User Tag List

Էջ 6 9-ից ԱռաջինԱռաջին ... 23456789 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 76 համարից մինչև 90 համարի արդյունքները՝ ընդհանուր 123 հատից

Թեմա: Հարցազրույց Աստծո հետ

  1. #76
    Պատվավոր անդամ Leo Negri-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2010
    Գրառումներ
    811
    Բլոգի գրառումներ
    98
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սելավի, ուշադրություն դարձրա, դու վեպը չես կարդացել, հետևաբար դատում ես կոնտեքստից դուրս, աղավաղելով առակի իմաստը ու ստիպողաբար իրա մեջ աստծո գոյություն ներարկելով:

    Բացի այդ - կա գիտակցական մակարդակ ու անգիտակցական ֆանտազիաներ: Իրանց տարբերության մասին շատ լավա գրել օրինակ հայազգի Գուրջիևը: Քո դեպքում անգիտակցական ֆանտազիաներ են, որոնք դու խառնում ես գերգիտակցական ինչ-որ գիտելիքի հետ, ինչը քեզ ստիպումա օդից ամրոցներ կառուցել: Չինացիք լավ ասացվածք ունեն էդ առումով` դժվարա մութ սենյակում գոյություն չունեցող սև կատու փնտրել: Դու հիմա զբազված ես հենց դրանով, ու զարմանում ես, որ բացի քեզնից էլ ոչ մեկ չի տեսնում քո երևակայական կատվին:

    ի՞նչ որ բան տեսնել կամ հասկանալ, դա կդիտվի անհիմն և «իրականությունից» հեռու, այդպես է՞:
    Տեսնել ու հասկանալը դա մի բանա: Գոյություն չունեցող իմաստ երևակայել ու ինքնախաբեությամբ զբաղվելը` ուրիշ: Տվյալ դեպքում դու ավելի մոտ ես երկրորդին:
    The chattering mind provides the major obstacle to achieving magical intent. Only those who can learn how to switch off the internal dialogue can succeed with magic. If you can stop thinking you can do almost anything. - Peter J. Carroll, Octavo: A Sorcerer-Scientist’s Grimoire

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    kyahi (18.02.2011), Skeptic (29.10.2010), Սելավի (29.10.2010)

  3. #77
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    24.01.2007
    Գրառումներ
    722
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Leo Negri թերևս արժի բավարարվել այսքանով, և քեզ կրկին շնորհակալություն հայտնել, ուսուցանելի երկխոսության համար:
    Քո տված պատասխանները շատ օգնեցին ինձ, հասկանալու այն, ինչը խոսակցության հենց սկզբից էլ նպատակային ուզում էի հասկանալ:
    Միայն ցավում եմ, որ համակարգը չի թողնում այլևս քեզ վարկանիշ տամ:
    Վերջին խմբագրող՝ Սելավի: 29.10.2010, 18:43:
    Մենք իրար սեր ենք պարտք մարդիկ:

  4. #78
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,750
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Leo Negri-ի խոսքերից Նայել գրառումը
    Սելավի, ուշադրություն դարձրա, դու վեպը չես կարդացել, հետևաբար դատում ես կոնտեքստից դուրս, աղավաղելով առակի իմաստը ու ստիպողաբար իրա մեջ աստծո գոյություն ներարկելով:
    Բացի այդ - կա գիտակցական մակարդակ ու անգիտակցական ֆանտազիաներ: Իրանց տարբերության մասին շատ լավա գրել օրինակ հայազգի Գուրջիևը: Քո դեպքում անգիտակցական ֆանտազիաներ են, որոնք դու խառնում ես գերգիտակցական ինչ-որ գիտելիքի հետ, ինչը քեզ ստիպումա օդից ամրոցներ կառուցել: Չինացիք լավ ասացվածք ունեն էդ առումով` դժվարա մութ սենյակում գոյություն չունեցող սև կատու փնտրել: Դու հիմա զբազված ես հենց դրանով, ու զարմանում ես, որ բացի քեզնից էլ ոչ մեկ չի տեսնում քո երևակայական կատվին:
    Տեսնել ու հասկանալը դա մի բանա: Գոյություն չունեցող իմաստ երևակայել ու ինքնախաբեությամբ զբաղվելը` ուրիշ: Տվյալ դեպքում դու ավելի մոտ ես երկրորդին:
    Ճիշտն ասած, ես էլ չեմ կարդացել "Մոգը": Եվ չնայած դրան, ինձ համար շատ զարնանալի էր քո ասածը, Լեո, որ մեկը, ով գրել է "Արիստոս"-ը, մեկ այլ գործի մեջ այդպես կտրականորեն կկարողանա ժխտել Աստծո գոյությունը: Բերեմ մեկ հատված.

    "Քանի որ մարդիկ չեն հասկանում, թե ինչպե՞ս այն, ինչը չկա, կարող է ազդել նրա վրա, ինչը կա, նրանք պնդում են, որ "Աստված" կա և ինչ-որ ազդեցություն է գործադրում: Մեր` "Աստծո" և նրա շարժառիթների չճանաչելը կմնա անվերջ: Հարցնել, թե "Ի՞նչ է Աստված" ավելի անիմաստ է, քան հետաքրքրվել. "Ե՞րբ է սկսվում և ե՞րբ է վերջանում անվերջությունը":

    Որոշեցի կարդալ "Մոգը", բայց, ցավոք, չի ստացվում արագ: Ճիշտն ասած, ուրիշ, շատ ավելի հետաքրքիր բաներ կան այսօր` կարդալու: Այնուամենայնիվ, ժամանակ առ ժամանակ կարդում եմ մի քանի էջ և տես, թե ինչ մտքի հանդիպեցի.

    "Աստված նրա հետ չի, բայց Սուրբ Հոգին ննջում է նրա մեջ":

    ? ? ?

    Ցանկանում եմ ասել, սիրելի Լեո, որ միգուցե պարտադիր չի՞, որ մութ սենյակում սև կատու չլինի...

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Leo Negri (18.02.2011)

  6. #79
    Պատվավոր անդամ Leo Negri-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2010
    Գրառումներ
    811
    Բլոգի գրառումներ
    98
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ճիշտն ասած, ես էլ չեմ կարդացել "Մոգը":
    Իզուր: Գազան գիրքա:

    Եվ չնայած դրան, ինձ համար շատ զարնանալի էր քո ասածը, Լեո, որ մեկը, ով գրել է "Արիստոս"-ը, մեկ այլ գործի մեջ այդպես կտրականորեն կկարողանա ժխտել Աստծո գոյությունը: Բերեմ մեկ հատված.
    Բերեմ Ֆաուլզի կարծիքը կրոնի մասին`

    “Whatever sympathy I feel towards religions, whatever admiration for some of their adherents, whatever historical or biological necessity I see in them, whatever metaphorical truth, I cannot accept them as credible explanations of reality; and they are incredible to me in proportion to the degree that they require my belief in positive human attributes and intervenient powers in their divinities.”

    Մոտավոր թարգմանություն` Ֆաուլզը, չնայած տարբեր պատճառներով դրականա տրամադրված տարբեր կրոնների հանդեպ, չի կարծում, որ վերջիններս վստահելի են իրականության բացատրության հարցում, ու այնքանով են անվստահելի, որքանով պահանջում են, որ ինքը հավատա մարդկային դրական ատրիբուտներին ու հիշատակվող կրոնների աստվածների ուժին:

    Ֆաուլզի կարծիքը աթեիստ լինելու մասին`

    "Being an atheist is a matter not of moral choice, but of human obligation."

    Ասելա թե աթեիստ լինելը բարոյական ընտրություն չի համարում, այլ համարումա մարդ լինելու պարտավորություններից մեկը:

    Ֆաուլզի հետ կարելիա չհամաձայնվել, որոշ իրա իդեաներ չափից ռադիկալ կարան ընկալվեն կրոնական մտածելակերպ ունեցող մարդկանց կողմից: Բայց դե հարցը էդ չի:

    Բանն այն է, որ Ֆաուլզը իրան աթեիստ էր համարում, ինչի մասին բազմիցս հիշատակելա: Ինչը և պետք էր ապացուցել:

    "Քանի որ մարդիկ չեն հասկանում, թե ինչպե՞ս այն, ինչը չկա, կարող է ազդել նրա վրա, ինչը կա, նրանք պնդում են, որ "Աստված" կա և ինչ-որ ազդեցություն է գործադրում: Մեր` "Աստծո" և նրա շարժառիթների չճանաչելը կմնա անվերջ: Հարցնել, թե "Ի՞նչ է Աստված" ավելի անիմաստ է, քան հետաքրքրվել. "Ե՞րբ է սկսվում և ե՞րբ է վերջանում անվերջությունը":
    Ինչ վերաբերվումա Արիստոսին: Իրա մեջ "Աստված" բառը միշտ գրվումա չակերտների մեջ` ասելա թե Ֆաուլզը հասկացնելա տալիս, որ ուրիշ իմաստա տալիս էդ բառին, ոչ էն իմաստը, որը սովորաբար հասկանում են "Աստված" ասելով: Բացի այդ, Արիստոսի միջի աստվածը պարադոքսալ կերպով իմաստավորվումա միմիայն սեփական բացակայության դեպքում` ինքը իմաստ ունի միայն երբ չկա, երբ ոչ մի կերպ ոչ մի բանի վրա չի ազդում` ինչը բավականին պարզ էրևումա նույնիսկ քո մեջբերումից:

    Որոշեցի կարդալ "Մոգը", բայց, ցավոք, չի ստացվում արագ
    Զարմանալի չի, ինքը բավականին բարդ գիրքա: Իրան պետքա դանդաղ կարդալ:

    "Աստված նրա հետ չի, բայց Սուրբ Հոգին ննջում է նրա մեջ":
    Ինչ անպայմանա Սուրբ Հոգին լինի աստծո անբաժան մասը?
    Նամանավանդ հաշվի առնելով գրքի անվանումը:


    Ցանկանում եմ ասել, սիրելի Լեո, որ միգուցե պարտադիր չի՞, որ մութ սենյակում սև կատու չլինի...
    Ֆաուլզը բազմիցս հայտարարելա, որ ինքը աթեիստա /օրինակ սեփական օրագրերում, որտեղ նշումա, որ երեք գլխավոր քաղաքասոցիալ պարտավորություններից առաջինը աթեիստ լինելնա/: Բայց դե մեկել գալիս ես դու ու ասում, որ չէ, Ֆաուլզը ոչ մի ձև չէր կարա աթեիստ լիներ: Ասելա թե սեփական պատրանքների ազդեցության տակ զբաղված ես Ֆաուլզի մտքերին գոյություն չունեցող իմաստ տալով, որը, իր հերթին, ամրապնդումա վերոնշյալ պատրանքները: Ու տենց անընդմեջ:
    Մութ սենյակում գոյություն չունեցող կատու ման գալու տակ ես նկատի ունեմ հենց էդ պրոցեսսը:

    Մյուս կողմից կարողա դու էնքան պայծառացած ես, որ Ֆաուլզից լավ գիտես, թե ինքը ինչի էր հավատում: Էդ դեպքում, եթե դժվար չի, գուշակի, թե ինչի եմ հավատում ես` մեկ էլ տեսար ինձնից լավ իմանաս :
    Վերջին խմբագրող՝ Leo Negri: 18.02.2011, 20:21:
    The chattering mind provides the major obstacle to achieving magical intent. Only those who can learn how to switch off the internal dialogue can succeed with magic. If you can stop thinking you can do almost anything. - Peter J. Carroll, Octavo: A Sorcerer-Scientist’s Grimoire

  7. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (20.02.2011), Skeptic (18.02.2011), VisTolog (18.02.2011)

  8. #80
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,750
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Leo Negri-ի խոսքերից Նայել գրառումը
    Իզուր: Գազան գիրքա:
    Կարդացի: Իրոք, շատ լավ գիրք է:

    Մոտավոր թարգմանություն` Ֆաուլզը, չնայած տարբեր պատճառներով դրականա տրամադրված տարբեր կրոնների հանդեպ, չի կարծում, որ վերջիններս վստահելի են իրականության բացատրության հարցում, ու այնքանով են անվստահելի, որքանով պահանջում են, որ ինքը հավատա մարդկային դրական ատրիբուտներին ու հիշատակվող կրոնների աստվածների ուժին:
    Համարյա լրիվ համաձայն եմ քո և Ֆաուլզի հետ այս հարցում, որովհետև ես էլ, չնայած տարբեր պատճառներով դրական եմ տրամադրված բոլոր կրոնների հանդեպ, չեմ կարծում, որ կրոնն ու Աստված միշտ գոյատևում են մեկտեղ: Ըստ իմ աշխարհայացքի` այս երկուսը երբեմն բարրիկադների երկու հակառակ կողմերում էլ կարող են լինել:

    Ֆաուլզի կարծիքը աթեիստ լինելու մասին. Ասելա թե աթեիստ լինելը բարոյական ընտրություն չի համարում, այլ համարումա մարդ լինելու պարտավորություններից մեկը:
    Հասկացա. այսինքն, ով աթեիստ չի` մարդ չի, կամ էլ լիիրավ մարդ չի:
    Գիտես, Լեո ջան, ես էլ, մինչև 25-27 տարեկանս ինձ 100 տոկոսանոց աթեիստ էի համարում: Ոչինչ, անցավ: Բայց նույնիսկ իմ "աթեիստական" տարիներին ես ինձ թույլ չեմ տվել հարգել կամ չհարգել դիմացինիս` ըստ նրա դավանանքների:

    Բանն այն է, որ Ֆաուլզը իրան աթեիստ էր համարում, ինչի մասին բազմիցս հիշատակելա:
    Լեո ջան, եթե մեկն անընդհատ պնդի քեզ, որ ինքն, ասենք, ազնիվ է, մի՞թե դու վերջիվերջո չես սկսի կասկածել նրա ազնվության վրա: Քանզի եթե ազնիվ է, ուրեմն ինչու՞ է անընդհատ հիշեցնում այդ մասին.
    Ֆաուլզը բազմիցս հայտարարելա, որ ինքը աթեիստա /օրինակ սեփական օրագրերում
    միգուցե թո՞զ է փչում աչքերիդ:
    Այդպիսին է իմ մոտեցումը` Ֆաուլզի աթեիստ լինել-չլինելուն: Ինչու՞ է անընդհատ խոսում այդ մասին: Նույնիսկ մի տեսակ հիվանդագինություն կա նրա աթեիստ լինելու մեջ: Միգուցե նա ինչ-որ պատճա՞ռ ունի այդպես վարվելու: Կամ գուցե այդ դո՞ւ ես միակողմանի մոտենում Ֆաուլզին, գուցե դու՞ ես ցանկանում, որ նա այդպիսին լինի: Չնայած այն բանին, որ քո այդ թուլությունը վերագրում ես ինձ կամ Սելավիին...

    Ինչ անպայմանա Սուրբ Հոգին լինի աստծո անբաժան մասը? Նամանավանդ հաշվի առնելով գրքի անվանումը:
    Հաշվի առնենք, թե չառնենք գրքի անվանումը, Սուրբ Հոգու` Աստծո անբաժան մասը լինելը պարտադիր է: Որովհետև չկա ոչինչ, որ Աստծո անբաժան մասը չլինի: Իմ կարծիքով, Աստված` նշանակում է. աս-տված, այս-տրվածը: Ամենն, ինչ տրված է մեզ: Իսկ մեզ տրված է ամեն ինչ: Այս մասին ավելի ընդարձակ գրել եմ "Ստեղծագործողի անկյուն" բաժնում: Եթե հետաքրքիր է, կարող ես բացել իմ` "Ոչ առանց Աստծո" էջը:

    Բայց դե մեկել գալիս ես դու ու ասում, որ չէ, Ֆաուլզը ոչ մի ձև չէր կարա աթեիստ լիներ:
    Եթե ես քեզ ասեմ, որ ես դա ասում եմ միայն և միայն Ֆաուլզի հանդեպ ունեցած իմ մեծ հարգանքից, կհավատա՞ս: Բացատրեմ:
    Աթեիզմը ես համարում եմ երիտասարդական հերքողականությանը յուրուհատուկ... անգլերեն ասում են` իմիջ, բայց ռուսերեն ավելի լավ են ասում. վիպենդրյոժ: Ծխելու պես մի բան: Մտածում ես, որ ծխելով` մեծանում ես, կամ օրիգինալ ես դառնում - սկսում ես ծխել: Գիտես, որ վնաս է առողջությանդ, բայց միևնույն է, թքա՛ծ, կարևորը գաղափա՛րն է... Նույնն էլ աթեիզմն է: Հետո, երբ անցնում են երիտասարդ տարիները, շատերը հրաժարվում են ծխելուց էլ, աթեիզմից էլ: Ծխելուց ավելի դժվարությամբ են հրաժարվում, քանի որ դա, ինչ խոսք, որ հաճելի զբաղմունք է: Աթեիզմից հրաժարվում են ավելի հեշտ: Պատճա՞ռը:
    Պատկերացրու, որ դու ապրում ես մի սենյակում: Մի սենյակ է ընդամենը և ուրիշ ոչինչ չկա: Եվ տարիներ շարունակ լողանալու համար դու հասարակական բաղնիք ես գնում, ճաշելու համար գնում ես տանդ դիմացի ճաշարանը և այլն: ՈՒ հանկարծ, մի օր, տանդ պատին կախված գորգի հետևում մի դուռ ես հայտնաբերում, ու պարզվում է, որ համ լողարան ունես, համ զուգարան, համ էլ խոհանոց: Արդյո՞ք, մեղմ ասած, տարօրինակ չի լինի շարունակել հասարակական բաղնիք գնալը:
    Ցանկանում եմ ասել, որ երիտասարդությանն է յուրահատուկ առանձնահատուկ լինելու ցանկությունը: Իսկ հետո տարիները ստիպում են քեզ վերադառնալ իրականությանը: Այսինքն նրան, որ դու քեզ շրջապատող աշխարհի մի անբաժան մասնիկն ես ընդամենը, որ այդ աշխարհի հետ դու մի միասնականություն ես կազմում, և որ այդ միասնականության անունն է` Աստված:
    Շատ քչերն են շարունակում երկար ժամանակ "երիտասարդ" ձևանալ: Համոզված եմ, որ Ֆաուլզը նրանցից չի:

    Ասելա թե սեփական պատրանքների ազդեցության տակ զբաղված ես Ֆաուլզի մտքերին գոյություն չունեցող իմաստ տալով, որը, իր հերթին, ամրապնդումա վերոնշյալ պատրանքները: Ու տենց անընդմեջ:
    Մութ սենյակում գոյություն չունեցող կատու ման գալու տակ ես նկատի ունեմ հենց էդ պրոցեսսը:
    Ես, իհարկե, չգիտեմ Ֆաուլզի բուն միտքը: Բայց հաճույքով քեզ կբացատրեմ իմ պատրանքների պատճառը և այն, ինչ ես քաղեցի (կամ գուցե ավելի ճիշտ կլիներ ասել` պատրեցի) այս հիանալի գրքից:
    Արվեստագետը, առավել ևս` գրողը, դա Աստծո դերակատարն է Երկրի վրա: Եվ, կատարելով իր աշխատանքը, նա ուղղակի ընդօրինակում է Արարչին` արարում է: Նա` արվեստագետը, մյուսներից ավելի լավ է պահպանել իր հիշողությունը (թող որ իր անգիտակցության մեջ) այն մասին, որ ինքն Աստծո անբաժան մասնիկն է հանդիսանում, և որ Աստված ստեղծել է իրեն` "Իր կերպ և նմանությամբ", այսինքն. Աստծո պես արարիչ և ստեղծարար:
    Դու, Լեո ջան, իհարկե, կարող ես չհամաձայնվել ինձ հետ: Բայց դու չես կարող չհամաձայնվել Ֆաուլզի հետ, ով մեր հիշատակած "Մոգը" վեպի մեջ անմիջականորեն հենց դրանով է զբաղված: Իր բոլոր հերոսներին ստիպել է աստվածներ խաղալ. ինչո՞ւ: Իր բոլոր աստվածներին համախմբել է իր` Ֆաուլզ-Էրֆե-աթեիստի դեմ. ինչո՞ւ: Հազար ու մի փորձանք են սարքում խեղճ աթեիստի գլխին, որ ապացուցեն, թե Աստված չկա՞: Ո՞րն էր դրա իմաստը: Ի՞նչ իմաստ կար ապացուցելու այն, ինչ արդեն իրականություն էր. Նիկոլաս Էրֆեն արդե՛ն աթեիստ էր: Մի՞թե դրանով նա ցանկացավ ասել. "Տե՛ս, Նիկոլաս, մենք բոլորս աստվածներ ենք և դա նշանակում է, որ Աստված չկա": Ո՛չ, Լեո, ես համարում եմ, որ նա ասաց լրիվ հակառակը. "Մենք բոլորս աստվածներ ենք, որովհետև մենք այն ամբողջականության մասնիկներն ենք, որի անունն է Աստված":
    Եվ, վերջիվերջո, ինչի՞ բերեցին այդ անաստված աստվածները խեղճ աթեիստին, եթե ոչ նրան, որ նա հասկանա, թե ի՞նչ ասել է իսկական սերը:
    Ես ցանկանում եմ հիշեցնել քեզ Ֆաուլզի գրած նախաբանի վերջին խոսքերը: Կներես, հիմա բոլորովին հնարավորություն չունեմ հայերեն թարգմանելու: Բայց կարդա, խնդրում եմ, հիշելով ասածս խոսքերը, որ միշտ չէ, որ Աստված և կրոն նույն բանն էն նշանակում:

    Если и искать связную философию в этом... рагу из гипотез о сути человеческого существования, то искать в отвергнутом заглавии, о котором я иногда жалею: "Игра в бога". Я хотел, чтобы мой Кончис продемонстрировал набор личин, воплощающих представления о боге - от мистического до научно-популярного; набор ложных понятий о том, чего на самом деле нет, - об абсолютном знании и абсолютном могуществе. Разрушение подобных миражей я до сих пор считаю первой задачей гуманиста; хотел бы я, чтобы некий сверх-Кончис пропустил арабов и израильтян, ольстерских католиков и протестантов через эвристическую мясорубку, в какой побывал Николас.
    Я не оправдываю поведение Кончиса во время казни, но признаю важность вставшей перед ним дилеммы. Бог и свобода - понятия полярно противоположные; люди верят в вымышленных богов, как правило, потому, что страшатся довериться дьяволу. Я прожил достаточно, чтобы понять, что руководствуются они при этом добрыми побуждениями. Я же следую основному принципу, который пытался заложить и в эту книгу: истинная свобода - между тем и другим, а не в том или в другом только, а значит, она не может быть абсолютной. Свобода, даже самая относительная - возможно, химера; но я и по сей день придерживаюсь иного мнения.

    Մյուս կողմից կարողա դու էնքան պայծառացած ես, որ Ֆաուլզից լավ գիտես, թե ինքը ինչի էր հավատում: Էդ դեպքում, եթե դժվար չի, գուշակի, թե ինչի եմ հավատում ես` մեկ էլ տեսար ինձնից լավ իմանաս :
    Հավատում ես Ֆաուլզին:

    Հ.Գ. Մի "պայծառացած" միտք համենայն դեպս կասեմ. մի հավատա: Նրա պնդած "աթեիստ" լինելը` վիպենդրյոժ է:

    ՀՀ.ԳԳ. Սիրելի Լեո: Ես մեծ հաճույք ստացա քեզ հետ շփվելուց: Հաճույքով կշարունակեի այն ուրիշ թեմանբերի մեջ էլ: Շնորհակալություն:

  9. #81
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,750
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եվ մի՞թե սա զրույց չէ՝ Աստծո հետ…

    http://rutube.ru/tracks/3507723.html...3314675857074b

  10. #82
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,750
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    1.

    ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՀԵՏ

    ..............................................................
    Ասաց Հիսուս. "Ես` լույսն եմ, ինչը բոլորի վրա է: Ես` ամեն ինչ եմ. ամենն ինձանից է դուրս եկել, և ամենն ինձ է վերադարձել: Կտրի՛ր ծառը, Ես` այնտեղ եմ; բարձրացրու՛ քարը, և այնտեղ էլ Ինձ կգտնես":
    ...................................................................Պարականոն Ավետարան Թովմասի


    ՀԱՐՑ.
    Բարև, Հիսուս: Կարելի՞ է արդյոք քեզ հետ զրուցել:

    ՀԻՍՈՒՍ.
    Քեզ նույնպես բարև: Կարելի է: Խնդրեմ:

    ՀԱՐՑ.
    Շնորհակալ եմ: ՈՒրեմն, խնդրում եմ, ասա.
    Քո կյանքի և նաև խոսքերիդ հիման վրա
    մարդիկ ստեղծեցին քրիստոնեությունը...

    ՀԻՍՈՒՍ.
    Հավատա, ինձ համար դա տխուր պատմություն է...

    ՀԱՐՑ.
    Իսկ Ավետարաններն, ասա, խնդրում եմ,
    Քո խոսքերն ու գործերը... իրոք... արտացոլու՞մ են:

    ՀԻՍՈՒՍ.
    Մասնավորապես...

