User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 16 հատից

Թեմա: Երաժիշտ Արթուր Մեսչյանը

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Երաժիշտ Արթուր Մեսչյանը

    Արթուր Մեսչյանին նվիրված երկու թեմա արդեն եղել է ակումբում: Երկուսն էլ փակվել են, որովհետև չնայած թեմաները եղել են «Երաժշտություն» բաժնում, բայց դրանցում քննարկումն այլ ընթացք է ստացել, դարձել կրքերի թեժացման առիթ: Այդ թեմաներն են. http://www.akumb.am/showthread.php/240 և http://www.akumb.am/showthread.php/50871

    Բայց անկախ որևէ մեկի ցանկացած հարթությունում Մեսչյանի նկատմամբ պատկերացումներից ու վերաբերմունքին, Մեսչյանն առավել քան արժանի է ունենալու թեմա, որտեղ կքննարկվի իր ստեղծագործական գործունեությունը:

    Մեսչյանը ճարտարապետ է, երաժիշտ, կոմպոզիտոր, ռոք-երաժիշտ, բանաստեղծ, երգիչ, նկարիչ: Բայց այս թեման նվիրված է նրա միայն երաժշտական գործունեությանը, թեման նվիրված է երաժիշտ արվեստագետին: Ու քննարկելու ու կիսվելու շատ բան կա այս թեմայում:

    Մեսչյանի այլ գործունեությանը վերաբերող քննարկումները, կլինի ճարտարապետություն, քաղաքականություն, թե ինչ, այս թեմայում ջնջվելու են:

    Բարի քննարկումներ եմ ցանկանում:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    einnA (26.11.2012), erexa (20.11.2012), Lion (20.11.2012), Moonwalker (20.11.2012), Mr. Annoying (31.07.2015), Sambitbaba (20.11.2012), Smokie (21.11.2012), Yevuk (21.11.2012), Այբ (12.02.2016), Արէա (20.11.2012), Վահե-91 (20.11.2012)

  3. #2
    Չամուսնացած
    Գրանցման ամսաթիվ
    23.10.2009
    Հասցե
    192.168.1.2
    Տարիք
    33
    Գրառումներ
    3,996
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Առաջին անգամ էս երգն եմ լսել՝



    Սկզբում ասեցի էս ինչ տատուս թվի երգն ա, բայց երկրորդ անգամ լսելուց հետո ավելի խորացա բառերի մեջ ու որքան էլ զարմանալի էր՝ դուրըս եկավ
    Հետո սկսեցի ավելի շատ հետաքրքրվել նրանով, քաշեցի բոլոր երգերն ու ընկա «թակարդը»: Հիմա առանց դրանց կյանք չունեմ

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    einnA (26.11.2012), erexa (31.07.2015), Արէա (20.11.2012)

  5. #3
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես էս համերգն եմ ուզում ամբողջական, կարողա՞ ինչ որ մեկը տեղն իմանա։

    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    einnA (26.11.2012)

  7. #4
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,735
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես էս համերգն եմ ուզում ամբողջական, կարողա՞ ինչ որ մեկը տեղն իմանա։
    Խնդրեմ.


  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    einnA (26.11.2012), Kuk (21.11.2012)

  9. #5
    Չամուսնացած
    Գրանցման ամսաթիվ
    23.10.2009
    Հասցե
    192.168.1.2
    Տարիք
    33
    Գրառումներ
    3,996
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արէա-ի խոսքերից Նայել գրառումը
    Խնդրեմ.
    ստեղ առանձին-առանձին ա, բայց ավելի լավ որակով

  10. #6
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,880
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հույսը


    Ուշ է, նա թակում է դուռը փակ,
    Նա է` ում սպասում ես շարունակ,
    Նա է`ով փրկում է քո հոգին,
    Պարանոցից հանում դեղին
    Հոգևարքից կապվածպարանը,
    Պատսպարում է քեզ վշտից,
    Թևազուրկ այդ թռչունից:

    Հույսն է ապավենը մենության,
    Հույսն է, որ կերտում է ապագան,
    Հույսն է, որ վերջին պահին կրկին՝
    Կորուստների ճանապարհին,
    Փրկության լույսով ժպտում է
    Եւ այդ լույսը փրկության
    Քո նշխարքն է հաշտության:

    Լուռ է, սենյակի դռները փակ,
    Ստվերն է քո, ճոճվում պատին սպիտակ,
    Հուշն է սղոցում վհատ հոգիդ,
    Երբ գիթարի լարերը հին
    Գիշերվա մեջ տրոփում են
    Եւ հազար-հազար երգեր
    Պատերից հնչում են դեռ:

    Այս ցնորված մնջախաղի
    Անզոր դիմախաղով
    Շարժվում են մեր ստվերները
    Կյանքի բեմի եզրով,
    Հետո մի պահ
    Անձայն մեկ-մեկ կորչում,
    Թողնում հույսի կապույտ թևերը ձեզ,
    Իրենք անհետանում:

    Ի՞նչ ես` այս կյանքի բեմում ճոճվող,
    Ու՞մ ես իսկապես դու հարկավոր,
    Ի՞նչն է, որ քո կյանքն է ավիրում,
    Օրացույցին է սպառնում
    Գուրգուրած քո երազները
    Եւ նկարդ մեծացնում,
    Փակում սև շրջանակում:

    Ուշ է, նա թակում է դուռը փակ,
    Նա է, ում սպասում ես շարունակ,
    Նա է, ով փրկում է քո հոգին,
    Պարանոցից հանում դեղին
    Հոգեւարքից կապված պարանը,
    Պատսպարում է քեզ վշտից,
    Թեւազուրկ այդ թռչունից:





    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  11. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    einnA (26.11.2012), erexa (02.03.2021), Դատարկություն (21.11.2012), Նիկեա (13.02.2016)

  12. #7
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,880
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ասում են

    Ասում են կարճ է կյանքը՝
    Շուտ կմարի սրտի զարկը,
    Բայց արևի տակ ծիրանի
    Երիտասարդ ու ծերունի
    Ահա կանգնած
    Շարան-շարան կձանձրանան:

    Ասում են քաղցր է կյանքը

    Եւ անսահման երկրի բարքը,
    Բայց գրկի մեջ բուրաստանի,
    Ծաղիկների դեմ գեղանի,
    Մարդիկ ահա
    Շարան-շարան կձանձրանան:


    Ասում են խորն է կյանքը՝

    Լույս է համակ երկնի հանքը,
    Բայց կանչի դեմ ծիածանի,
    Կամ աստղերի խորհրդալի
    Մարդիկ ահա
    Շարան-շարան կձանձրանան:


    Ասում են նոր է կյանքը՝
    Միշտ կհնչի սիրո զանգը,
    Բայց աներազ, առանց տաղի,
    Սեղանի շուրջ հաց ու աղի
    Մարդիկ ահա
    Շարան-շարան կձանձրանան:



    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  13. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    einnA (26.11.2012), erexa (21.11.2012), Այբ (12.02.2016)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայ ժամանակակից երաժիշտ-ստեղծագործողներ
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Երաժիշտներ, երաժշտական խմբեր
    Գրառումներ: 1
    Վերջինը: 21.07.2015, 14:06
  2. Խումբ/երաժիշտ, որի մասին ուզում եմ խոսել...
    Հեղինակ՝ Հարդ, բաժին` Երաժիշտներ, երաժշտական խմբեր
    Գրառումներ: 16
    Վերջինը: 21.02.2012, 17:11
  3. Երաժիշտ, ով հետք է թողել...
    Հեղինակ՝ Ֆրեյա, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 86
    Վերջինը: 23.05.2011, 02:53
  4. Արթուր Գիլոյան
    Հեղինակ՝ Javakhk, բաժին` Երաժիշտներ, երաժշտական խմբեր
    Գրառումներ: 2
    Վերջինը: 01.07.2008, 05:42
  5. Ստեղծագործող երաժիշտ ֆորումում կա՞
    Հեղինակ՝ Լէգնա, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 5
    Վերջինը: 18.12.2006, 13:57

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •