Այս վարկածը, թե իբր Հուդայի ավետարանն են գտել, արդեն վաղուց շատ նորաձև է դառել վերջին տարիներին, նույնիսկ մի քանի գրքերի համար սյուժեի հիմնաքար է հանդիսացել
Շատ հնարավոր է, որ այդպիսի մի գիր գտնվել է, բայց դրա մասին լռում են, եւ այն պահվում է, ասենք` Վատիկանում, կամ էլ ՑՌՈՒ-ի սեյֆերում... Բայց որոշ տեղեկությունների արտահոսք ամեն դեպքում տեղի է ունեցել, եւ մի քանի տարի հետո այն կբացահայտվի
Շատ հնարավոր է նաև, որ դա ուղղակի պրովոկացիա է...
Իմ համար, ցանկացած դեպքում, ոչ մի զարմանալի, կամ նոր բան բացահայտած չէր լինի այդ ավետարանը
Պետք է գրած լինի, որ Հիսուսն այնլմոլորակային է? Այնպես էլ գիտենք![]()
Some are born to sweet delight,
Some are born to an endless night,
End of the night...
Այո հարգելիս որովհետեվ եթե յուրաքանչյուրը սկսի իր հերթին կասկածի տակ առնել Աստվածաշնչի ճշմարտությունը այն կրոնից կվերածվի պարզապես քննարկման օբյեկտի, որը ոչ մի իրավունք չի ունենա մարդկային բանականության և նրա բարոյական չափանիշների վրա
Արծի'վ, չե"ս կարծում, որ մենք ուղղակի սովոր ենք հավատալ նրան ինչը մեզ թելադրում է մեր գենետիկ նախատրամադրվածությունը կամ կրոնական դաստիարակությունը: Ամբողջ կյանքում կրոնը համարվել ու համարվում է մի ասպարեզ, որտեղ մեր միջամտությունն ու մեր քննարկումները անընդունելի են համարվել: Բայց, չէ որ, նույն տրամաբանությամբ, որով գրեթե բոլոր գրառումներն այս թեմայում մերժում են Հուդայի ավետարանի իսկության հնարավորությունը, հնարավոր է մերժել նաև մնացաց բոլոր ավետարանների իսկությունը:
Cogito, ergo sum
Ակումբցինե'ր, այստեղ Հուդայի ավետարանի մասին իմ գրառումը ամենևին հակաքրիստոնեական պրոպագանդա չէ: Միտքը, որ ուզում եմ սրանով առաջ բերել այն է, որ արդյո"ք այսքան մարդկային միջնորդությունը չի աղավաղել Աստվածաշնչի բուն իմաստը, արդյո"ք մենք հիմա Աստվածաշնչում կարդում ենք այն, ինչը սկզբնական ճշմարտությունն է և արդյո՛՛ք պետք է այնքան կուրորեն հավատալ մի բանի, որի մասին նույնիսկ այսպիսի փոքր, բայց քիչ թե շատ հիմնավորված կարծիքը կարող է այսքան հակասություն ծնել, թեկուզ մարդկանց գրառումներում: Աստվածաշնչում գրված է, «Ձեզ համար երկրի վրա կուռքեր մի ստեղծեք:». չե"ք կարծում, Աստվածաշունչն ինքն է կուռք դառել շատերի համար:
Վերջին խմբագրող՝ Cindrella Man: 08.11.2009, 19:25:
Cogito, ergo sum
Jarre (18.11.2013), Sambitbaba (17.11.2013), մարիօ (10.08.2014), Ռեյ սամա (06.08.2014)
Չէ ուղակի ինձ ուրիշ բան է հետաքրքրում,եթե ասենք Հուդան Հիսուսի ամենասիրելի աշակերտն է եղել ու նա դավաճան չի,քո մեջ ինչը կփոխվի,եթե դու Քրիստոնեա ես ուրեմն պետք է բուն իմաստը ընկալես և այդ կրոնով ապրես:Չմտածես որ տրամադրված եմ հետդ զրուցում,ինչա թե հակաքրիստոնեական բան ես գրել,իսկ ասածս ապացուցելու համար ասեմ,որ Քրիստոսը իմ համար միֆա ու վերջ,ուղակի չեմ կարողանում հասկանալ,թե ինչու եք ինքներդ ձեր համար խոչընդոտներ ստեղծում,խճճելով պարզը:
