User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 1 համարի արդյունքները՝ ընդհանուր 1 հատից

Թեմա: Երեք նոր գործ

  1. #1
    Պատվավոր անդամ romanista-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2010
    Հասցե
    Երևան
    Տարիք
    37
    Գրառումներ
    667
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Երեք նոր գործ

    Եվս երեք նոր բանաստեղծություն ինձանից`

    ԴԻՆ ՎԱՐԴԱՆԻ

    Նոր էր վերջացել մարտը,
    Տղմուտը կարմիր, դաշտում թարմ արյուն,
    Կկուրանա ցանկացած մարդը
    Թե տեսնի այսքան դաժանություն:

    Մեռյալ վայրում, դիերի մեջ,
    Մի հեծյալ էր լուռ պտտվում,
    Փնտրում էր նա կարծես անվերջ
    Մեծն Վարդանի մարմինը դաշտում:

    Զոհերը շատ էին, անհամար,
    Թե պարսիկներ ու թե հայեր,
    Փնտրելը շատ էր անհարմար,
    Այսքանի մեջ ինչպ՟ես գնտեր:

    Բայց ահա նա, նետը սրտում,
    Սպարապետն է փռված գետնին,
    Բերանը բաց, կարծես գոռում`
    "Ազատություն իմ հայերին":

    Հեծյալը լուռ նետը հանեց,
    Սպարապետին հենեց թամբին,
    Հեծեց ձիուն, առաջ քշեց,
    Որ Վարդանին հանձնեն հողին...


    Այս մեկի մասին մի քանի խոսք... չգիտեմ, ակումբում տեղյակ են իմ աթեիստական հայացքների մասին, թե ոչ, ամեն դեպքում իմ նախորդ գործերում, որոնք նույնպես ֆորումում կան, ես այդ թեմային անդրադարձել եմ: Իսկ այս մի գործը ամբողջությամբ վերաբերում է դրան`

    ՈՒՂԵՐՋ ԱՆՀԱՎԱՏԻ

    Շինծու կուռքեր, աստվածներ,
    Պիղծ ու կեղտոտ քահանաներ,
    Հիպնոսացված զանգվածներ,
    Եկեղեցու լուռ ծառաներ:

    Չկա հավատ, ապաշխարհանք,
    Մարդկանց հնարած կեղծիք,
    Խաբկանք է լոկ, հոգու կալանք,
    Որ կուլ կտա մտքի բարիք:

    Հավատացեք Դուք միայն Ձեզ,
    Հոգուն, սրտին ու ուղեղին,
    Չեղած աստծու դու ստրուկ չես,
    Ունես ազատ միտք ու մարմին:

    Իսկ թե թույլ տաս եկեղեցուն
    Գերել քո կամք ու էություն,
    Չմեղադրես նրա աստծուն,
    Դու ես տեղով դատարկություն:


    Եվ այս պահի դրությամբ վերջին գործս, որը անանուն եմ թողել`


    Ծնկի ես իջել, խնդրում ես խնայեն,
    Կեղտոտ կյանքը քո որ քեզ պարգևեն,
    Արժան՟ի ես իսկ դու այդ նվերին,
    Չե որ դու ճորտ ես, նրանց ստրուկն ու գերին:

    Ամբողջ կյանքով մեկ գարշանք ես եղել,
    Սրա ու նրա արտաթորանքը,
    Միշտ էլ նրանց դու փշրանքն ես լափել,
    Կուլ տալով քծնանքն ու արհամարհանքը:

    Ու հիմա չոքել ես տերերիդ առաջ
    Ու անտեր շան պես կյանք ես աղերսում,
    Մտածել էր պետք շատ ու շատ առաջ,
    Իսկ քեզ պեսները միշտ չեն մտածում:

    Չկա քեզ ներում, դու`ոչնչություն,
    Քեզ նմանները սրան են հասնում,
    Հոգուդ մեջ թողնում են լոկ դատարկություն,
    Նվաստացնելով դատաստան անում...

    Իմ բանաստեղություններից ևս մեկն էլ այստեղ` http://www.akumb.am/showthread.php/5...B0%D5%B8%D6%82, իսկ մեծ մասը այս թեմայում` http://www.akumb.am/showthread.php/5...A5%D6%80%D5%A8
    Վերջին խմբագրող՝ romanista: 01.08.2010, 16:30:

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    My World My Space (01.08.2010), rainbow (28.08.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գործ տվող կա
    Հեղինակ՝ Աթեիստ, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 9
    Վերջինը: 01.07.2021, 00:40
  2. Երեք բան, որոնք…
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 81
    Վերջինը: 15.12.2013, 00:40
  3. Երեք տառ…
    Հեղինակ՝ *e}|{uka*, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 66
    Վերջինը: 25.04.2013, 16:53
  4. Վարկային մասնագետ, կամ բանկային գործ
    Հեղինակ՝ AvikO, բաժին` Տնտեսագիտություն, տնտեսություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 20.02.2011, 14:46
  5. Պոեզիա. Եվս մի քանի գործ ինձանից :)
    Հեղինակ՝ romanista, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 13.12.2010, 14:29

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •