Թող տանի վախճանն իր բունը
Ցավերն իմ, տա ոգիներին,
Միայն թողնի թող քո անունը
Մահից սառած իմ շուրթերին:
Քո ժպիտը ու քո դեմքը
Չեմ մոռանա անգամ մահճում,
Չկամ, բայց կա սիրուս կրակը,
Որ չի մարի իմ կմախքում:
Թե գաք շիրմիս դուք նոր այցի,
Մի բերեք ինձ խունկ ու ծաղիկ,
Բերեք արցունքը նրա լացի,
Դրա կաթիլն էլ է ինձ հերիք:


Մեջբերել

ես իմ բոլոր բանաստեղծությունները գրի էի առնում այսպես ասած ոտքի վրա, բջջայինիս մեջ, երբ մուսան ինձ այցելում էր: ՈՒ հետո դժբախտաբար բջջայինս կորավ, պոեզիան էլ հետը

Էջանիշներ