User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ծեծը՝ դաստիարակության միջոց

Քվեարկողներ
189. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Է

    33 17.46%
  • Չէ

    156 82.54%
Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 311 հատից

Թեմա: Ծեծը՝ դաստիարակության միջոց

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Անհայտ կորած.. Firegirl777-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.05.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,001
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ծեծը՝դաստիարակության միջոց

    Ինչպես ասում է ընկերներիցս մեկը, չծեծեին մարդ չէի դառնա, բայց դե դա ծայրահեղ միջոց է, երբ արդեն չեն գործում մյուս բոլոր միջոցները, իսկ ես միշտ էլ մտածել եմ ու ցանկացել, որ արդեն իմ երեխաներին դաստիարակելուց երբեք ծեծը չգործածեմ, և կարողանամ ճիշտ հասկանալ և ճիշտ հասկացնել ամեն ինչ.....
    Բացի դրանից ծեծը հետագայում հետևաններ կարող է ունենալ ու երբ հանկարծ բժիշկի մոտ ստուգվելուց ի հայտ են գալիս այս կամ այն վնասվածները ու դրանց հետևանքները նոր միայն մտածում են այդ մասին

  2. #2
    Մշտական անդամ Censor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.02.2007
    Գրառումներ
    184
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ծեծը՝դաստիարակության միջոց

    Դեպք էլ կա, դեպք էլ կա..
    Երեխա երեխու рознь..
    Կարճ ասած, ես "Է" եմ քվեարկել..

  3. #3
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ծեծը՝դաստիարակության միջոց

    Ես ոչ մի անգամ չեմ ծեծվել, բայց որոշ դեպքերում, երբ մնացած բոլոր միջոցները իրենց սպառել են, երևի..... Քվեարկել եմ Է քանի որ իմ ուզած տարբերակը չկար:
    Վերջին խմբագրող՝ Ներսես_AM: 24.04.2007, 20:08:

  4. #4
    ճստիկ-պստիկ մ Arisol-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.07.2006
    Հասցե
    Ճանապարհ դեպի…
    Տարիք
    36
    Գրառումներ
    874
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ծեծը՝դաստիարակության միջոց

    Երեկ գնացել էի ակնաբուժի մոտ, հերթ էր նդեղ: Մի հատ կին էր, մոտ 40-45 տարեկան, իր հետ իր երկու զավակներն էին, մեկը 4-5 կլիներ, մյուսը 7-8: Նստած էին, պուճուր տղեն անհարմար էր նստած, վեր բարձրացավ ու ոտը պատահաբար խբեց նստարանի ոտիկին ու մի քիչ բարձր ձեն եկավ: Մայրը, որը մեջքով էր նստած տղային, առանց իմանալու, թե ինչն ա պատճառը էդ ձենի, առանց որևէ զգուշացում տալու երեխային, շուռ եկավ ու ձեռքին բռնած տետրակով հո չշրմփացրե՜ց: Ապշած էի մնացել :
    Մոտ ժամ ու կես նդեղ էինք ու էդ ընթացքում ես ներկա եղա այդ կնոջ դաժան վերաբերմունքին իր փոքրիկի հանդեպ…

    Թեմայից դուրս գրառում:
    Նդեղ լիքը մարդ կար, մի հատ էլ պառավ տատիկ, շուտվանից էր նդեղ, բայց հերթն իրեն չէր հասնում, վրեն էլ հալ չկար: Ես մրթմրթալով ընկերուհիներիս ասացի. «գոնե էն տատիկին առաջ թողնեն…» , ընկերուհիս էլ դա բարձրաձայն ասաց, իսկ այդ կինը, այդ բռի կինը, բարձր, շատ զզվելի ձևով ասաց ընկերուհուս. «Հիմա քո ասածը քո դուրն եկա՞վ: Էսքան ժամ ա ստեղ եմ պտի հերթս իրա՞ն տամ»: Չեք պատկերացնի, թե ինչ զզվանք առաջացավ էդ կնոջ հանդեպ : Բա էլ ի՞նչ պտի սովորեն էս երեխեքը նման մորից:
    Моя религия очень проста, моя религия - доброта.
    (c)<<The Dalai Lama: Kindness, Clarity and Insight>>

    http://www.buddhism.am

  5. #5
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ծեծը՝դաստիարակության միջոց

