User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 22 հատից

Թեմա: Ծնողների արհամարական վերաբերմունքը կամ ատելությունը երեխաների հանդեպ

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Աննորմալ գժուկ:( Kita-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,599
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ծնողների արհամարական վերաբերմունքը կամ ատելությունը երեխաների հանդեպ

    Կյանքում պատահում է այնպես, որ ծնողները երբեմն չեն ձգտում արտահայտել իրենց սերը երեխաների հանդեպ կամ նույնիսկ բացահայտ արտահայտում են իրենց արհամարանքը, ատելությունը, դժգոհությունը: Թե՞ ինչ պատճառով է դա տեղի ունենում, գիտեն միայն նրանք: Իսկ երեխան այդ բոլորը հասկանում է, իրեն զգում է ավելորդ, և դա նրան ընկճում, ճնշում, վհատեցնում է: Մինչ երեխան փոքր է, նա չի կարող այդ հարցը նրանց տալ, իսկ երբ մեծանում է, վախենում է պատասխանը լսել և աշխատում է հարցեր չտալ այդ թեմայով: Նա միայն այդ հարցը տալիս ինքն իրեն. ինչու՞, ինչի համար, ինչու՞մ եմ ես մեղավոր, ի՞նչ մեղք եմ ես գործել, որ ծնողներս ինձ վերաբերվում են ինչպես օտարի, ոչ մտերիմի:
    Այդ հարցն առաջացնում է վիրավորանք, ցավի զգացում, որը չի անցնում տարիների ընթացքում, նույնիսկ երբ երեխաները մեծանում են և ինքներն են ծնող դառնում:
    Ինչու՞մ է այդ արհամարանքի, ատելության պատճառը: Եվ ինչպե՞ս երեխան ազատվի այն մտքից, որ նա չսիրված է կամ հասկանալ և ներել իր ծնողներին:
    Ты или заходи в мою жизнь, или иди куда-нибудь.. стоишь на пороге, а дверь настежь. мне холодно.

  2. #2
    Պատվավոր անդամ Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2006
    Գրառումներ
    1,102
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ծնողների արհամարական վերաբերմունքը կամ ատելությունը երեխաների հանդեպ

    Մեջբերում Kita-ի խոսքերից
    Մինչ երեխան փոքր է, նա չի կարող այդ հարցը նրանց տալ, իսկ երբ մեծանում է, վախենում է պատասխանը լսել և աշխատում է հարցեր չտալ այդ թեմայով: Նա միայն այդ հարցը տալիս ինքն իրեն. ինչու՞, ինչի համար, ինչու՞մ եմ ես մեղավոր, ի՞նչ մեղք եմ ես գործել, որ ծնողներս ինձ վերաբերվում են ինչպես օտարի, ոչ մտերիմի:
    Այդ հարցն առաջացնում է վիրավորանք, ցավի զգացում, որը չի անցնում տարիների ընթացքում, նույնիսկ երբ երեխաները մեծանում են և ինքներն են ծնող դառնում:
    Ինչու՞մ է այդ արհամարանքի, ատելության պատճառը: Եվ ինչպե՞ս երեխան ազատվի այն մտքից, որ նա չսիրված է կամ հասկանալ և ներել իր ծնողներին:
    Հարցը միանգամայն տեղին է ու կարևոր: Թերևս շատ լայն հոգեբանական էքսկուրս է պետք էայստեղ քո հարցին պատասխանելու համար` սկսած անգիտակցականի հոգեբանությունից մինչև ընտանիքի ու սոցիալական հոգեբանություն, էթնոհոգեբանություն: Այս բոլոր հանգամանքներից անդին, սակայն, կա մեկ գործիք,որը յուրքաքանչյուրի ձեռքին է. դա բանական մարդուն բնորոշ միջոցներով այդ հարցի ներքին ավիշը մտնելու խիզախությունն է: Այս ճանապարհը, իհարկե, քարքարոտ է, բայց 21-րդ դարի յուրաքանչյուր մարդ պետք է անցնի այդ ճանապարհով:

  3. #3
    Պատվավոր անդամ Մանե-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Գրառումներ
    1,412
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ծնողների արհամարական վերաբերմունքը կամ ատելությունը երեխաների հանդեպ

