միջնադարում ահագին կարգուկանոն էր, ու էդ ամենը հիմնականում նրա շնորհիվ, որ մարդկանց դպրոցում ծեծելով էին դաստիարակում:
կողմ եմ![]()
միջնադարում ահագին կարգուկանոն էր, ու էդ ամենը հիմնականում նրա շնորհիվ, որ մարդկանց դպրոցում ծեծելով էին դաստիարակում:
կողմ եմ![]()
Freeman (05.08.2010)
Հիմա ինչ ես առաջարկում ...
Զարմանում եմ, ես ուղղակի քեզ չեմ հասկանում Հայկո ջան:
Ծեծով միայն ատելություն կառաջացնես, հետո ինչ, որ երեխայիդ ծնողն ես:
Դե, երեխան էլ հո չի ատի քեզ, այլ կուլ կտա, և այդպես անընդհատ:
Ի վերջո 21-րդ դարում ենք ապրում, 2007 թվականում, ինչ ծեծ, ինչ բան:
Կարելի է ուղղակի երեխային հանգիստ բացատրել, մի քիչ հոգեբանություն ուսումնասիրի:
Հերքա էս թեման քննարկենք հա՞Էնքան խոսեցինք ծեծելուց , ամեն գիշեր երազիս ինչ-որ երեխաների եմ ծեծում ու հետո մի 2 ժամ ներողություն խնդրում ։ Նենց դաժան բանա , մի ծեծեք ձեր և առավել ևս ուրիշների երեխաներին
Հ.Գ. Խնդրում եմ , քվերակությունս փոխեք , ես չեմ ծեծի երեխաների![]()
Ծեծը՝դաստիարակության միջոց չէ:
Ծեծելիս երեխան հոգեկան ծանր ստռեսա տանում ավելի լավ է որ նստել և խոսքերով դաստիարակել քան ծեծել :
Ինչքան ծեծեն այնքան երեխան շրջապատում կաշկանդված իրան կպահի
Այ տեղին հարց էր: Հարգեցի:
----------------------------------
Ես մեկին գիտեմ: Իրան իրա հերը լիքը ծեծած կա: Մի անգամ, որ փոքր էր, շալվարը ճղել էր, հերը ասել էր, որ չճղի, երկրորդ անգամ էր ճղել, հերը ջղայնացել էր, երրորդ անգամ արդեն գոտին վերցրել ու հարցրել էր. "ոնց ես ճղել", ու ամեն մի "չգիտեմ"-ին մի հատ դաղել էր: Դրանից հետո ինքը ուշադիր էր ու շորը աշխատում էր չճղել: Էտ տղեն դասերին իրան վատ էր պահում, տնայինները չէր անում, դասատուները ահավոր բողոքում էին, ծնող էին կանչում, ինքը ասում էր՝ պապաս հիվանդ ա ու էլի իրա էշն էր քշում: Նույնիսկ տան հեռախոսը գծից անջատել էր, որ դասատուն չզանգի: Բայց հերը իմացավ դա ու հեռախոսը դզեց: Մի օր էլ դասատուն զանգեց իրա հորը ու ասեց էտ ամեն ինչի մասին՝ հերը բռնեց իրան ու թակիչով մի քանի անգամ խփեց: Դրանից հետո ինքը տնայինները սուսուփուս անում էր: Իրան հերը հաճախակի էր թակիչով ծեծում, եթե խելոք չէր մնում: Даже մի անգամ էտ թակիչը ջարդվեց: Հերը էլի անցավ գոտիին, մեկ-մեկ էլ՝ շլանգին ու ավելին: Այ հիմա եթե էդքան ծեծը չլներ, բառադի մարդ էր դառնալու ինքը: Իմ կարծիքով:
Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.
Կարող ա մի քիչ թեմայից շեղվում եմ, բայց դե որ դուք ասել եք, ես էլ ասեմ: Ուղղակի ես չեմ կարողանում հասկանալ, ոչ մի կերպ, ինչպես կարելի է այսպիսի բաներ ասել և այդ ասածն էլ նմանատիպ սմայլիկներով "զարդարել": Քո ծնողը, ինչպես էլ վարվի քո հետ, ինչ ձևի էլ դատիարակի, դու իրավունք չունես նմանատիպ ձևով արտահայտվելու: Իսկ ծնողը երբեք երեխայից կախված չի լինում, դա էլ միանաշանակ: Չգիտեմ, բայց եթե քո մեջ մի կաթիլ էլ արյուն կա, պետք ա ծնողի համար տաս՝ անկախ նրանից, թե նա ինչպես է վարվել քո հետ, կամ վարվելու: Միայն մի բան ասեմ, ոչ երանի նմանատիպ մտածող երեխաների ծնողներին:
Лучше Гор могут быть только Горы.
Իմ կարծիքով, դա ուղղակի սև հումոր էր:Ուղղակի ես չեմ կարողանում հասկանալ, ոչ մի կերպ, ինչպես կարելի է այսպիսի բաներ ասել և այդ ասածն էլ նմանատիպ սմայլիկներով "զարդարել":Այստեղ այդքան էլ համաձայն չեմ քեզ հետ` հարգելի ՈՒրվական:Քո ծնողը, ինչպես էլ վարվի քո հետ, ինչ ձևի էլ դատիարակի, դու իրավունք չունես նմանատիպ ձևով արտահայտվելու:Շատ դեպքերում, շատ է կախված լինում:Իսկ ծնողը երբեք երեխայից կախված չի լինում, դա էլ միանաշանակ:![]()
Եթե նման բաների հետ կապված տենց հումոր է արվում, ուրեմն, կարծում եմ, որ կա՛մ լավ չի գիտակցվել ասվածի լրջությունը, կա՛մ էլ գիտակցելով է ասվել: Երկու դեպքում էլ, մեղմ ասած, այնքան էլ հաճելի բանի հետ գործ չունենք, չնայած, առաջին դեպքը, թերևս, ավելի նախընտրելի կլիներ:
Քո կարծիքը տարբերվում է իմինից, խնդիր չկա, այնուամենայնիվ, ես լրիվությամբ մնում եմ իմ կարծիքին:
Չի լինում, դա կախվածություն չէ: Հաստատ իմացի, որ եթե ինքը նորմալ մարդ է, առաց երեխաների էլ կարող է իր հացը հայթայթել, ինչ տարիքում էլ որ լինի, ու եթե երեխան չի անում ամեն հնարավորն ու անհնարն իր ծնողի համար, դա չի նշանակում, որ ծնողը չի ապրի: Կմահանա, բայց նման երեխայից ինչ որ բան չի ակնկալի:
Лучше Гор могут быть только Горы.
Չեմ կարծում, թե էդ տղան դիտմամբ էր իր շալվարը ճղում։ Դա համարյա բացառվում է։ Իսկ եթե դիտմամբ չէր անում, դրա համար երեխային ծեծելը մեծ դաժանություն եմ համարում։Կարելի էր դրա փոխարեն, ասենք, որևէ կերպ պատժել, ինչ–որ հաճույքից զրկել։ Համոզված եմ, որ պակաս արդյունավետ չէր լինի ու շատ ավելի մարդկային մեթոդ կլիներ։ Օրինակ, ինձ նման դեպքերում մայրս մի քանի օրով արգելում էր բակ իջնել ու ընկերներիս հետ խաղալ։ Դա ինձ համար բավական լուրջ պատիժ էր ու լավ էլ ազդում էր։ Սկզբում մի քիչ լացում էի, հետո խելոք–խելոք անում էի այն, ինչ պետք էր՝ միաժամանակ գիտակցելով, որ մայրս ճիշտ է արել։ Կամ կարող էր նման ձևով մեկ ուրիշ հաճույքից զրկել։
Շատ տխուր է, երբ մարդուն վերածում են կենդանու (կներեք, բայց միայն կենդանիներին են խփելով բան հասկացնում, որովհետև մարդկային խոսք չեն հասկանում), որին միայն ծեծի միջոցով կարելի է բան հասկացնել։ Այսինքն՝ չէ, հասկացնել բառն էլ երևի տեղին չէ, որովհետև հասկանալ ասելով՝ ես հասկանում եմ գիտակցել, իսկ տվյալ դեպքում գործ ունենք ոչ թե գիտակցման շնորհիվ, այլ վախի պատճառով սխալ արարքներից խուսափելու հետ, իսկ եթե դաստիարակություն կոչվածը միայն մարդու արտաքին շերտի՝ դրսևորման վրա է ազդում, ոչ թե գիտակցության, ապա դա դաստիարակություն համարելը մի քիչ ճոխություն է... Նշանակում է, այդ երեխան հենց որ տեսնի՝ էլ չեն ծեծում, էլի կշարունակի իրեն սխալ պահել, այդ դեպքում էլ ու՞ր կորավ էն ծեծային դաստիարակությունը։Էտ տղեն դասերին իրան վատ էր պահում, տնայինները չէր անում, դասատուները ահավոր բողոքում էին, ծնող էին կանչում, ինքը ասում էր՝ պապաս հիվանդ ա ու էլի իրա էշն էր քշում: Նույնիսկ տան հեռախոսը գծից անջատել էր, որ դասատուն չզանգի: Բայց հերը իմացավ դա ու հեռախոսը դզեց: Մի օր էլ դասատուն զանգեց իրա հորը ու ասեց էտ ամեն ինչի մասին՝ հերը բռնեց իրան ու թակիչով մի քանի անգամ խփեց: Դրանից հետո ինքը տնայինները սուսուփուս անում էր: Իրան հերը հաճախակի էր թակիչով ծեծում, եթե խելոք չէր մնում: Даже մի անգամ էտ թակիչը ջարդվեց: Հերը էլի անցավ գոտիին, մեկ-մեկ էլ՝ շլանգին ու ավելին:
Իսկ ի՞նչ երաշխիք կա, որ հիմա բառադի մարդ չի դառել... Ես որ խիստ կասկածում եմ...Այ հիմա եթե էդքան ծեծը չլներ, բառադի մարդ էր դառնալու ինքը: Իմ կարծիքով:![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Ասածս ահագին հետաքրքիր ռեակցիա է առաջացրել փաստորեն, գրելուց մտքովս էլ չէր անցնում։)))) Նախ պետք է մի քիչ հումորը աշխատացնել։)))) Երկրորդ ուզում եմ ասել, որ ծեծով դաստիարակված երեխան նորմալ մարդ չի դառնա, իրա մեջ մենակ դաժանություն կլինի, ու շատ հնարավոր է, որ ենթագիտակցորեն, առանց հասկանալու նույնիսկ թե ինչու, վատ վարվի իր ծնողի հետ հետագայում։
When life gives you lemons, make lemonade
Ծեծը երբեք ինձ համար դաստիարակության միջոց չի կարող լինել, դաստիարակելու համար նախ պետք է երեխայի հոգեբանությունը հասկանալ, փորձել ամեն ինչ բացատրել նրանԱկանատես եմ եղել մի շարք ծնողների, որոնց համար այդ ծեծ կոչվածը, ծեծ, և ոչ թե ապտակ, դարձել էր դաստիարակության միջոց, որն այլևս չէր օգնում սաստել երեխայի այս կամ այն արարքը չկրկնելուն, այն արդեն երեխայի համար սովորական դարձած պատիժ էր և ոչ ավելին:
Մենք փոխանակվեցինք մեր ժպիտներով... մինչ նոր հանդիպում
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