Իմ կարծիքով՝ սա պարզապես անհնար է։ Համացանցը որևէ մեկ պետության տարածք չէ, որ այնտեղ գործեն տվյալ պետության օրենքները։ Որևէ փղիկի գրածը մի երկրում թունավոր և ապատեղեկատվական կհամարվի, մեկ այլ երկրում՝ լրիվ ընդունելի։Chuk-ի խոսքերից
Մենք օգտվում ենք բրաուզերներից, որոնք ստեղծվել են այլ պետություններում, ո՞վ պիտի նստի մեզ համար գրաքաննություն կազմակերպի։
Ընդհանրապես, նման գրաքննության կազմակերպումը կենտրոնացված ձևով անիմաստ բան է։ Դա արվում է անհատների կողմից։ Համարում ես, որ փղիկը վտանգավոր է՝ բլոգումդ գրիր «ժողովուրդ, զգուշացեք փղիկից» և հիմնավորիր, կամ էլ մեկնաբանություն կարող ես ավելացնել փղիկի բլոգում։
Բայց այն, ինչ առաջարկում ես («Մասնավորապես, որ ես, օրինակ, ոմն փղիկի բլոգը մտնելուց անմիջապես ինչ-որ նշան տեսնեմ իմ բրոուզերում, որ սույն անձը միայն թունավոր ու ապատեղեկատվական բաներ է գրում»![]()
կբերի խոսքի ազատության սահմանափակման և, վերջիվերջո, մարդկանց կարծիքների մանիպուլյացիայի։ Ինչու՞ որևէ մեկը պետք է իմ փոխարեն որոշի՝ արդյո՞ք այս անձի գրածը թունավոր և ապատեղեկատվական է, թէ՞ ոչ։
Էջանիշներ