Արթուր Մեսչյանին նվիրված երկու թեմա արդեն եղել է ակումբում: Երկուսն էլ փակվել են, որովհետև չնայած թեմաները եղել են «Երաժշտություն» բաժնում, բայց դրանցում քննարկումն այլ ընթացք է ստացել, դարձել կրքերի թեժացման առիթ: Այդ թեմաներն են. http://www.akumb.am/showthread.php/240 և http://www.akumb.am/showthread.php/50871
Բայց անկախ որևէ մեկի ցանկացած հարթությունում Մեսչյանի նկատմամբ պատկերացումներից ու վերաբերմունքին, Մեսչյանն առավել քան արժանի է ունենալու թեմա, որտեղ կքննարկվի իր ստեղծագործական գործունեությունը:
Մեսչյանը ճարտարապետ է, երաժիշտ, կոմպոզիտոր, ռոք-երաժիշտ, բանաստեղծ, երգիչ, նկարիչ: Բայց այս թեման նվիրված է նրա միայն երաժշտական գործունեությանը, թեման նվիրված է երաժիշտ արվեստագետին: Ու քննարկելու ու կիսվելու շատ բան կա այս թեմայում:
Մեսչյանի այլ գործունեությանը վերաբերող քննարկումները, կլինի ճարտարապետություն, քաղաքականություն, թե ինչ, այս թեմայում ջնջվելու են:
Բարի քննարկումներ եմ ցանկանում:
Էջանիշներ