    Դաստիրակության միայն կի ձև գիտեմ - դա սեփական օրինակն է:
    Ստորագրում եմ: Ուրիշ բան չեմ ավելացնում:

  6. #6
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.07.2008
    Գրառումներ
    22
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ծեծը՝դաստիարակության միջոց

    Ծեծը դաստիարակության միջոց չի կարելի համարել, քանի որ ոչինչ չի սովորեցնում: Երեխային ծեծում են միայն այն ծնողները, որոնք կոպիտ ասած ''հավես չունեն'' երեխային բացատրել իրենց արարքի լավ կամ վատ կողմերը, հետևանքները և այլն:
    Այսօր անդաստիարակ երեխաների հիմնական մասը ժամանակին ծեծ կերած երեխեքն են: Բացի այդ, ինչ պետք է երեխան սովորի ծնողից, չէ որ ծնողները պետք է օրինակ ծառայեն իրենց երեխաների համար:
    "Если ты не можешь делать то, что тебе нравится - пусть тебе нравится то, что ты делаешь"

  7. #7
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    36
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ծեծը՝դաստիարակության միջոց

    Եթե երեխային ինչ-որ մի բան չես կարողանում հասկացնել, ապա դրա մեղքը փնտրիր քո մեջ։ Եթե որեւէ մեկին թվում ա, որ ծեծելով էրեխան մի բան ավել կարող ա հասկանա, ապա ինքը ահավոր սխալվում ա։
    Ծնողը ծեում ա ոչ թե որ էրեխան հասկանա, այլ որովհետեւ ինքը նեռվայնանում ա, որ էրեխեն իրան չի հասկանում։

  8. #8
    ձյան սիրահար unknown-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2008
    Հասցե
    այնտեղ ուր ձյունն է
    Տարիք
    34
    Գրառումներ
    1,131
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ծեծը՝դաստիարակության միջոց

    Ծեծը դաստիարակության միջոց չէՕրինակ ինձ երբեք չեն ծեծել,այլ ջղայնացել են վրաս ու ասել որ դա այսդպես չէ այսպես է
    Մի քանի օր առաջ ծնունդ էի գնացել մի գյուղ ու ենտեղ լիքը փոքր երեխաներ կային 3-4 տարեկան,ու դրանցից մեկը մյուսի երեխային խփումա ու եդ խփողի մայրը գալիսա ու ինքն էլ իրա երեխունա խփում ու գոռում վրեն որ չի կարելի, ու եդ փոքր երեխեն փախչելով մոր ձեռքից ասումա.
    -Մեկա լեթված եմ,ինչ ուզում ես արա
    Նենց որ ծեծով հարց չես լուծի
    А ведь зима - это и есть сказка.... Главное верить в чудеса...и я верю

  9. #9
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ծեծը՝դաստիարակության միջոց

    Խոսքով ապտակելը /ծեծելը՞ / շատ ավելի բարդ ու արդյունավետ է…Բայց խոսքի թափն էլ պիտի ճիշտ վերցնել /ամենանուրբ իմաստով/…
    Ես էլ մի դեպք հիշեցի…
    Դասից տուն էի գնում՝ մտքերի մեջ, մեկ էլ այսպես ասած արթնացա մի չորս տարեկանին մոտ փոքրիկի ձայնից…
    Մայրը երեխային տուն էր կանչում՝ հաց ուտելու…ու հո չէր խփում մեջքին…փոքրիկն ընդամենը ուզում էր մի քիչ էլ խաղալ…անտարբեր հարևանությունը կարծես թե վաղուց արդեն սովոր էր այդ երևույթին…ես էլ լսել էի, որ էդ կինը մի քիչ հիստերիկ ա…
    Առանց վախենալու մոտեցա/ հնարավոր էր՝ ինձ էլ խփեր /…փոքրիկին խլեցի մոր ձեռքից ու իրան էլ հետ հրեցի…
    /լուրջ եմ ասում էրեխու լաց սիրտս չի տանում/…
    Ինձ ինչ ասես չասեց էդ կինը ու գնաց տուն…
    Վերջն էր…ինձ թվաց էրեխուն ինձ թողեց…
    Նստեցինք մի հատ նստարանի վրա, պուճուրին գրկել էի, ինքն էլ վախեցած ասում էր/
    —Գնամ հացը ուտեմ, մամաս էլի կծեծի…
    =>Երբ որ մարդիկ սովորում են ծեծը որպես դաստիարակության միջոց ընդունելուն, իրենց ձեռքով կարող են սեփական երեխաներին կոմպլեքսավորված, ամեն ինչից վախեցող ու դյուրագրգիռ մեծացնել…
    էս դեպքում էդ պուճուրիկն իբրև կամակոր երեխա էր…/ ու աղջիկ էր ի դեպ/
    Եթե ձեռքերը կարողանային խոսել, անպայման կդատապարտեին իրենց որպես կոպիտ ու անխնա դաստիարակման միջոց օգտագործելու համար…
    Վերջին խմբագրող՝ Ծով: 24.04.2007, 21:18:

  10. #10
    Պատվավոր անդամ Մանոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2007
    Գրառումներ
    835
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ծեծը՝դաստիարակության միջոց

    Մեջբերում Alize_etoilik-ի խոսքերից Նայել գրառումը
    ...ասում էր/
    —Գնամ հացը ուտեմ, մամաս էլի կծեծի…
    Տեսնես ո՞նց պիտի կուլ գնար այդ խողճ երեխային մոր տված հացը՝ շաղախված աղի արցունքի հետ...Չեմ հարգում ծեծի միջոցով դաստիարակել փորձող մարդկանց:
    Հիմա գրեմ մի առակ, որը հրաշալիորեն զուգահեռվում է այս թեմային և ցույց է տալիս, որ միայն սիրով, ըմբռնումով և համբերատարությամբ կարելի է հասնել ցանկալի դաստիարակության.
    «Ասում են՝ Գրիգոր Նարեկացին 7 տարի հոտաղ է եղել: Ի տարբերություն մյուսների՝ նա անասուններին երբեք չէր ծեծում: Տեսնելով նրա բարությունը՝ տերը՝ բիրտ ու ամբարիշտ մի մարդ, ասաց.
    –Էլ ինչ հոտաղ, որ անասուններին չծեծի:
    Փորձելով խլել ճիպոտը՝ նա ընկնում է Նարեկացու հետևից: Բայց այդ պահին Նարեկացին ճիպոտը տնկում է հողի մեջ ու փախչում: Հարուստը փորձում է ճիպոտը հանել հողից, բայց ա՜յ քեզ հրաշք, չի կարողանում, որովհետև այն արմատակալում է, դառնում մշտականաչ գիհի, մի ծառ՝ որն անընդհատ կանաչ է, որի փայտը չի փտում և ապրում է 400 տարի»:
    Անգամ որպես ծեծի միջոց օգտագործվող դաժան այդ առարկան՝ ճիպոտը, մայր հողի ջերմությանը հանդիպելով արմատակալում ու ծաղկում է...

  11. #11
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    17.04.2007
    Գրառումներ
    747
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ծեծը՝դաստիարակության միջոց

    Փորցել եմ .... չի անցնում .. խորհուրդ չեմ տալիս ..

  12. #12
    Լիարժեք անդամ Fantazy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.03.2007
    Հասցե
    Հայելու ետևում
    Գրառումներ
    139
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ծեծը՝դաստիարակության միջոց

    Ծեծը երբեք չի եղել ու չի կարող լինել դաստիարակման միջոց:
    Ինչպես ասվել է այս թեմայում, ծեծված երեխաները մեծանում են ու դառնում դաժան, բռի, կոպիտ անձնավորություններ:
    Անձամբ ես շատ անգամ կնախնտրեի ապտակ ուտել քան ծնողներիցս մեկի, հատկապես հայրիկիս կողմից ամոթանքի կամ նախատանքի խոսք լսեի: Ինձ կայնքում չեն ծեծել, ու ես չեմ կարծում, որ իմ դաստիարակությունը դրանից տուժել ա, ավելին՝ շահել ա:
    Այն ինչի մեջ չկա առեղծվածություն զուրկ է հմայքից

  13. #13
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ծեծը՝դաստիարակության միջոց

    Մեջբերում Manon-ի խոսքերից Նայել գրառումը
    Տեսնես ո՞նց պիտի կուլ գնար այդ խողճ երեխային մոր տված հացը՝ շաղախված աղի արցունքի հետ...Չեմ հարգում ծեծի միջոցով դաստիարակել փորձող մարդկանց:
    Հիմա գրեմ մի առակ, որը հրաշալիորեն զուգահեռվում է այս թեմային և ցույց է տալիս, որ միայն սիրով, ըմբռնումով և համբերատարությամբ կարելի է հասնել ցանկալի դաստիարակության.
    «Ասում են՝ Գրիգոր Նարեկացին 7 տարի հոտաղ է եղել: Ի տարբերություն մյուսների՝ նա անասուններին երբեք չէր ծեծում: Տեսնելով նրա բարությունը՝ տերը՝ բիրտ ու ամբարիշտ մի մարդ, ասաց.
    –Էլ ինչ հոտաղ, որ անասուններին չծեծի:
    Փորձելով խլել ճիպոտը՝ նա ընկնում է Նարեկացու հետևից: Բայց այդ պահին Նարեկացին ճիպոտը տնկում է հողի մեջ ու փախչում: Հարուստը փորձում է ճիպոտը հանել հողից, բայց ա՜յ քեզ հրաշք, չի կարողանում, որովհետև այն արմատակալում է, դառնում մշտականաչ գիհի, մի ծառ՝ որն անընդհատ կանաչ է, որի փայտը չի փտում և ապրում է 400 տարի»:
    Անգամ որպես ծեծի միջոց օգտագործվող դաժան այդ առարկան՝ ճիպոտը, մայր հողի ջերմությանը հանդիպելով արմատակալում ու ծաղկում է...
    Շատ սիրուն օրինակ է…

  14. #14
    Ես և դու՝ մի ենք... ihusik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ
    Տարիք
    51
    Գրառումներ
    781
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սիրտ Re. Ծեծը՝դաստիարակության միջոց

    Գիտե՞ք ինչն է ամենաշատը նկարագրում, խոսում մարդու մասին...
    նրա վերաբերմունքը մարդկանց, կենդանիների, երևույթների հանդեպ ու ես կարծում եմ, որ
    մարդը՝ հենց իր վերաբերմունքն է...

    Ապրես Manon ջան, շնորհակալ եմ բերածդ օրինակի համար, շատ ուսանելի էր...
    Տեսեք թե ինչպես են վերաբերվում մեծերը նույնիսկ կենդանիներին, իսկ մե՞նք ինչ ենք անում...
    Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք... Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է... Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...

  15. #15
    ԱրՎեստաՎարժ GevSky-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Հասցե
    Mini Estade
    Գրառումներ
    912
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ուշադրություն Re. Ծեծը՝դաստիարակության միջոց

    Բոլորը բարի են և լավամարդ, ԱՅՈ երեխան պետք է ծեծվի, ոչ այն աստճանի որ հոգեկանի որա ազդի, այլ ընդամենը տարբերի վատը լավից

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 92
    Վերջինը: 20.06.2012, 11:56
  2. Վաստակելու ռեալ միջոց:
    Հեղինակ՝ haybloger, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 3
    Վերջինը: 05.12.2011, 19:42
  3. Այլընտրանքային լրատվական միջոց(ԱԼՄ)
    Հեղինակ՝ Norton, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 169
    Վերջինը: 07.02.2011, 21:22
  4. փող վաստակելու միջոց.
    Հեղինակ՝ AMzone, բաժին` Վեբ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 12.09.2009, 00:45
  5. Անդամի սեռը ցույց տալու միջոց
    Հեղինակ՝ Guest, բաժին` Առաջարկություններ և դիտողություններ
    Գրառումներ: 14
    Վերջինը: 13.09.2007, 20:55

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •