Մեջբերում Chuk-ի խոսքերից
Հ.Գ. Եթե խոսակցությունը ցանկանում ես տանել այն ուղղությամբ, թե ինչու՞ եմ կառչել գրքերից, եթե նույն բանը կատարվում է նաև, ասենք ինտերնետում, ապա իհարկե հետդ կհամաձայնվեմ: Ու կասեմ, որ այս համակարգերում էլ հավաստիության վավերացման համակարգեր է պետք ներմուծել, ամրապնդել: Մասնավորապես, որ ես, օրինակ, ոմն փղիկի բլոգը մտնելուց անմիջապես ինչ-որ նշան տեսնեմ իմ բրոուզերում, որ սույն անձը միայն թունավոր ու ապատեղեկատվական բաներ է գրում: Թե դա ինչպես կարելի է անել, չգիտեմ, բայց պետք է:
Իմ կարծիքով՝ սա պարզապես անհնար է։ Համացանցը որևէ մեկ պետության տարածք չէ, որ այնտեղ գործեն տվյալ պետության օրենքները։ Որևէ փղիկի գրածը մի երկրում թունավոր և ապատեղեկատվական կհամարվի, մեկ այլ երկրում՝ լրիվ ընդունելի։
Մենք օգտվում ենք բրաուզերներից, որոնք ստեղծվել են այլ պետություններում, ո՞վ պիտի նստի մեզ համար գրաքաննություն կազմակերպի։
Ընդհանրապես, նման գրաքննության կազմակերպումը կենտրոնացված ձևով անիմաստ բան է։ Դա արվում է անհատների կողմից։ Համարում ես, որ փղիկը վտանգավոր է՝ բլոգումդ գրիր «ժողովուրդ, զգուշացեք փղիկից» և հիմնավորիր, կամ էլ մեկնաբանություն կարող ես ավելացնել փղիկի բլոգում։

Բայց այն, ինչ առաջարկում ես («Մասնավորապես, որ ես, օրինակ, ոմն փղիկի բլոգը մտնելուց անմիջապես ինչ-որ նշան տեսնեմ իմ բրոուզերում, որ սույն անձը միայն թունավոր ու ապատեղեկատվական բաներ է գրում»
կբերի խոսքի ազատության սահմանափակման և, վերջիվերջո, մարդկանց կարծիքների մանիպուլյացիայի։ Ինչու՞ որևէ մեկը պետք է իմ փոխարեն որոշի՝ արդյո՞ք այս անձի գրածը թունավոր և ապատեղեկատվական է, թէ՞ ոչ։