    ՀԱՐՑ.
    Մասնավորապե՞ս:
    Պատճառը մարդու մտքի
    սնանկությու՞նն է:

    ՀԻՍՈՒՍ.
    Ոչ, դա պարզապես
    քաղաքականություն է:
    Չնայած ասում են,
    իբր Սուրբ Գիրքը
    միայն և միայն
    Սուրբ Հոգու միտքն է,
    և սակայն, ցավոք,
    միշտ չէ, որ ճիշտ է
    այդ լուրջ պնդումը:
    Ձեռնածուները
    միշտ զգացել են
    ուժի աղբյուրը:

    Ես, միևնույն է, սիրում եմ:
    Ես` ամբողջովին,- Սեր եմ:

    Իսկ ինձանից սարքեցին
    մի կուռք հասարակ:
    Եվ այն էլ, կուռք` մեռած:
    Ձեր ժամանակակիցներից
    ինչ-որ մեկն ասաց.
    "Կենդանի Քրիստոս պետք չէ,
    պետք է Քրիստոս` մեռած:
    Պետք է Քրիստոս` հարմար,
    որպեսզի կարողանանք նրան
    և այսպես, և այնպես շուռ տալ":

    Բայց Ես, իրոք, կենդանի եմ:
    Եվ Ես` սիրում և տառապում եմ:

    ՀԱՐՑ.
    Իսկ կարո՞ղ ես ասել,
    թե ինչում են կայանում
    այդ աղավաղումներն
    Ավետարաններում:

    ՀԻՍՈՒՍ.
    Դե, ինչ-որ բան ճիշտ է:
    Ինչ-որ բան` հեռացված է:
    Իսկ ինչ-որ բան ուղղակի
    ավելացված է:

    ՀԱՐՑ.
    Իսկ ի՞նչն է հեռացված:

    ՀԻՍՈՒՍ.
    Շատ մեկնություններ և իմաստներ են հեռացվել,
    թե ինչու՞ եմ Ես այս կամ այն բանն ասել ու արել:
    Իսկ ավելացված է, օրինակ, շատ կարևոր մի բան,
    որ առանց Եկեղեցու, իբր, դու չես ընկնի Դրախտ:
    Դա սկզբունքային և կարևոր մի տեղ է:
    Այստեղ են Պետրոսի հետևյալ խոսքերը.
    "Ահա՛ վեմ, որի վրա Ես իմ Եկեղեցին կշինեմ":
    Շատ չարաշահումներ այստեղից են սկսվել:
    Այսուհետ ամեն ոք յուրովի է մեկնում,
    թե ի՞նչ ասել է Եկեղեցի և ինչո՞վ են այն ուտում:

    ՀԱՐՑ.
    Իսկ ինչու՞մ է այդ խոսքերի իմաստը կայանում:

    ՀԻՍՈՒՍ.
    Եկեղեցին` Հոգու փոխանցման միջոց է հանդիսանում:
    Դա` շատ կարևոր հոգևոր մի տարածություն է,
    որտեղ ընկնելով, դու տեսնում ես Ճշմարտությունը:
    Իսկ ամենն, ինչ հետո ծնվեց. տաճարները, սպասավորները`
    դա քաղաքական մեքենան է, որ գործի դրեց շարժիչները:
    Ինձ հետ համարյա կապ չունի այդ ամենը:
    Իմ անունն այդ հարցում ուղղակի չարաշահվում է:


    ՀԱՐՑ.
    Կտակարաններն ասում են,
    որ միայն քեզ հավատացողները
    կարող են փրկվել: Այդ կարծիքին են
    շատ քրիստոնեաներ էլ:
    Արդյո՞ք քոնը չեն
    այս մտքերն ու խոսքերը:

    ՀԻՍՈՒՍ.
    Խոսքերը` իմն են,
    բայց նրանց աղավաղել են:
    Անվերապահ հավատալ,
    նշանակում է` վստահել:
    Եվ դա նույնը չէ,
    ինչ կուռքի տեղ դնել:
    Դու տարբերությունը
    հիմա հասկանու՞մ ես:
    Կենդանի Հիսուսին վստահել,
    Կենդանի Հիսուսին բացվել:
    Այսինքն, հավատալ,
    որ դու ինքդ էլ կարող ես
    լինել և ապրել այնպես,
    ինչպես արել եմ ես:
    Եթե ես` արել եմ,
    ուրեմն, դու՛ք էլ կարող եք:
    Սա՛ է հավատի մեջ
    ամենակարևորը:
    Այլ ոչ թե ճակատ կոտրել
    ինձ խոնարհվելով...

    ՀԱՐՑ.
    Բայց մենք Դրախտ կընկնենք
    միայն քո միջոցով…

    ՀԻՍՈՒՍ.
    Ես այդպես չեմ ասել:
    Իմ միջոցով` կարող եք:
    Բայց գոյություն ունեն
    ուրիշ ճանապարհներ էլ:
    Իսկ իրականում`
    կասեմ քեզ անկասկած.
    մեկ ճանապարհ կա միայն
    քեզ տանող դեպի Աստված:
    Այդ ճանապարհը` դու ես:
    Իսկ ես` ընդամենը լույս եմ,
    որ քեզ ճանապարհն եմ
    դեպի քեզ ցույց տվել:
    Եվ ես ապացուցեցի,
    որ այդ կարելի է անել:

    ՀԱՐՑ.
    Իսկ ե՞րբ դա տեղի ունեցավ:
    Ե՞րբ դու ապացուցեցիր:
    Այնժամ, երբ խա՞չ բարձրացար:
    Միգուցե, երբ` համբարձվեցի՞ր:
    Միգուցե, ավելի՞ վաղ...

    ՀԻՍՈՒՍ.
    Վաղ, իհարկե, ավելի վաղ:
    Ես արեցի դա նախքան
    քարոզել սկսելը:
    Եվ ունեի ընտրություն ես.
    անե՞լ, թե՞ չանել այդ:
    Ընտրեցի` քարոզել:
    Եվ անցա այդ ճամփան...

    ՀԱՐՑ.
    Դու գիտեի՞ր, թե ինչի
    դա քեզ կբերի:

    ՀԻՍՈՒՍ.
    Այո, գիտեի:

    ՀԱՐՑ.
    Գիտեի՞ր, որ մի օր
    եկեղեցի կսարքեն
    և այդ եկեղեցում
    քեզ կուռք կդարձնե՞ն...

    ՀԻՍՈՒՍ.
    Ոչ: Այդ գիտենալը
    անհնար բան է
    և հակառակ է
    Աստծո օրենքին:
    Աստծո օրենքի մեջ
    կարևորը այն է,
    Որ ազատրություն ունի
    մարդը` կամքի:
    Այստեղ անհնար են
    բոլոր գուշակությունները:
    Ճիշտ նմանապես,
    նաև Հայտնությունը,
    ինչը հզոր զենք է
    ձեռնածուի ձեռքին:
    Հովհաննու տեսիլքը
    նրանց ձեռնտու էր:
    Եվ, վերջիվերջո,
    այդ տեսիլքը, որ ինքը
    ոչ մի գուշակություն էլ
    չէր հանդիսանում,
    դարձավ կանոնագիր:
    Մարդկության մեկ երրորդը
    դարեր անխտիր
    դարձավ այդ կոլլեկտիվ
    հիպնոզի գերին:

    Բայց այդպես էր պետք:
    Այդպես էր թողնված:

    ՀԱՐՑ.
    Ո՞վ էր այդ թողել:

    ՀԻՍՈՒՍ.
    Իհարկե` Աստված:
    Դա էր կամքը Հոր,
    Հորն էր հարկավոր
    ամենավտանգավոր
    ճանապարհներով
    ճանապարհ մաղթել
    իր զավակներին.
    ճանապարհ հարթել
    ածելու լեզվին:

    ՀԱՐՑ.
    Նրա ինչի՞ն էր դա պետք:


    ՀԻՍՈՒՍ.
    Որպեսզի ապացուցեր,
    որ մարդիկ` նրանք իրոք
    արարումն են Աստծո
    և ստեղծված են նրանք
    Նրա կերպ և նմանությամբ:
    Վերջին խմբագրող՝ Sambitbaba: 01.07.2011, 02:19:

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    E-la Via (23.10.2011)

  12. #83
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,750
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    2.

    ՀԱՐՑ.
    Իսկ ինչպե՞ս պատահեց,
    որ դու Քրիստոս դարձար:
    Դա` Հայտնությու՞ն էր:

    ՀԻՍՈՒՍ.
    Նախասահմանում էր դա:

    ՀԱՐՑ.
    Իսկ մինչև Հիսուսը
    դու մարմնավորվե՞լ ես
    որպես մարդ երբևիցէ:

    ՀԻՍՈՒՍ.
    Այո:

    ՀԱՐՑ.
    Իսկ հայտնի՞ է արդյոք
    այդ մարդու անունը
    այժմ մարդկությանը:

    ՀԻՍՈՒՍ.
    Դա կարևոր չէ:

    ՀԱՐՑ.
    Բայց այդ մարմնավորումը
    նու՞յնպես բովանդակալից էր
    վառ առաքելությամբ:

    ՀԻՍՈՒՍ.
    Այո, այդ առաքելությունը
    նշանակալի մի էջ է
    մարդկության պատմության:

    ՀԱՐՑ.
    Իսկ Գողգոթայից հետո
    դու վերամարմնավորվե՞լ ես:

    ՀԻՍՈՒՍ.
    Ոչ, բայց հոգուս վերքերը
    մինչ այսօր` դեռ ցավում են:


    ՀԱՐՑ.
    Իսկ ի՞նչն է դրա պատճառը.
    այն, որ քեզ չհասկացա՞ն...

    ՀԻՍՈՒՍ. -
    Ոչ:
    Պատճառը` Կյանքն է:
    Այն, որ կենդանի եմ մինչ այժմ:
    Լինեի ես մեռած,
    նրանք չէին ցավի:

    Ոմանք համարում են,
    Որ ես` մաքուր լույս եմ:
    Մարդիկ համարում են,
    Որ չունեմ ես պրոբլեմ,
    Բայց ես զգում եմ
    Ամբողջ աշխարհը,
    Նրա ուրախությունն ու
    Ցավը` համատեղ:
    Քանի որ կենդանի եմ`
    Զգում եմ ես ցավը:
    Բայց դա չի նշանակում
    Թե ես ստրուկն եմ ցավի:
    Զգում եմ ես ամեն ինչ:
    Զգում եմ ես Կյանքը:

    ՀԱՐՑ. -
    ՈՒրեմն, ցավ զգում է
    Ոչ միայն մեր մարմի՞նը:
    ՈՒրեմն, ցավ զգում է
    Նաև մեր Հոգի՞ն...

    ՀԻՍՈՒՍ. -
    Լսիր, ես ինքը` Կյանքն եմ,
    Դու հասկանու՞մ ես:
    Ի՞նչ մարմնի մասին է
    Այստեղ խոսքը գնում:
    Ես` ամենուր եմ,
    Մարմնով էլ, անմարմին էլ:
    Ես` ամեն ինչում եմ
    Եվ մեջն ամեն մարդու:

    ՀԱՐՑ. -
    Ասա ինձ, խնդրում եմ,
    Այն պատմությունը,
    Որ մարդկանց հայտնի է
    Որպես Հուդայի մատնություն, -
    Այդ պատմությունը
    Իրո՞ք, մատնություն է:

    ՀԻՍՈՒՍ. -
    Ոչ, մատնություն չէ,
    Այլ` նախասահմանում:
    Ծանր նախանշում,
    Դաժան, անտանելի:
    Բարեպաշտ երևալը
    Չէ՞ որ հեշտ է ավելի:

    ՀԱՐՑ. -
    Ստացվում է, որ մարդիկ
    Հուդային զրպարտե՞լ են:

    ՀԻՍՈՒՍ. -
    Իհարկե: Հեքիաթներ
    Բոլորն էլ սիրում են,
    Հատկապես հեքիաթներ,
    Լիքը չար հերոսներով:


    ՀԱՐՑ. -
    Եվ նա` քո աշակերտն էր
    բառի բուն իմաստո՞վ:
    Եվ նա իրագործել է
    իր առաքելությու՞նը:

    ՀԻՍՈՒՍ. -
    Հուդան Իմ աշակերտն էր,
    աշակերտներից լավագույնը:
    Նա` ամենամոտիկն էր Ինձ
    և սրտով` ամենամաքուրը:

    ՀԱՐՑ. -
    ՈՒրեմն, ինչո՞ւ Հուդան
    կախաղան բարձրացավ:

    ՀԻՍՈՒՍ. -
    Նա գիտեր իր խնդիրը,
    բայց` չդիմացավ:
    Նրա գիտակցությունն ու
    նախասահմանումը
    ընդհարման մեջ մտան
    մեկմեկու հանդեպ:

    ՀԱՐՑ. -
    Իսկ Հուդան հետո
    վերամարմնավորվե՞լ է:

    ՀԻՍՈՒՍ. -
    Ոչ, հետո ուրիշ կյանք
    նա էլ չի ունեցել:


    ՀԱՐՑ. -
    Իսկ ո՞վ է նա հիմա:

    ՀԻՍՈՒՍ. -
    Նա Իմ ընկերն է,
    համբարձված մի էակ:


    ՀԱՐՑ. -
    Իսկ ի՞նչ է նշանակում
    Երկնային Արքայություն:

    ՀԻՍՈՒՍ. - Հոգու վիճակ է դա:
    Բայց` տեսնող Հոգու:
    Հոգու, ով գիտի իր
    իրական արժանիքը:
    Հոգու, ով ճանաչել է,
    թե Ով Է Ինքը:
    Իսկ ճանաչելու համար էլ
    կյանք է պետք ապրել,
    բայց որոշակի կյանք:
    Քանզի, եթե, ասենք,
    մինչև խոր ծերություն
    նստես քարանձավում,
    ծոմ պահես, ու նաև
    աղոթես անդադրում, -
    Միևնույն է, ոչ ոք
    չի տա քեզ գրավական,
    թե այդպիսի կյանքով հասար
    Աստծո Արքայության:
    Իսկ եթե հասկանում ես
    կյանքն ու սիրում ես այն,
    և եթե այդ սիրո մեջ
    մարդիկ էլ տեղ կունենան,
    Ուրեմն, շանսերը քո
    ավելի կշատանան:

    ՀԱՐՑ. -
    Իսկ Լերան քարոզն ու
    պատվիրանները
    կտակարաններում
    ճի՞շտ են արտացոլվել:

    ՀԻՍՈՒՍ. - Ոչ ամբողջովին:


    ՀԱՐՑ. -
    Ո՞րն է Պատվիրանը
    ամենահիմնական:

    ՀԻՍՈՒՍ. –
    Սիրիր քո Աստծոն
    քո ամբողջ սրտով,
    քո ամբողջ հոգով:
    Բայց պետք է հասկանալ`
    ինչպիսի՞ Աստծո:
    Ու պետք է հասկանալ,
    որ դու ինքդ ես Աստված:
    Իսկական "Ես"-ը
    հենց ինքն` Աստված է:
    Բայց պետք է գիտակցել,
    թե ո՞ր մի "Ես"-ն է այդ իրականը...

    ՀԱՐՑ. -
    Դու ՈՒսուցիչ ես
    բոլորի՞ համար:

    ՀԻՍՈՒՍ. -
    Բոլոր նրանց, ովքեր
    այդ ցանկանում են:

    ՀԱՐՑ. -
    Այն ճակատագիրը,
    որ մենք ապրում ենք,
    արդյո՞ք անձամբ մեր
    կատարած ընտրությունն է:

    ՀԻՍՈՒՍ. -
    Ընտրում է քո Հոգին:

    ՀԱՐՑ. -
    Ինչո՞վ է ուրեմն
    նա առաջնորդվում:
    Անցյալ մարմնավորումների
    թողած հետքերո՞վ,
    անցյալ կյանքերում
    չավարտած գործերո՞վ,
    կարմայո՞վ, ինչպես այսօր
    մոդայիկ է ասել,
    թե՞ ուրիշ մի բան էլ կա,
    որ ես չեմ լսել:

    ՀԻՍՈՒՍ. -
    Եվ մեկը, և մյուսը:
    Եվ, իհարկե, երրորդն էլ:
    Բայց, ինչ խոսք, որ կան
    նաև ուրիշ պատճառներ:
    Ասենք, օրինակ,
    թե կոնկրետ այս կյանքում
    ի՞նչն է քո Հոգուն
    ավելի շատ հետաքրքրել:

    ՀԱՐՑ. -
    Նշանակում է, կարման
    իմ կյանքի համար
    մի ինչ-որ ճակատագիր
    կարող է սահմանել,
    Իսկ Հոգին կարող է
    այն վերափոխել
    և ավելի բարդ ուղի
    իր համար ընտրե՞լ:

    ՀԻՍՈՒՍ. - Կարող է, իհարկե:
    Դա բնորոշ է
    հզոր Հոգու համար.
    տրամադրված խիզախության,
    փորձի կամ խաղի...