    Իսկ ինձ թվում է որ չկա մի ծնող/ինչքան էլ նա վատը լինի/,որ չսիրի,առավել ևս ատի իր երեխային.Պարզապես յուրաքանչյուր ծնող յուրովի է արտահաըտում իր զգացմունքները. Իհարկե չեմ արդարացնում այն ծնողներին,որոնք չեն կարողանում արտահայտել իրենց զգացմունքները. Հնարավոր է նրանք ինչ-որ բան կամ ինչ-որ մեկին են կորցրել այն ժամանակ երբ ծնվել է այդ երեխան,և այդ պատճառով մեղադրում են երեխային,քանի որ չեն կարող մեղադրել մեկ ուրիշին.
    Հնարավոր է որ կարծիքս սխալ է բայց ես այդպես եմ մտածում

  4. #4
    Մշտական անդամ emo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.10.2006
    Հասցե
    Yerevan, Armenia,
    Տարիք
    38
    Գրառումներ
    170
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ծնողների արհամարական վերաբերմունքը կամ ատելությունը երեխաների հանդեպ

    Պատճառները կարող են լինել շատ ու տարբեր.
    Օրինակ՝ «բնական» պատճառ,կապված ծնողի հոգեբանության հետ.
    Կան այնպիսի մարդիկ ովքեր ուղակի չեն կարողանում արտահայտել իրենց սերը ու որպեսզի զգաս այդպիսի մարդկանց սերը,պետք է ինքտ զգալու մեծ կարողություն ու հոգեբանություն ունենաս,որը երեխան դժվար թե ունենա,նրան անմիջական սեր ու աջակցություն է պետք ցույց տալ:Երեխա ասելով ես նկատի չունեմ 5-6 տարեկան ,ինձ թվում է ավելի մեծ ուշադրություն է պետք դարձնել 16-20 տարեկան հասակում,սենց ասած «անցումային» շրջանին.
    Կամ կարող է լինել այնպես,որ երեխան ծնողի համար դառնա «բեռ»,շատ ահավոր վիճակ կլինի երեխու համար.Պատճառը կարող է լինլ այն,որ ծնողը կյանքի սխալ ճանապարհ է ընտրել ու .... հիմի երեխու ձեռը կրակնա ընկել,պարզ է որ չի սիրի,ավելին կատի:
    Ու այդպես կարելի է թվարկել ....
    Բայց իմ կարծիքով ամենագլխավոր պատճառը հենց այդ սիրո պակասությունն է.
    Միմյանց հանդեպ սիրո պակասությունից ոչ իրար կհասկանան,ոչ կհարգեն... կարհամարեն ու կատեն...

  5. #5
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ծնողների արհամարական վերաբերմունքը կամ ատելությունը երեխաների հանդեպ

    Չեմ հասկանում…հիվա՞նդ են այդ ծնողները
    Փոքր տարիքից շատ դժվար է ինքնադաստիարակմամբ զբաղվել,բայց խնդիրը հանգեցնում է դրան…
    Չէ…չեմ հավատում,որ այդչափ սարսափելի ծնողներ կան…
    Հարցում շատ է negative-ը, դրա համար դժվար է պատասխանելը…

  6. #6
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ծնողների արհամարական վերաբերմունքը կամ ատելությունը երեխաների հանդեպ

    Պատճառներից մեկն էլ… ձեզ կզարմացնի… մոր՝ երեխային կրծքով չկերակրելն է: Կրծքով կերակրումը ոչ միայն սննդի աղբյուր է, այլև հոգեբանական կապ է ստեղծում երեխայի ու մոր միջև: Ավելի փոքր է հավանականությունը, որ մայրական կաթ կերած երեխաները նման վերաբերմունքի կարժանանան:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Աշխատանքի հանդեպ վերաբերմունքը
    Հեղինակ՝ ivy, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 30
    Վերջինը: 27.11.2022, 15:47
  2. Մեր վերաբերմունքը դասականների հանդեպ
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 9
    Վերջինը: 31.03.2016, 00:50
  3. Մեր վերաբերմունքը պոպուլյար արտիստների հանդեպ
    Հեղինակ՝ Down to Earth, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 35
    Վերջինը: 11.02.2016, 17:53
  4. Ծնողների վերաբերմունքը դպրոցականի առաջադիմությանը
    Հեղինակ՝ Արևածագ, բաժին` Կրթություն
    Գրառումներ: 24
    Վերջինը: 24.10.2010, 10:55
  5. Ծնողների ազդեցությունը երեխաների մասնագիտական կողմնորոշման վրա
    Հեղինակ՝ Մանոն, բաժին` Տուն-տեղ, ընտանիք, երեխաներ
    Գրառումներ: 32
    Վերջինը: 25.02.2010, 11:37

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •