Ի՞նչ անել, եթե ամեն բանին նայում ես կասկածներով... Եթե չափից դուրս կասկածամիտ ես, ինչպե՞ս ազատվել կասկածամտությունից.. Ուզում եմ լսել կարծիքներ, ավելի ճիշտ՝ խորհուրդներ
Ի՞նչ անել, եթե ամեն բանին նայում ես կասկածներով... Եթե չափից դուրս կասկածամիտ ես, ինչպե՞ս ազատվել կասկածամտությունից.. Ուզում եմ լսել կարծիքներ, ավելի ճիշտ՝ խորհուրդներ
Շատ հետաքրքիր կլինի,եթե խորհուրդներ գրեն,ինքս էլ այդպիսին եմ…
Կասկածամիտ մի՛ եղիր…![]()
էս էլ քեզ խորհուրդ…
իրականում կասկածամտությունը իր առաջացման պատճառներն է ունենում և որպեսզի այդպիսին չլինես պիտի կորի վախը նորից նույնը չապրելու…
դե ես իմ փորձից եմ ասում…
մի ժամանակ հիմարի նման սկսել էի չվստահել շատ հարազատ մարդկանց միայն այն պատճառով, որ լավ խաբվել էի…
նույն հայացքով էի նայում բոլորին…ախր այնքան անհնար էր թվում…հետո հասկացա, որ երբ դու շատ կասկածամիտ ես լինում, քո կասկածամտությունը լուրջ կասկածներ է առաջացնում մարդկանց մոտ հենց քո հանդեպ…
արդյունքում դու մենակ ես մնում…
Ուրեմն, որպեսզի ազատվես քո այդ թերությունից, որը նոռմալէ, եթե ընդամենը զգուշավորություն է պարունակում, ապա պարզի՛ր ինչու՞ ես այդպիսին դարձել…որովհետև հաստատ դարձել ես, ոչ թե եղել ես…այդ ժամանակ կհասկանաս, որ քեզ այդպիսին դարձնողներ շարունակում են խանգարել…
Թույլ չտաս, որ խանգարեն…անկասկած………սիրում եմ էս բառը![]()
![]()
![]()
Հա ու մեկ էլ իմ խորհուրդներին մի՛ հետևիր…
Կասկածի՛ր մի քիչ…![]()
Ժպտա…
գիտես ինձ մի ծանոթ աղջիկ սենց բան ասեց,երբ նրան ասում էի կասկածամտության ու խանդիս մասին… сам по себе судишь…կարծում եմ սրա մեջ ճշմարտության բաժին կա...ու ոչ քիչ..
Իսկ ինչի համար ինչ-որ բան անե՞լ: Ռենե Դեկանտը ասել է «de omnibus dubitandum» - կասկացի տակ դրեք ամեն ինչ: Այնպես որ, դուք լավ շրջապատում եք![]()
Ընդհանրապես ցանկացած մարդ էլ ունի կասկածներ որոշակի հարցերի շուրջ կամ որոշ մարդկանց հարցում,դա լրիվ նորմալ երևույթ է,քանի որ անհնար է ապրել ամենքին ու ամեն ինչին կուրորեն հավատալով ու վստահելով:Այդ դեպքում ոչ տեղին ցուցաբերած վստահությանդ դառը պտուները քեզ հաստատ երկար սպասեցնել չեն տա:
Բայց պետք է նաև կարողանալ չափավորել ներսումդ եղած կասկածի քանակը:Անպայման կան մարդիկ,որոնք քեզ հաստատ կասկածի տեղիք չեն տա,դա առաջին հերթին քո ծնողներն են,քույրդ կամ եղբայրդ:Մտածիր,որ պետք է ոմանց վստահել շատ,մյուսներին՝ մասամբ,այսինքն քիչ կասկածներով, մի տրամադրի քեզ ,իբր ամեն ինչ կասկածելի է կամ ոչ անկեղծ: Պարզապես մի քիչ վստահություն ունեցիր ,սկզբում գոնե հարազատների հանդեպ և քիչ վախ, որ կարող ես տուժել վստահելուցՄիգուցե այս դեպքում աստիճանաբար կանցնի կասկածամտությունդ
![]()
True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
Socrates
Alize_etoilik-ի հետ համաձայն եմ։ Ես էլ ունեմ կասկածամտության բավական հարուստ փորձ...և հաճույքով կպատմեմ ձեզ դրա մասին։
![]()
Բարձր դասարանի աշակերտ էի, երբ չափազանց կասկածամիտ դարձա...Չէի վստահում բացարձակապես ոչ ոքի։ Որ ասեմ՝ ինչ-որ մեկն ինձ լուրջ կերպով դավաճանել կամ խաբել էր, սուտ կլինի։ Ուղղակի բազմաթիվ մանր-մունր հարցերում ինձ հաճախ էին, այսպես ասած, "подводить" արել, ու ես եկել էի այն համոզման, որ ապահով զգալու համար պետք չէ ոչ ոքի վստահել։ Պետք է խոստովանեմ, որ ահագին երկար ժամանակ ես ինձ շատ լավ էի զգում (կամ, համենայնդեպս, ինձ այդպես էր թվում
), ինձնից գոհ ապրում էի՝ ամեն վայրկյան կասկածի տակ առնելով բոլորի ասածներն ու արածները։
Ես ինձ անկախ էի զգում. ոչ մեկի վրա հույս չէի դնում, ոչ մեկին չէի վստահում, որ հետո հիասթափվեի կամ ինչ-որ բանից զրկվեի, նաև գիտեի, որ ինձ չեն կարող խաբել։ Բայց միաժամանակ շատ լարված էի, որովհետև ցանկացած պահի ցանկացած մարդուց ցանկացած բան սպասում էի։ Այդ մշտական լարվածության զգացողությունն ու դրանից կառչելու ձգտումն ինձ թույլ չէին տալիս թուլանալ, հանգիստ ապրել, մարդկանց հետ շփումից հաճույք ստանալ, որովհետև ես միայն մտածում էի չխաբվելու մասին։ Ասեմ, որ դա ինձ լիովին հաջողվում էր, բայց ի՞նչ գնով...
Հետո եկավ մի պահ, երբ ես զգացի, որ երբեմն նույնիսկ ինձ վատ եմ զգում, երբ այսինչ կամ այնինչ մարդուն չեմ վստահում, որ նրանից ամեն ինչ սպասում եմ... սկսել էի նույնիսկ ամաչել կոնկրետ մարդկանց առանց որևէ հիմքի, ուղղակի ապահովության համար չվստահելուց։ Բացի դրանից, հասկացա, որ ավելի լավ է երբեմն էլ խաբվել ու դավաճանվել, բայց գոնե մնացած ժամանակը ապրել լիարժեք՝ վայելելով փոխադարձ վստահության վրա հիմնված անկեղծ ու անմիջական մարդկային շփում, քան ապրել մշտական լարվածության ու կասկածների մեջ՝ դրանով իսկ պատ քաշելով քո ու շրջապատիդ միջև։
Զգուշությունն, իհարկե, ամեն դեպքում, պետք է, բայց, ինչպես ասում են, ամեն ինչ չափի մեջ է լավ. երբ զգուշությունը հիվանդագին բնույթ է ստանում, նշանակում է, որ արդեն գործ ունենք լուրջ բարդույթի (կոմպլեքսի) հետ. որը խանգարում է առողջ հարաբերությունների հաստատմանը։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Ե՛վ բոլորովին չկասկածելը, և՛ շատ կասկածելը պաթոլոգիաներ են. առաջինը՝ տհասության, երկրորդը՝ նևրոզի։ Իսկ այս երկուսի միջև մարդն է՝ չկասկածող ու խաբվող՝ դիմացինին, և կասկածող ու կրկին խաբվող՝ այս անգամ ինքն իրեն։
Ժողովուրդն ասում է.«Վստահիր, բայց ստուգի»:Միթե սա կասկած չէ՞
Ես ավելին եմ եղել քան դու կարծում էիր...
Ո՜նց կուզեի, որ դու էլ ավելին լինեիր, քան կայիր....
Բայց շատ դեպքերում ստուգելու հնարավորություն կամ ժամանակ պարզապես չես ունենում, և «ստիպված» ես լինում ուղղակի վստահել։ Հենց նման դեպքերում են խիստ կասկածամիտ մարդիկ «դատապարտված» են լինում տառապելու... «դատապարտված» բառը չակերտների մեջ եմ դնում, որովհետև նրանք իրենք են իրենց դատապարտում այդպիսի տառապանքի, ինչի փոխարեն հարկավոր է պարզապես թեթև նայել այդ ամենին ու փորձել լավն ակնկալել։![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Ես էլ իմ փորձից կպատմեմ: Ես մարդկանց մեծ դժվարությամբ եմ մոտ թողնում: Դա կասկածամտության արդյունք չէ, պարզապես իմ բնույթն է: Իսկ երբ արդեն մոտ եմ թողնում, կասկածելու իրավունք այլևս չունեմ. մինչև վերջ վստահում եմ: Նաև աշխատում եմ հասկանալ, թե ում ինչում պետք է վստահել: Կան մարդիկ, որոնց կարելի է մի բանում վստահել, մյուսում՝ բոլորովին ոչ:
Միայն մի պահ է եղել իմ կյանքում, երբ սկսել էի շատերին (ոչ բոլորին) կասկածել: Դա իրոք նևրոզի բուն էր. սեդատիվներով էի ապրում, ահավոր անհանգիստ էի: Կարծում եմ, որ եթե մարդուն չես վստահում, ավելի լավ է պարզապես հեռու մնաս նրանից, ոչ թե նրա հետ շփման ժամանակ լարվես, մտածես, թե հետո ինչ պետք է անես, որ ճիշտ լինի:
Ամեն ինչի չափից շատ լինելն էլ վատ է (բացառությամբ Գեղեցկությունից ու Սիրուց): Կասկածն էլ ևս, եթե չափի մեջ է, ապա օգնում է մարդուն նոր բան ճանաչել, խթանում է դուրս գալ ընդունված սահմանափակող ստանդարտներից ու տեսնել, գտնել նորը, եթե չկասկածի մարդ հնի, եղած ճշմարտության վրա չի փորձի առաջ գնալ, որոնել նորը: Չափավոր կասկածից ասես ծնվում է հետաքրքրությունը նոր բան ուսումնասիրելու, գտնելու համար:
Չափից շատ կասկածը հեվանդագին երևույթ է, երբ մարդ կարող է կասկածել անհիմն կերպով ու առանց առիթի դիմացի մարդուն (գրեցի առանց առիթ, բայց պետք է ասեմ, որ այո առիթն կարող է դիմացինի մեջ չլինի, բայց գրեթե միշտ լինում է հենց հիվանդագին կասկածներ ունեցողի մեջ) և այլն, և այլն... Ավելի ուժգին արտահայտման դեպքում այն բերում է հոգեկան որոշ շեղումների՝ կասկածամտության, որը կարող է պատճառ հանդիսանալ նաև այլ տեսակի հոգեկան շեղումների՝ մասնավորապես տարբեր տեսակի վախերի (ֆոբիաների) առաջացման...
Խորհուրդ կտայի չափից շատ ու հաճախ կասկածող մարդկանց փորձել այդ կասկածների պատճառները որոնել նախ սեփական հոգեկանում՝ ելնելով իրենց անցած կյանքի ստացած փորձից, տպավորություններից, որն էլ ծնում է նրանց կյանքի ու մարդկանց հանդեպ համապատասխան կասկածամիտ վերաբերմունքը: Եթե մարդ իր անկողմնակալ մոտեցմամբ ու սթափ դատողությամբ չի կարողանում սեփական ուժերով գտնել այդ կասկածների պատճառներն, ապա կարելի է խորհուրդ տալ որքան հնարավոր է շուտ դիմել լավ մասնագետ հոգեբանի, որպեսզի հետագայում էլ ավելի բարդ իրավիճակ չառաջանա:
Բայց հնարավոր է, որ այդ կասկածները սթափ դատողության արդյունք լինեն ու պատճառները բոլորովին կասկածողի հոգեկանի գործունեության արդյունք չլինի, այլ հենց համապատասխանի ճշմարտությանը, որը ժամանակի ընթացքում հնարավոր կլինի բացահայտել, բայց եթե հնարավոր չէ բացահայտել ու փարատել այդ կասկածները (գոնե ինչ որ ժամանակահատվածում) խորհուրդ կտայի սեփական կամքի ուժով չթողնել, որ կասկածները գլուխ բարձրացնեն և այդ ընթացքում ավելի լավ է վստահել այդ մարդուն (գոնե մտածելով սեփական առողջության և այդ մարդու հետ (եթե թանկ է նա Ձեզ համար) հարաբերությունները չխզելու համար), քան կասկածել՝ տանջելով ինքներդ Ձեզ, Ձեր դիմացինին ու վնասելով կամ խզելով Ձեր հարաբերությունները նրա հետ: Չնայած, հնարավոր է, որ Ձեր այդ վստահությանը չարդարանա հետագայում և Դուք հետո զղջաք դրա համար, բայց այս կյանքում այդպես է՝ ամեն ինչի համար պետք է վճարել:
Վստահելու ժամանակ՝ գոնե եթե հետո պարզվում է, որ ճիշտ ես արել, որ վստահել ես ու վանել քո միջից կասկածը, ապա այդ դեպքում չես տուժում, իսկ չափից ավելի կասկածի առկայության դեպքում արդեն իսկ այդ մարդը տուժող է (առնվազն դա արվում է սեփական առողջության հաշվին)՝ անկախ այն բանից հետո այդ կասկածը կարդարանա թե ոչ: Այնպես որ ավելի նպատակահարմար է վստահել քան կասկածել, ասածս ցույց տամ օրինակով ու միաժամանակ պատասխանեմ lili-4-ի գրառմանը.Ոչ սա կասկած չէ... օրինակ. երեխային պետք է դպրոցից տուն բերել, քանի որ շատ վտանգավոր ու աշխույժ երթևեկությամբ փողոցներ պետք է կտրի անցնի մինչ տուն հասնելը և բնականաբար երեխան միայնակ չի կարող դա անի և Դուք այսօր վատառողջ եք ու չեք կարող ինքներդ գնալ դպրոց երեխային անվտանգ տուն բերելու համար և ամուսինդ խոստացել է, որ ինքն աշխատանքից այսօր շուտ դուրս կգա ու կգնա երեխային դպրոցից տուն կուղեկցի: Հիմա եթե մինչ երեխայի ու ամուսնու տուն հասնելն եթե սկսի անվերջ մտահոգվի ու կասկածի, թե ամուսինը տեսնես հիշե՞լ է, որ այսօր պետք է աշխատանքից շուտ դուրս գա և երեխային դպրոցից տուն ուղեկցի, թե՞ մոռացել է, ապա նա այդպիսով առնվազն կքայքայի սեփական նյարդերն ու առողջությունը, մինչդեռ վստահելով բայց ստուգելու համար (քանզի կյանքը լի է բազում անկանխատեսելի իրավիճակներով ու դեպքերով) կարելի էր մեկ հեռախոսազանգով ճշտել թե չի՞ մոռացել կամ գնու՞մ է երեխային դպրոցից վերցնելու, իսկ եթե հնարավոր չէ նմանատիպ կապն ապահովել, ապա լավ կլինի վստահել ամուսնուն ու սպասել՝ առանց նյարդերն ու առողջությունը քայքայելու՝ հուսալով որ ամեն բան լավ կլինի:lili-4-ի խոսքերից
Վերջին խմբագրող՝ ihusik: 09.03.2007, 14:15:
Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք...Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է...
Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...
Ինչ եք կարծում, կասկածամիտ լինելը լավ է մարդու համար, թե ոչ՞
Ես, օրինակ, շաաատ կասկածամիտ եմ, մի փոքր առիթ հերիք է, որ մտքովս ինչ ասես անցնի...
Համարում եմ, որ իմ կասկածամտությունը և' դրական բան է, և միաժամանակ բացասական:
Դրական է, քանի որ իմ կասկածները դեպքերի գերակշռող հարաբերակցությամբ ճիշտ են դուրս գալիս, ենթադրում եմ, որ կամ ինտուիցիայի, կամ էլ ուղղակի իրատեսական կանխատեսումներ անելու հետևանք է...
Բացասական է, քանի որ այն դեպքերում, երբ սխալ եմ դուրս գալիս, նյարդերս քայքայում եմ անհիմն ու անիմաստ կասկածներով:
Ինչ եք կարծում, ինչպիսի երևույթ է կասկածամտությունը, օգնում է, թե խանգարում՞
Some are born to sweet delight,
Some are born to an endless night,
End of the night...
Victory ջան, նույնը ես եմ երևի քեզնից էլ ավելի ուժեղ: Ճիշտա չգիտեմ քո մոտ ինչ չափիա, բայց ես կարծում եմ, որ ամենաուժեղն իմ մոտա:
Տեղ-տեղ պետքա գալիս, բայց ինքը իմ համար շատ բացասական երևույթա, ու չէի ուզենա, որ լիներ: Բնավորությանս էդ գծի պատճառով երբեմն շատ եմ տանջվում: Հետաքրքիրա, վերացնել լինումա՞![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