User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 1 համարի արդյունքները՝ ընդհանուր 1 հատից

Թեմա: "Քեզ Պես" և "Վերջին ցանկություն"

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ romanista-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2010
    Հասցե
    Երևան
    Տարիք
    37
    Գրառումներ
    667
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    "Քեզ Պես" և "Վերջին ցանկություն"

    Ինչ հետաքրքիր է այդ մուսա կոչվածը... երբ այցելում է, միտքս աշխատում է կայծակի արագությամբ, իսկ երբ լքում է ինձ, ինչքան էլ փորձում եմ ստեղծագործել, չի ստացվում... ինչևէ, ուրախ եմ, որ նորից մուսաս ինձ այցելել է))

    Այս բանաստեղծությունը նվիրվում է մի հրաշք աղջկա, որի հետ շփվելուց անկեղծորեն հաճույք ես ստանում... եթե մարդկության գոնե 50%-ը նրա պես լիներ, երևի թե այս աշխարհը մի քիչ ավելի լավը կլիներ...

    ՔԵԶ ՊԵՍ

    Աշխարհի բոլոր մարդիկ,
    Նրանց հոգիները հատկապես,
    Բոլորն, ովքեր ունեն չարիք,
    Թող լինեն քեզ պես:

    Ամեն մի շունչը մեր կողքի,
    Որ կեղտոտվում է հոգեպես,
    Թող ցանկանա ամեն պահի,
    Որ դառնա քեզ պես:

    ՈՒ բնությունը վայրենի,
    Որ ցնորվել է պարզապես,
    Թող հանդարտվի, կայուն լինի,
    Որ ծաղկի քեզ պես:

    Չկա, միակն ես այդպիսին,
    Սիրտդ թեթև, դու ժպտերես,
    Կցանկանամ քեզ այս պահին,
    Որ մնաս քեզ պես...


    Նկատած կլինեք երևի, որ եղանակը վերջին ժամանակներս խելագարվել է: Աշխարհի տարբեր մասերում անընդհատ տեղի են ունենում եղանակային սարսափելի աղետներ` մեկ սաստիկ շոգ կամ ցուրտ, կամ էլ ահռելի հրդեհներ, ջրհեղեղներ, փոթորիկներ... ոչ ոք չի՟ մտածել թե դա ինչից է... իսկ միգուցե աշխարհն է հոգնել մեզանից, մեղավորներից... մեր արարքներից, Սևակը կասեր` մեր ավելորդ ծանրությունից... ուրեմն եկեք փոխենք մեզ:
    Հաջորդ գործը վերաբերում է դրան`

    ՎԵՐՋԻՆ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ

    Ես պառկած եմ անկողնում,
    Վերջին շունչն եմ իմ շնչում,
    Սիրտս թույլ է բաբախում,
    Բայց ճչալ եմ ցանկանում:

    Բղավել եմ ես ուզում,
    ՈՒ որ բոլորը լսեն,
    Կռիվն այս պատերազմում
    Ինչքա՟ն պետք է շարունակեն:

    Աշխարհն արդեն կործանվում,
    Ցավին այս չի դիմանում,
    Մարդիկ իրար են լափում,
    Իսկ ինչու, չեն հասկանում:

    Մոռանում են արժեքներ,
    Բարիքներ ու կարիքներ,
    Իրար են լոկ վնասում
    Իշխանության թակարդում:

    Ունեցվածքն են ցանկանում
    Մերձավորի ու եղբոր,
    Իրար սպանում են, մորթում,
    Խիղճն էլ է այստեղ անզոր:

    Կուրացել են հոգիները,
    Չար մտքեր են նրանց տիրում,
    Քարացան նրանց սրտերը,
    Մարդկությունն է մոռացվում:

    Ես մահանում եմ, գնում,
    Ափսոսանքով իմ հոգում,
    Մեկ բան եմ լոկ երազում,
    Խաղաղություն եմ տենչում:

    Բարի եղեք, մի շնացեք,
    Իրար հասեք, կարեքցեք,
    Դժվար պահերը հաղթեք,
    Հոգով մանուկ մնացեք:

    Ես կքնեմ, կմարեմ,
    Բայց ինձնից հետո կուզեմ,
    Որ երբ երկնքից նայեմ,
    Ձեր մեջ սերը ես տեսնեմ...

    Իմ մնացած բանաստեղծություններն այս 3 թեմայում են` http://www.akumb.am/showthread.php/5...B8%D6%80%D5%AE

    http://www.akumb.am/showthread.php/5...B0%D5%B8%D6%82

    http://www.akumb.am/showthread.php/5...A5%D6%80%D5%A8
    Վերջին խմբագրող՝ romanista: 14.08.2010, 11:06:

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (17.09.2011), E-la Via (14.08.2010), rainbow (28.08.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. "domain" անուններ և հայկական Վեբ "hosting"
    Հեղինակ՝ khajvah, բաժին` Վեբ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 04.04.2012, 21:52
  2. Գրառումներ: 6
    Վերջինը: 03.01.2011, 00:21
  3. Սեմինարների մասնակցության հրավեր. "Science direct", "Scopus"։
    Հեղինակ՝ Ariadna, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 21
    Վերջինը: 23.11.2010, 17:42
  4. "Ազգայինն" versus "Սոցիալական խմբի"
    Հեղինակ՝ dvgray, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 14
    Վերջինը: 14.12.2009, 01:48
  5. Ով է տեսել "Мятежный Дух" "Rebeldeway""Ըմբոստ Հոգի" սերիալը :
    Հեղինակ՝ ErrewayFanclub, բաժին` Սերիալներ
    Գրառումներ: 17
    Վերջինը: 05.02.2008, 20:49

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •