճառ: Գրառման ավելացում
Արթուր չվստահելը ուղղակի պաշտպանական ռեակցիայա, ու էդ լրիվ նորմալաՄի որոշ ժամանակ անց կանցնի ու կգտնես մարդկանց, որոնց կարող ես վստահել
![]()
օֆ աման....
մի հատ ինքներդ ձեզ հարցրեք էլի, ու նենց անկեղծ փորձեք պատասխանել, մենակ ՁԵՐ համար. իսկ ԴՈՒՔ վստահում ե՞ք: ու ընդհանրապես՝ վստահել ասելով՝ ի՞նչ եք հասկանում: ասել մեկին, որ մի անգամ հասարակական զուգարանում անծանոթ մարդու քամակ եք տեսել ու պատվիրել, որ նա, ում դրա մասին ասում եք, ոչ մեկի բան չասի, ու մի քանի տարի անց՝ հարցնելով բոլոր ծանոոթներին, համոզվեք, որ իրոք չի ասել, կստացվի, որ ձեր վստահությունը չչարաշահվե՞ց: ի՞նչ ա վստահությունը, երեխեք: վստահել մեկին, բայց ի՞նչ: ես, օրինակ, վստահ կամ գրեթե վստահ եմ, որ իմ ընկերների մեծամասնությունը իմ գաղտնիքները սրբության պես կպահի: բայց, նույն ձևով վստահ եմ, որ եթե կորեմ մի որոշ ժամանակով, էդ նույն ընկերներս բոլոր գաղտնիքներս իրար կպատմեն, որ փորձեն հասկանալ՝ ուր եմ կորել, ում հետ և ինչու: շիլափլավ ա ստացվում: հիմա՝ նրանք իմ վստահությունը չարաշահու՞մ են, թե՞ ոչ: ու արժե՞ արդյոք վստահել: /ոչ երանի կարդացողին ու հասկանալ փորձողին/![]()
CactuSoul (14.04.2010)
Դժվար չի, այնքան հեշտ է, որ նույնիսկ չես պատկերացնի: Պատկերացնելու համար էլ արդեն ասացի, մնացել է այն մի քանի քայլը առաջ գնաս:Ախր տենց դժվար![]()
![]()
Կարճ է ոչ թե այն ճանապարհը, որը ուղիղ է, այլ այն ճանապարհը, որը հաստատ է:
Ճիշտ է, էդպես շատ դժվար է: Ավելի լավ է վստահել, մեկ-մեկ էլ խաբվել, քան ապրել «ապահովության» կեղևով պատված ու մշտապես լարված վիճակում… Միևնույն է, այդ չվստահելը չի կարող հարատև լինել, քանի որ վստահելը բնական մարդկային պահանջ է, որի հիմքի վրա է ձևավորվում ցանկացած մարդկային հարաբերություն… Ճիշտ է, մարդկանց անվերապահորեն վստահելն էլ սխալ է, բայց ու բոլորովին չվստահել ուղղակի հնարավոր չէ, քանի դեռ ապրում ես մարդկանց հետ:
Բոլորի մոտ էլ լինում են անվստահության շրջաններ, հատկապես երբ ինչ-որ մեկը դավաճանած է լինում կամ նման մի բան, բայց մեկի պատճառով մյուս բոլորին չվստահելը ոչ միայն վատ է հենց չվստահողի համար, այլև անարդարացի է մյուսների նկատմամբ, որոնք ոչնչով մեղավոր չեն, որ ինչ-որ մեկը չարաշահել է քո վստահությունը:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