Գիշեր է, մութ, բայց ես դրսում դեռ քայլում եմ,
Եվ էլ արդեն կարևոր չէ` ուր եմ գնում…
Փայլում են աստղերն ինձ, հայտնվում-կորում են,
Ես շնչում եմ խոնավ օդը գիշերվա
Ու փախչելով իմ վախերից` քայլերս արագացնում եմ,
Եվ էլ արդեն կարևոր չէ` ուր եմ գնում…

Ես գիշերը վայելում եմ, ես նրա մեջ փաթաթվում եմ
Ու լողում եմ խավարի հետ,
Մտքերս օդի հետ մթնում են,
Հոգիս փակվում է ամպերով,
Սիրտս վաղուց մայր է մտել…
Աստղերն իմ մեջ` ես աստղերում թաթախվում եմ…
Ու մթությունն ինձ հատելով տարածվում է ամենի մեջ`
Փախչողներին թաքցնելով ու մերկերին հագցնելով
Ու լույսերը հանգցնելով ու գույները խտացնելով…

Բոլորն իրար են նմանվում,
Բոլորը սիրում են իրար, բոլորը փնտրում են իրար,
Բայց միայն խավար են գտնում,
Բոլորն ուզում են տաքանալ ամեն մեկն իր Նրա գրկում…
Բայց բոլորին, բոլորի պես միայն թանձր մութն է գրկում,
Ու բոլորը դառնում են մեկ,
Իսկ այդ մեկը խենթի նման դուրս է վազում թափառելու և որոնելու բոլորին,
Եվ այդ պահին կարևոր չէ բոլորովին,
Որ ես եմ այդ խենթը անքուն,
Եվ էլ արդեն կարևոր չէ` ուր եմ գնում…



19.12.2006