Հարցն էստեղ Հին Կտակարանը չի, և ոչ էլ Օ թիվը: Ծաղրել "նորմալ" է այն, ինչն ինչ-որ կերպ՝ խոսքով, գործով, մտքով կամ ծայրահեղ դեպքում արտաքինով, ինչ-որ բանով արժանացել է այդ ծաղրին: Հիսուսի հաշվով ես ասում եմ, որ չգիտեմ այդպիսի բան, եթե դու գիտես՝ ասա: Ու հետո, ես չասացի, որ Նոր Կտակարանը ծայրից ծայր ընդունել ու սրտիս վրա եմ պահում, խոսքս կոնկրետ Հիսուսի մասին էր, նրա գործերի, ասած խոսքերի, թեկուզև հազար հոգու կողմից պատմված ու վերապատմված ու հավանաբար շատ բաներ էլ քիչ թե շատ աղավաղված: Եվ նույնիսկ այդ վիճակում, ըստ իս, նրա խոսքերը կպնելու տեղ չունեն, համենայն դեպս այնքան, որ ծաղրի արժանի լինեն: Սա էր ասածս:
Ռասկրուտկա եղած լինելն էլ, չեմ կարծում, թե միշտ է, որ բավական է հումորի համար: Հիմա արի Վարդան Մամիկոնյանին ծաղրենք, կամ լավ, չծաղրենք, եկ անեկդոտ հորինենք նրա վրա: Շա՞տ անեկդոտ կհորինենք, ինչ ես կարծում, Աթեիստ ջան... Ինչքա՞ն անեկդոտ պիտի հորինենք, որ նա գոնե կես-Չապայեվ դառնա...Իսկ ես դեռ էն կարծիքին եմ, որ ակումբում ծաղրելը սենց թե նենց արգելվում ա, իսկ հումոր անելուց, եթե ուզում եմ կպնեմ քրիստոնեությանը, Հիսուսը, որպես լավ «ռասկռուտկա» արած պերսոնաժ, օպտիմալ տարբերակ ա։
Կամ Մեսրոպ Մաշտոցը՝ մոլլա Նասրեդին...
Ու եթե այս հարցում նույնիսկ համաձայնության էլ գանք, այդ դեպքում ավելի ճիշտ չէ՞ր լինի տեղափոխվել, ասենք, "Ստեղծագործողի Անկյուն" բաժինը:
Սաղ՝ գերդրականի մասին էլ չգիտեն, եղբայր... Կամ, լավագույն դեպքում, գիտեն այնքան, որքան կրոնն է թույլատրել գիտենալ: Իսկ ամենացավալին այն է, որ կրոնն ինքն էլ դուզգյունի Հիսուսի մասին չգիտի:Եկեղեցին էլ գիտի ինչ ա անում։ Սաղ բացասական «հերոսների» մասին լռում ա, ռասկռուկտա անում գերդրականին, ու սաղ մենակ դրա մասին գիտեն, մնացածի մասին ինչ ասես, հայերը չեն էլ ջոկի որ ՍԳ-ից ա (սուրբ գիրք):
Սա ոչ թե ուղղակի կարմիր խոսքի համար եմ ասում: Ելնելով նրանից, որ հոգևորականներն ընդունում են միայն և միայն Աստվածաշունչը և չեն ցանկանում լսել անգամ ուրիշ գրականության մասին, ինչպես նաև նրանից, որ այդ միակ գրքում կան ընդամենը մի քանի կցկտուր տեղեկություններ Հիսուսի ծնունդից մինչև 12 տարեկանը, և հետո միայն նրա կյանքի վերջին երեք տարիներից (30-33), - կարելի է ասել, որ նրանք էլ ոչինչ չգիտեն Հիսուսի հասունացման, մտքի ձևավորվելու, նրա դառնալու ամենակարևոր տասնութ տարիների մասին...
Եվ մի՞թե դա հավասարազոր չէ նրա մասին ոչինչ չիմանալուն:
Ժող, սա ողբերգություն է, իսկ դուք՝ անեկդոտ... ծաղր... հումոր...![]()
Էջանիշներ