    ՀԱՐՑ. -
    Իսկ ասա, մեղքը
    գոյություն ունի՞:
    Եվ ի՞նչ է մեղքը:

    ՀԻՍՈՒՍ. -
    Երբ հրաժարվում ես
    այն ճակատագրից,
    Ինչը որոշել է
    ապրել քո Հոգին`
    Հենց դա է մեղքը:
    Բայց գոյություն ունի
    Ավելի վատ բան էլ.
    Դա այն է, երբ մարդ
    ստեղծում է չարիք:


    ՀԱՐՑ. -
    Իսկ ի՞նչ է չարիքը:

    ՀԻՍՈՒՍ. -
    Կյանքի ավերումը:

    ՀԱՐՑ. -
    Մի՞թե չի կարող լինել
    ավերողի Ճակատագիր:

    ՀԻՍՈՒՍ. -
    Ոչ: Կարող է լինել
    իրենց կյանքն ապրած
    արժանիքների և գաղափարների,
    Կուռքերի և պաշտամունքների
    ավերողի Ճակատագիր:
    Կան տարբեր տեսակի
    աղբահաններ,
    բայց նրանք չեն կոտրում
    կյանքը երբեք:
    Նրանք կենդանի են:
    Եվ սիրել էլ կարող են:
    Իսկ սիրողը երբեք չի կարող
    կյանքն ավերել:

    ՀԱՐՑ. -
    Իսկ Հուդայի օրինա՞կը:
    Չէ՞ որ նրա ճակատագիրն էր`
    քեզ խաչ բարձրացնել:
    Հուդան քեզ մատնեց...

    ՀԻՍՈՒՍ. -
    Դա` համաձայնություն էր:
    Եվ ի՞նչ ասել է` մատնեց:
    Ես ինչ է` թաքնվա՞ծ էի:
    Ես պարտիզա՞ն էի անտառում:
    Ոչ ոք չէր կարող նույնիսկ
    մատով դիպչել ինձ:

    Դուք ինչ է, կասկածու՞մ եք
    արդյոք այդ հարցում:

    Եվ ուրիշ ոչ ոք,
    Հուդայից բացի,
    չէր կարող բերել այն
    զինվորներին, հասկացիր:
    Փորձեք գիտակցել
    դուք միտքն այս կարևոր.
    նման արարքի համար
    շատ մեծ ուժ է հարկավոր:
    Եվ այն համաձայնությունը,
    որ կար մեր միջև:
    ՈՒրիշ ոչ ոք չէր կարող
    ծանրությունն այդ կրել...

    ՀԱՐՑ. -
    Բայց չէ՞ որ կային մարդիկ,
    որ ատում էին քեզ:
    Չէ՞ որ նրանք ցանկանում էին
    քեզ սպանել...

    ՀԻՍՈՒՍ. -
    Կային, իհարկե:
    Եվ ինչ խոսք,
    որ այսօր էլ նրանք կան:
    Նրանք կույր էին
    ուժի տակ
    իրենց ատելության:
    Բայց նման մարդկանց երբեք,
    ոչ մի դեպքում
    Հոգու ուժն
    ինձ մոտենալ անգամ
    չէր թույլատրում:

    ՀԱՐՑ. -
    Այսինքն, քո Հոգու ուժն
    այնքան էր հզոր,
    Որ հենց այնպես քեզ վնաս պատճառել
    ոչ ոք չէր էլ կարո՞ղ:

    ՀԻՍՈՒՍ. –
    Իհարկե: Իսկ խաչը…
    այն՝ նախատեսված էր:
    Քավության զոհ էր այն
    և ցուցատվական:

    Ինչպես նաև միտք ունի այն
    ալքիմիկական:

    ՀԱՐՑ. –
    Ո՞րն է այդ միտքը:

    ՀԻՍՈՒՍ. –
    Այն, որ զոհաբերեցի ես
    ընդամենը՝ մարմինը, -
    այն, ինչից կառչում են
    բոլորն անխտիր:
    Բայց զոհաբերությունն այդ՝
    հանուն Հոգու էր.
    Աստծո աշխարհում
    կարևորն է՝ Հոգին:

    Հենց այդ ակնթարթին,
    ակնթարթին զոհաբերության, -
    կատարվում է վերափոխումը
    քո գիտակցության:

    Այն ազատվում է
    մարմնի կալանքից:

    Եվ, ի հաշիվ դրա,
    հանդես է գալիս
    մի լրիվ նոր որակ,
    որ առաջ չկար.
    Հոգին, գիտակցաբար
    և հոժարակամորեն, -
    կարողանում է հանգիստ
    մարմնից բաժանվել:

    Նախկինում երբեք
    այդպես չէր եղել.
    դրա համար մարդ միշտ
    տանջանքներ է կրել:

    Ճիշտ է, եղել են
    մարգարեներ,
    որոնք որ մարմնով են
    երկինք համբարձվել, -
    Բայց դրանք՝ շատ քչերն են
    և այդ փորձը նրանց
    այդպես էլ չտարածվեց,
    այն եզակի մնաց:

    Իսկ ես ցուցադրեցի
    լրիվ նոր ճանապարհ.
    առանց տանջանքների,
    հանգիստ մահանալ:
    Մեռնել, բայց պահպանել
    գիտակցությունը,
    և, որ առավել կարևոր է.
    Հոգին պահպանել:
    Գողգոթայից հետո
    այն հասանելի դարձավ
    ոչ միայն անհատների,
    այլ բոլորի համար:
    Եվ եթե իմ ճանապարհը
    չխեղաթյուրեին՝
    շատերի համար այն
    կլիներ հասանելի…

    ՀԱՐՑ. -
    Իսկ մի՞թե խաչի վրա
    դու չես տանջվել:

    ՀԻՍՈՒՍ. –
    Տանջվել եմ, իհարկե,
    ինչպե՞ս չեմ տանջվել…

    ՀԱՐՑ. -
    Հենց նոր ասացիր,
    որ հնարավոր դարձավ
    մեռնել առանց տանջանքների…

    ՀԻՍՈՒՍ. –
    Դա՝ մարդկանց համար:

    Բայց, չէ՞ որ պետք էր մեկը,
    որ բալանսը պահպանի:
    Չէ՞ որ հարկավոր էր,
    որ մեկնումեկը՝ վճարի:

    Մարդկանց հանդեպ սիրով դրդված՝
    կատարեցի ես այդ քայլը.
    Ինձ համար՝ շատ մեծ քայլ էր դա,
    չտեսնված մի քայլ էր…

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    E-la Via (23.10.2011)

  14. #84
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,750
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    3.

    ՀԱՐՑ. -
    Ճի՞շտ են ասում արդյոք
    կտակարանները,
    որ վերջին ակնթարթին,
    վերջին խոսքերդ էին,
    երբ խաչի վրայից
    Աստծոն դիմեցիր.
    “Հայր իմ, ախ, Հայր իմ,
    ինչու՞ ինձ լքեցիր…”

    ՀԻՍՈՒՍ. –
    Ոչ, այդպես չի եղել:

    ՀԱՐՑ. -
    Իսկ ինչու՞ են այդ խոսքերը
    քեզ վերագրում…

    ՀԻՍՈՒՍ. – Քաղաքականություն է դա,
    մի՞թե չես հասկանում…
    Դրա անտրամաբանականությունը
    մի՞թե չես ըմբռնում:
    Տես, սկզբում, հանգիստ
    և հոժարակամ
    ես խաչ եմ բարձրանում:
    Ու մեկ էլ, հանկարծ…

    Այս հակասականությունը
    սերմանում է որդեր.
    գիտակցաբար, կամ ՝ ոչ,
    դու սկսում ես կասկածել:
    Եվ այդ քո կասկածները՝
    կգա մի ժամանակ, -
    շատ լավ թիրախ կդառնան
    ակնածուների համար:
    Շատ հասարակ մի ձև է:
    և սակայն՝ գործուն:
    Եվ նման տեղերը
    քիչ չեն Սուբ Գրքում:
    Գիտակցությունը փորձում է
    այդ տեղերը բացատրել,
    մեկնաբանել դրանք և
    գտնել մեծ իմաստներ…
    Եվ հենց դրանով էլ նա
    կարող է անգիտակցաբար
    հեռացնել քեզ այն մտքերից,
    որ, իրոք, ասել եմ: Օրինակ.
    “Սիրիր մերձավորիդ,
    ինչպես կսիրես քեզ”:

    Այդպես, ցավոք սրտի,
    Սուրբ Գիրքն ավերվեց:

    ՀԱՐՑ. -
    Կտակարաններում և ուրիշ
    հոգևոր գրքերում
    սիրո մասին, իրոք,
    անչափ շատ է խոսվում:
    Բայց որքան էլ դու փնտրես,
    դու չես գտնի մի տեղ,
    որ համ կասի քեզ. սիրիր,
    համ էլ կասի, թե ինչպե՞ս…

    ՀԻՍՈՒՍ. – Սերը՝ դա ուսմունք չէ, այլ
    բնական վիճակը մարդու:
    Սովորել սիրել՝ պետք չէ, -
    այն քո մեջ միշտ ունես դու:
    Ուղղակի քեզ հարկավոր է
    ազատվել այն ամենից,
    ինչ քո մեջ կուտակվել և
    ծածկել է սերդ քեզանից:

    Սերը՝ համայն լույս է:
    Եվ՝ ամենուր է սերը:

    ՀԱՐՑ. -
    Ասա խնդրեմ, Հիսուս,
    իսկ մարդկանց մեջ արդյո՞ք
    շատ են նրանք, ովքեր
    բաց են Լույսիդ առջև:

    ՀԻՍՈՒՍ. –
    Այո, քիչ չեն: Սակայն
    շատ են նաև նրանք,
    ովքեր իմ անվան տակ
    հաճույքով թաքնվում
    և իրենց սևումութ
    գործն են առաջ տանում:

    Ես սեր եմ բարեմաղթում:
    Իսկ շատերը ջանում են
    իմ անվան տակ թաքնվել:
    Ես… չէ, չեմ նեղանում:
    Նրանց գործերի մեջ
    երբեք չեմ էլ խառնվել:
    Բայց ձեր արարքներն ինձ
    հաճախ ցավալի են:
    Երբեմն՝ ուրախալի:
    Բայց համաձայն եմ ես
    Նրանց բոլորին էլ:

    ՀԱՐՑ. -
    Իսկ ինչո՞վ են մարդիկ
    քեզ ցավ պատճառում:

    ՀԻՍՈՒՍ. –
    Նրանով, որ նրանք
    մեկմեկու չեն սիրում…
    Իրենց, կյանքը, Աստծոն…
    ինչպե՞ս առանց սիրո…
    Իսկ կարող էին սիրել,
    և սիրոց՝ լուսարձակել…
    Եվ դա իմ մեծագույն
    ուրախությունը կլիներ:

    ՀԱՐՑ. -
    Իսկ դու արդյոք, Հիսուս,
    ունե՞ս ճակատագիր:

    ՀԻՍՈՒՍ. –
    Ճակատագիրը
    մարդ հնարում է,
    երբ ցանկանում է ազատ լինել
    պատասխանատվությունից:


    ՀԱՐՑ. -
    Իսկ միտքը… Օգտակա՞ր է
    արդյոք այն մարդու համար:

    ՀԻՍՈՒՍ. –
    Անշուշտ: Չէ՞ որ միտքը
    Աստծոց է տրված:
    Իհարկե… մարդ երբեմն
    կարող է նաև
    Աստծո այդ մեծ նվերը
    չարին ծառայեցնել:
    Բայց քիչ չեն նաև դեպքերը,
    երբ նույնիսկ առանց սեր,
    մարդիկ, մտքով միայն
    բարի գործեր են կատարել:

    ՀԱՐՑ. -
    Իսկ ի՞նչ է կատարվում հիմա
    մեր և մեր մոլորակի հետ:

    ՀԻՍՈՒՍ. –
    Մոլորակը՝ տենդի մեջ է:
    Հարկավոր է վերականգնել
    Արժանիքներն ու իմաստները,
    որ քաղաքակրթությունն է սպանել:

    ՀԱՐՑ. -
    Իսկ ի՞նչ արժեքներ են դրանք:

    ՀԻՍՈՒՍ. –
    Առաջին հերթին՝ Կյանքը:
    Հետո՝ Երկիր մոլորակը:
    Չէ՞ որ սա այն տեղն է,
    որտեղ գիտակցությունը
    մարմնավորվում է:
    Նաև զարգանում է
    այստեղ գիտակցությունը:
    Իսկ գիտակցությունը՝
    դա ինքն է՝ Աստված:
    Իսկ մարդիկ Երկրագունդը
    տանջարան են դարձրել:
    “Ծնվել մեղքի մեջ”, -
    շատ տխուր է ասված:
    Մի՞թե դա հենց այն է,
    ինչ ցանկանում էր Աստված…
    Ո’չ: Կյանքը՝ մարմնի մեջ՝
    մեծագույն արժանիքն է,
    քանզի հենց մարմնի մեջ է
    Աստված գիտակցում Ինքն Իրեն…

    ՀԱՐՑ. -
    Իսկ ի՞նչ է այդ դեպքում
    ավանդապահությունը:
    Հոգևոր ուսմունքները,
    որոնք մեծամասնությամբ
    կյանքից բարձր են դնում
    այծառակերպությունը,
    պաշտանքը,
    սրբությունը…

    ՀԻՍՈՒՍ. –
    Իսկ ինչպե՞ս դու, առանց ապրել,
    կանցնես պայծառակերպությունը:
    Ավանդապահները՝ ճյուղին նստած՝
    փորձում են այդ ճյուղը կտրել:
    Եվ, ի՞նչ ասել է ավանդույթ,
    իսկ ինքնախոստովանա՞նք…
    Մի՞թե դուք բոլորդ
    այդպես էլ չհասկացաք,
    որ դրանք միջոցներ են,
    որպեսզի դարձնեն մարդկանց
    թույլ ու անօգնական,
    ճորտ՝ ինչ-որ մեկից կախված…

    ՀԱՐՑ. -
    Ինչպե՞ս բացվել
    սիրո առջև…
    Չէ՞ որ մեր ներսում
    վաղուց ապրում են
    թե ատելություն,
    թե վիրավորանք,
    թե ագրեսսիա…

    ՀԻՍՈՒՍ. –
    Մաքրվեք: Դուք գիտեք
    ձեր հոգին մաքրելու
    բազում միջոցներ:
    Սերը՝ բոլորի մեջ կա’:
    Եթե դու փորձում ես այն
    քո մեջ ներմուծել, -
    դրանով դու հերքում ես,
    որ այն արդեն ունես:
    Իսկ դու փորձիր տեսնել,
    թե ի՞նչն է սերդ ծածկում:
    Տես և հեռացրու այն,
    մի թող այն քո սրտում:
    Հոգուդ ամենախորքում
    ընդունիր այդ որոշումը:
    Իհարկե, դա հեշտ չէ:
    Բայց դա է մաքրվումը:

    ՀԱՐՑ. –
    Շնորհակալ եմ, Հիսուս,
    շնորհակալ եմ ես քեզ:

    ՀԻՍՈՒՍ. –
    Ես էլ եմ շնորհակալ:
    Ավելի խիզախ եղեք:

    ----------------------------

    ՎԵՐՋ

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    E-la Via (23.10.2011)

  16. #85
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2011
    Գրառումներ
    1,103
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լույսը խավարի հետ մի խառնիր

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (01.07.2011)

  18. #86
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,750
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շուտով կլրանա չորս ամիսը, ինչ տեղադրել եմ "ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՀԵՏ" գործը: Էջի մոտ տաս հազար մուտքերից… լավ, հազարն էլ չասեմ, բայց առնվազն հարյուր մուտքը՝ հաստատ, - կատարվել են արդեն "Հարցազրույցը…" տեղադրելուց հետո: Լռությունը վախվորած սրբապղծել են երկու հոգի. Նետը՝ բացասական վարկանիշով, և Հովարսը՝ ինչպես միշտ, ոչինչ չակնարկող ակնարկով, ինչի համար վերջինիս, ինձանից բացի ոչ ոք շնորհակալության էլ չի արժանացրել:
    Այնպես որ՝ համարյա համատարած լը-ռու-թյուն…

    Եվ բնականաբար հարց է ծագում. ո՞րն է ձեր լռության պատճառը, քրիստոնեա և ոչ-քրիստոնեա հայեր… Ինչո՞ւ վերջիններդ՝ հեգնանքով, իսկ առաջիններդ՝ փրփրած, - չեք հերքում իմ առաջարկած Քրիստոսին: Ի՞նչն է ձեզ խանգարում անել այդ…

    Խոսքս մեր էսթետներին չի ուղղված իհարկե, ում՝ գործի գեղարվեստական արժանիքները թույլ չեն տալիս մի քանի տողից ավել կարդալ: Ես լրիվ համաձայն եմ նրանց հետ. "Հարցազրույցն…" ինչ խոսք, որ գեղարվեստական արժեքներ չունի: Բայց այդ մասին չէ, որ ուրախ կլինեի լսել ձեր կարծիքը: Վերջիվերջո ես այն տեղադրել եմ ոչ թե "Ստեղծագործողի անկյունում", իսկ այստեղ խոսակցության թեման քիչ այլ է: Ինչն էլ հենց հետաքրքրում է ինձ ներկա պարագային և ստիպում է կրկնել հարցս. ո՞րն է ձեր լռության պատճառը:

    Քանի որ տեղյակ չեմ ձեր պատճառներին, թույլ տվեք առաջարկել իմ՝ ինձ հնարավոր թվացող երկու տարբերակները:

    Առաջին. վախենում եք:

    Դուք՝ քրիստոնեաներդ, եթե փրփրած չեք հերքում իմ Քրիստոսին, որը շատ է տարբերվում ձերից, ուրեմն ներքուստ ցանկանում եք, որ իմ Քրիստոսի աշխարընկալումը ձերինն էլ դառնա և… վախենում եք հենց դրանից. իսկ ի՞նչ կասեն դրան ձեր պապերն ու կրոնները: Այո՝ կրոնները, քանզի միակ կրոնի մեջ եղած տարբեր հակասությունների պատճառով դուք այն հազար ու մի կրոնի ու աղանդի եք մասնատել… Իսկ հիմա, միգուցէ դեռևս բնազդաբար, բայց միևնույն է, սկսում եք ընկալել, որ, ունենալով իմ առաջարկած Քրիստոսին, դուք կրոնների այդ բազմազանությանն արդեն չէիք էլ հանդիպի:
    Եվ նորից՝ վախենում եք: Քանզի վախն է ձեր հիմնական շարժառիթը, այլ ոչ թե՝ սերը…

    Իսկ դուք՝ աթեիստներդ, եթե հեգնանքով չեք հերքում իմ Քրիստոսին, ուրեմն, հնարավոր է մտածում եք, որ, իմ առաջարկած Քրիստոսին ունենալու դեպքում, միգուցէ արդեն անիմա՞ստ է դառնում նրանից հրաժարվելը…

    Երկրորդ. անտարբեր եք:

    …Եթե դուք /քրիստոնեաներդ և ոչ-/ անտարբեր եք մարդկության կարևորագույն արժանիքներից մեկի հանդեպ, ուրեմն ավելի լավ կլիեր… վախենայիք…
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  19. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (23.10.2011), Արէա (23.10.2011)

  20. #87
    Պատվավոր անդամ E-la Via-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2009
    Գրառումներ
    1,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Sambitbaba, մինչ վերևում տված հարցիդ պատասխանելը ուզում եմ մի հարց տալ:
    "Պարականոն Ավետարան Թովմասի"-ն դո՞ւ ես գրել, թե՞ թարգմանել ես:
    Իհարկե հարցազրույցի Հիսուսը տարբերվում է ավետարանական Հիսուսից, բայց ի՞նչ նկատի ունես ասելով " իմ առաջարկած Հիսուսը":

  21. #88
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,750
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում way-ի խոսքերից Նայել գրառումը
    "Պարականոն Ավետարան Թովմասի"-ն դո՞ւ ես գրել, թե՞ թարգմանել ես:
    Իհարկե ոչ, սիրելի Վեյ:
    Պարականոն Ավետարանները (Апокрифические Евангелия) քիչ չեն: Կան նաև. Փիլիպոսի, Մարիամի, Հուդայի և այլն: Եվ բացի Ավետարաններն էլ մեծ քանակությամբ Պարականոն գրականություն կա այսօր: Մի խոսքով, այն ամենը, ինչ Աստվածաշնչի մեջ տեղ չի գտել, համարվել է Պարականոն: Այսինքն, մինչև չորրորդ դարը, մինչև Աստվածաշնչի կազմավորումը, երբ մի քանի անհատներ որոշեցին, թե ինչն է լավ կամ վատ ամբողջ մարդկության համար, վերջինս /մարդկությունը/ շատ ավելի տեղեկություններ ուներ Հիսուս Քրիստոսի կյանքի, գործունեության և , որ ամենակարևորն էր, ուսմունքի մասին, քան Եկումենիկ Ժողովը հարմար գտավ թողնել հետագա սերունդներին…

    Թովմասի Ավետարանը մնացածից ավելի լավ է պահպանվել և ամբողջապես մեզ է հասել նրա ղպտերեն թարգմանությունը, որը հայտնաբերվել է շատ ուրիշ գրերի հետ Նագ-Համմադիում 1945 թվին:
    Հատվածը ես թարգմանել եմ ռուսերենից:

    Իհարկե հարցազրույցի Հիսուսը տարբերվում է ավետարանական Հիսուսից, բայց ի՞նչ նկատի ունես ասելով " իմ առաջարկած Հիսուսը":
    Հենց այդ տարբերությունն էլ ի նկատի ունեմ, սիրելի Վեյ: Այն տարբերությունը, ինչի մասին խոսում է ինքը՝ Հիսուս, "Հարցազրույցում…": Օրինակ.
    "Շատ մեկնություններ և իմաստներ են հեռացվել,
    թե ինչու՞ եմ Ես այս կամ այն բանն ասել ու արել:
    Իսկ ավելացված է, օրինակ, շատ կարևոր մի բան,
    որ առանց Եկեղեցու, իբր, դու չես ընկնի Դրախտ:"


    Եվ այլ նման տեղեր…
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  22. #89
    Պատվավոր անդամ E-la Via-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2009
    Գրառումներ
    1,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Իհարկե ոչ, սիրելի Վեյ:
    Պարականոն Ավետարանները (Апокрифические Евангелия) քիչ չեն: Կան նաև. Փիլիպոսի, Մարիամի, Հուդայի և այլն: Եվ բացի Ավետարաններն էլ մեծ քանակությամբ Պարականոն գրականություն կա այսօր: Մի խոսքով, այն ամենը, ինչ Աստվածաշնչի մեջ տեղ չի գտել, համարվել է Պարականոն: Այսինքն, մինչև չորրորդ դարը, մինչև Աստվածաշնչի կազմավորումը, երբ մի քանի անհատներ որոշեցին, թե ինչն է լավ կամ վատ ամբողջ մարդկության համար, վերջինս /մարդկությունը/ շատ ավելի տեղեկություններ ուներ Հիսուս Քրիստոսի կյանքի, գործունեության և , որ ամենակարևորն էր, ուսմունքի մասին, քան Եկումենիկ Ժողովը հարմար գտավ թողնել հետագա սերունդներին…

    Թովմասի Ավետարանը մնացածից ավելի լավ է պահպանվել և ամբողջապես մեզ է հասել նրա ղպտերեն թարգմանությունը, որը հայտնաբերվել է շատ ուրիշ գրերի հետ Նագ-Համմադիում 1945 թվին:
    Հատվածը ես թարգմանել եմ ռուսերենից:
    Ես այդ ավետարանների մասին լսել էի, բայց չգիտեի, որ էդպես են կոչվում, բայց Sambitbaba ջան, այս հարցազրույցը, որ թարգմանել ես, ո՞վ է գրել: Սա հիմնված է Թոմասի ավետարանի վրա???

  23. #90
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,750
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում way-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես այդ ավետարանների մասին լսել էի, բայց չգիտեի, որ էդպես են կոչվում, բայց Sambitbaba ջան, այս հարցազրույցը, որ թարգմանել ես, ո՞վ է գրել: Սա հիմնված է Թոմասի ավետարանի վրա???
    Ոչ, Վեյ ջան: Սա հերթական չեննելինգ է: Ցավոք, "չեննելինգ" բառի հայերենը մենք չունենք, իսկ ես մոտավորապես փորձում եմ թարգմանել այն որպես "հաղորդատվություն":
    Ես ընդամենը թարգմանել եմ այն և վերածել փոքրիկ պոեմի: Ինչու պոեմի՞… Չգիտեմ: Միգուցէ միտք կար հետագայում այն "Մատեան Երանությանի" մեջ ընդգրկելու… Կան ծրագրեր՝ տեղադրելու նմանատիպ "Հարցազրույցներ" ուրիշների հետ էլ, ասենք. Բուդդա, Լյուցիֆեր, Միքայել Հրեշտակապետ, Վելես, Մահ, Տոտ Հերմես Տրիսմեգիստ, Մետատրոն և այլն: Ցավոք, ժամանակս չի հերիքում…

    Ստացվում է, որ կարող ես համարել, որ սա` իրական հարցազրույց է Հիսուս Քրիստոսի հետ...
    Վերջին խմբագրող՝ Sambitbaba: 23.10.2011, 18:43:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

Էջ 6 9-ից ԱռաջինԱռաջին ... 23456789 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Կյանքն առանց Աստծո
    Հեղինակ՝ VisTolog, բաժին` Կրոն
    Գրառումներ: 86
    Վերջինը: 17.05.2012, 09:06
  2. Պոեզիա. Ոչ առանց Աստծո
    Հեղինակ՝ Sambitbaba, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 84
    Վերջինը: 05.04.2012, 08:36
  3. Սատանան պայքարում է Աստծո դեմ
    Հեղինակ՝ Djavaxhq, բաժին` Կրոն
    Գրառումներ: 106
    Վերջինը: 23.07.2010, 01:32
  4. Հոր/Աստծո սիրո նամակը
    Հեղինակ՝ Second Chance, բաժին` Կրոն
    Գրառումներ: 40
    Վերջինը: 29.03.2010, 17:38
  5. Ովքե՞ր են Աստծո որդիները:
    Հեղինակ՝ Gayl, բաժին` Կրոն
    Գրառումներ: 68
    Վերջինը: 12.02.2009, 18:20

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •