Ընդհանրապես մառազմատիկ ծրագրերը այսպես կոչված հայկական ու այսպես կոչված հեռուստատեսությունների եթերում շատ են։ Նախ ասեմ, որ «այսպես կոչված հայկական» հատուկ եմ գրել, քանի որ մերը՝ «հայկականը» քարոզել է միշտ հանդուրժողական վերաբերմունք ցուցաբերել այլ, մերինից տարբերվող կարծիքի հանդեպ, իսկ այս ծրագրերը բացահայտ ագրեսիա են ցուցաբերում այլախոհների հանդեպ։ Ագրեսիան լրիվ նորմալ, բայց ոչ ողջունելի, երևույթ է, եթե նա ունի լուրջ հիմքեր։ Սակայն տվյալ դեպքում գործ ունենք բացարձակ բթության ու տգիտության հիմքի վրա դրված ագրեսիվություն։ Շատերը կարող են մեղադրել այդ ծրագրի հաղորդավարներին վիրավորանք հասցնելու մեջ, սակայն կներեք, բուդիզմ հավատքին աղանդ կոչելու և պնդելու, որ այդպիսի հավատք գոյություն չունի, այլ բնութագրում ստանալ չի կարող։ Եվ նույնը կատարվում է, ոչ միայն Բուդդիզմին նվիրված հաղորդման ժամանակ, այլ բազմաթիվ այլ թեմաներին վերաբերող քննարկումներում, չնայած որպես այդպիսին քննարկում այս ծրագրում չկա, ինչպես և ընդհանրապես այսօրվա այսպես կոչված «հայկական» հեռուստատեսության եթերում։
Վերևում գրվածը իմ սուբյեկտիվ, սակայն բավականին տարածված կարծիքն է։ Ծրագրի վերաբերյալ կարող եք կարդալ
http://www.zhamanak.com/article/7117/
http://www.armtown.com/news/am/zam/20070912/7031/
http://www.armenianow.com/?action=vi...SSID=0f2c6b8e1
http://www.zhamanak.com/article/7372/
Բուդդիզմին վերաբերող ծրագրի տեքստային տարբերակը http://buddhism.am/e107/e107_plugins...php?content.17
Ծրագիրը եթեր է հեռարձակվում ամեն օր՝ ժամը 1.00-ին Առմենիա այսպես կոչված հեռուստատեսության եթերում։


Մեջբերել

Ինչպիսի՜ սահուն անցում կրոնների բազմազանությունից դեպի պետական դավաճանություն: 
Այ տղա ջան, այ աղջիկ ջան: Տեղտ վեր ընգի: Դու ո՞վ ես, որ հասարակության մեջ ծպտուն հանես, կամ ավելի վատ - կարծիք ասես: Դու հլա դեռ պետք է շատ հաց ու պանիր ուտես: Ու եթե էտ հացն ու պանիրը քո էության հետ ինչ որ մի ռեակցի տա, ապա թոռներտ կամ ծոռներտ կարող են քիչ քիչ բերան բացել ու կարծիք ասել :
Տվյալ դեպքում, փաստորեն, մտքի սահմանափակությունը ուղիղ համեմատական է խոսքի սանձարձակությանը...


Էջանիշներ