Ինձ թվում է, թե բոլոր մարդիկ ինչ-որ մի միֆի հավատում են, առանց դրա չի լինում: Թեկուզ այն փաստը, որ մեր՝ մարդկանցս, ծագումը դեռ անհայտ է, կամ էլ տիեզերքի անվերջ կամ վերջավոր լինելու հանելուկը ստիպում է մարդկանց միֆեր հորինել: Ի՞նչ կապ ունի, թե մարդիկ իրականության, թե միֆի շուրջ են համախմբվում ու նրան հավատում. փաստը մնում է փաստ, որ հավատում են, համախմբվում ու սկսում կուրորեն պաշտպանել: Որքանով ես հասկացա քո հարցն այն է, թե մենք ինչ ենք շահում այն բանից, որ հաստատում կամ մերժում ենք կոնկրետ կրոնական փաստեր:
Քանի որ մարդն իր էությամբ էգոիստ էմ ինձ թվում է, որ իրեն պետք է, որ հետաքրքրի իր խաբված կամ չխաբված լինելու փաստը: Իսկ մենք՝ մարդիկս, հեշտորեն կարող ենք խաբվել մի բանով, որի իրական ծագման մասին, ըստ էության, անտեղյակ ենք:
Cogito, ergo sum
Սկզբից մինչև վերջ համաձայն եմ քեզ հետ:
Այո հարցս ճիշտ ես հասկացել,ախր էնքան ենք խորանում,ճիշտ է վատ բան չի,որովհետև կարողա փորփրես ու հասկանաս իրականությունը:Օրինակ քեզ չի հետաքրքրում,թե ինչու չեն գտել հենց Հուդայի գրածը,որտեղ է այն,կամ ուրիշ առաքյալների գրածները կամ եթե Քրիստոսի անունը էտ թվերին թնդացելա ապա կկարողանայինք այդ ժամանակվա պատմաբաններից իմանայինք նրա մասին չկա ոչ մի տեղեկություն,ախր սա ակնհայտ միֆ է,միլիոններ աշխատելու ձև և ամենակարևորը մարդիկ անկախ իրենցից ենթարկվում են ինչ որ ուժերի:
Ժող, մեկնումեկը հանդիպե՞լ է արդյոք Թովմասի ավետարանի հայերեն տարբերակին: Եթե այո, լինկը կարո՞ղ եք տալ...
Շնորհակալություն:
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Սամ ջան, ռուսերենը կարաս ստեղ կարդաս. http://www.vehi.net/apokrify/foma.html
Հայերենը չկարողացա գտնել։ Ի դեպ, ես շատ եմ ուզում կարդալ Հուդայի ավետարանը։ Նկատի ունեմ մատնիչ կոչվող Հուդայինը։ Դու կարդացել ե՞ս։
Sambitbaba (18.11.2013)
Էս ա, Ժառ ջան:
Վատիկը չի:![]()
Շնորհակալ եմ, Ջառ ջան, Բայց ռուսերենը ունեմ արդեն վաղուց...
Ասեմ, որ ավետարանների մեջ՝ թե պարականոն և թե կտակարանային, - երևի թե ամենահետաքրքիրն ու կարևորն է: Ինչպես նաև՝ ամենահակաաստվածաշնչյանը: Քրիստոսն էլ ոնց որ հեղափոխական լինի... Բայց նաև շատ սեղմ է գրված, ասես թե կոսնպեկտավորված լինի, և այդ պատճառով այն քիչ թե շատ հասկանալու համար որոշակի էզոթերիկ պաշար է երևի անհրաժեշտ...
Նախկինում մի երկու անգամ կարդացել էի...
Հիմա կարդում եմ Օշոյի (ծանո՞թ ես) "Մանանեխի հատիկը" գիրքը, որը հենց Թովմասի ավետարանի մեկնություններն է: Ճիշտը որ ասեմ, շշմած եմ: Այնպիսի տպավորություն է, որ ես այդ ավետարանը չինարեն էի կարդացել, իսկ հիմա Օշոն թարգմանում է ինձ հասանելի լեզվով... Գիտես, Ջառ, դեռ գրքի մեկ վեցերորդ մասն եմ կարդացել ընդամենը, բայց արդեն մեծ ցանկություն ունեմ սկսել այն թարգմանել հայերեն...
Ու քանի որ այդ միտքը կա, ինչ խոսք, որ կուզենայի սկզբից ինքն ավետարանը տեղադրել Ակումբում՝ հայերեն: Իսկ թարգմանել ինքս՝ համ այդքան ժամանակ չկա, համ էլ մի քիչ ռիսկ չեմ անում, որովհետև տեղ-տեղ իրոք, որ շատ է բարդ ինձ համար... Դրա համար մտածեցի, որ երևի կարելի է արդեն թարգմանվածը գտնել: Նույնիսկ այնպիսի համոզմունք կա մեջս, որ արդեն ինչ-որ տեղ տեսել եմ այն, բայց գտնել չեմ կարողանում...
Հուդայի ավետարանն էլ ունեմ՝ գիրքը, - և կարդացել եմ մի յոթ-ութ տարի առաջ: Վատը չի, բայց շատ կիսատ է... ահագին տեղեր չկան... Բայց ամենակարևորը մեզ համար կա. այն, որ Հուդան դավաճան չէ: Նա կատարել է Հիսուսի հանձնարարությունը: Այդպիսի բարդ գործը Հիսուս կարող էր վստահել միայն իրեն ամենամոտ մարդուն, նրան, ում որ ամենից շատ էր վստահում...
Այս տեսակետից ամեն ինչ ավելի տրամաբանակն է թվում: Նախ, որ Հիսուս եկել էր խաչ բարձրանալու համար: Դե, որ եկել էր դրա համար, ուրեմն ինչ-որ կերպ պե"տք է ստեղծվեր այդ իրավիճակը, թե՞ ոչ... Պատահականորեն դա չէր կարող ստացվել, առավել ևս, որ Հիսուս նախ եկել էր հենց այդ ծրագրով, և երկրորդ, նախապես գիտեր, թե երբ և ինչպես է դա տեղի ունենելու, և ցանկության դեպքում հեչի պես կարող էր ուղղակի փախչել...
Գրքում երևում է, որ հենց ինքն է նախապատրաստում իր խաչելությունը և դա է ամենակարևորը: Դրանով ոչ միայն Հուդան է ազատագրվում իր երկու հազար տարեկան դավաճանի կնիքից, - դրանով ավելի է հզորանում հենց իր՝ Հիսուսի կերպարը:
Իմիջիայլոց, ես մի թեթև գրել եմ այդ մասին այստեղ. http://www.akumb.am/showthread.php/3...�-հետ/page6 (տես "Հարցազրույց Հիսուս Քրիստոսի հետ"), նայիր, եթե հետաքրքիր է...![]()
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Իզուր ես ծածկագրերով խոսում, Հովարս ջան: Ավելի լավ է, դու էլ քեզ վատ մի զգա և խոստովանիր, որ նույնիսկ տեղյակ էլ չես, թե ինչպես է կազմվել Աստվածաշունչը:
Իսկ եթե տեղյակ ես, ուրեմն բացատրիր մեզ` անտեղյակներիս, թե այդ ինչպե՞ս պատահեց, որ հարյուրավոր գրերից, որոնց մնեջ, եթե չեմ սխալվում, տասնյակից ավել` ավետարաններ էին միայն, - ընտրվեցին հենց կոնկրետ 66-ը (ընդամենը չորս ավետարաններով) և դարձվեցին Աստվածաշունչ: Ո՞վ որոշեց, որ հենց դրանք էին Աստծո խոսքերը, իսկ մնացածները` ոչ: Մի երկու տերտե՞ր: Իսկ ո՞վ նրանց տվեց այդ ընտրության իրավունքը, որը փաթաթեցին ալամ աշխարհի վզին:
Ինչու՞ հենց 66...
............
Այս հարցն ինձ էլ հետաքրքրեց, այդ պատճառով թայմաուտ վերցրեցի ու նորից հաշվեցի Աստվածաշնչի թե հայերեն և թե ռուսերեն տարբերակները. իրոք, երկուսն էլ 66 գրքից են...
Հովարս, չե՞ս զգում, որ մի բան պակաս է... երրորդ (ամա՜ն) 6-ը... 66 + 6 = 666 Հովարս... Հովարս... միգուցէ ամբողջ գաղտնիքը սա՞ է...
Իսկ դու գիտես և ձայն չե՞ս հանում...
Այ-այ-այ, այ-այ, այ-այ...![]()
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