User Tag List

Էջ 146 159-ից ԱռաջինԱռաջին ... 4696136142143144145146147148149150156 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 2,176 համարից մինչև 2,190 համարի արդյունքները՝ ընդհանուր 2379 հատից

Թեմա: «Կրոն» բաժնի թեմաներից դուրս քննարկումներ

  1. #2176
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,661
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Փաստորեն հին կտակարանը ծաղրելը նորմալ ա՞, 0 թվից էս կողմ կամ լավ, կամ ոչի՞նչ (չնայած էս ուրիշ բանի մասին էր)։
    Հարցն էստեղ Հին Կտակարանը չի, և ոչ էլ Օ թիվը: Ծաղրել "նորմալ" է այն, ինչն ինչ-որ կերպ՝ խոսքով, գործով, մտքով կամ ծայրահեղ դեպքում արտաքինով, ինչ-որ բանով արժանացել է այդ ծաղրին: Հիսուսի հաշվով ես ասում եմ, որ չգիտեմ այդպիսի բան, եթե դու գիտես՝ ասա: Ու հետո, ես չասացի, որ Նոր Կտակարանը ծայրից ծայր ընդունել ու սրտիս վրա եմ պահում, խոսքս կոնկրետ Հիսուսի մասին էր, նրա գործերի, ասած խոսքերի, թեկուզև հազար հոգու կողմից պատմված ու վերապատմված ու հավանաբար շատ բաներ էլ քիչ թե շատ աղավաղված: Եվ նույնիսկ այդ վիճակում, ըստ իս, նրա խոսքերը կպնելու տեղ չունեն, համենայն դեպս այնքան, որ ծաղրի արժանի լինեն: Սա էր ասածս:

    Իսկ ես դեռ էն կարծիքին եմ, որ ակումբում ծաղրելը սենց թե նենց արգելվում ա, իսկ հումոր անելուց, եթե ուզում եմ կպնեմ քրիստոնեությանը, Հիսուսը, որպես լավ «ռասկռուտկա» արած պերսոնաժ, օպտիմալ տարբերակ ա։
    Ռասկրուտկա եղած լինելն էլ, չեմ կարծում, թե միշտ է, որ բավական է հումորի համար: Հիմա արի Վարդան Մամիկոնյանին ծաղրենք, կամ լավ, չծաղրենք, եկ անեկդոտ հորինենք նրա վրա: Շա՞տ անեկդոտ կհորինենք, ինչ ես կարծում, Աթեիստ ջան... Ինչքա՞ն անեկդոտ պիտի հորինենք, որ նա գոնե կես-Չապայեվ դառնա...
    Կամ Մեսրոպ Մաշտոցը՝ մոլլա Նասրեդին...
    Ու եթե այս հարցում նույնիսկ համաձայնության էլ գանք, այդ դեպքում ավելի ճիշտ չէ՞ր լինի տեղափոխվել, ասենք, "Ստեղծագործողի Անկյուն" բաժինը:

    Եկեղեցին էլ գիտի ինչ ա անում։ Սաղ բացասական «հերոսների» մասին լռում ա, ռասկռուկտա անում գերդրականին, ու սաղ մենակ դրա մասին գիտեն, մնացածի մասին ինչ ասես, հայերը չեն էլ ջոկի որ ՍԳ-ից ա (սուրբ գիրք):
    Սաղ՝ գերդրականի մասին էլ չգիտեն, եղբայր... Կամ, լավագույն դեպքում, գիտեն այնքան, որքան կրոնն է թույլատրել գիտենալ: Իսկ ամենացավալին այն է, որ կրոնն ինքն էլ դուզգյունի Հիսուսի մասին չգիտի:

    Սա ոչ թե ուղղակի կարմիր խոսքի համար եմ ասում: Ելնելով նրանից, որ հոգևորականներն ընդունում են միայն և միայն Աստվածաշունչը և չեն ցանկանում լսել անգամ ուրիշ գրականության մասին, ինչպես նաև նրանից, որ այդ միակ գրքում կան ընդամենը մի քանի կցկտուր տեղեկություններ Հիսուսի ծնունդից մինչև 12 տարեկանը, և հետո միայն նրա կյանքի վերջին երեք տարիներից (30-33), - կարելի է ասել, որ նրանք էլ ոչինչ չգիտեն Հիսուսի հասունացման, մտքի ձևավորվելու, նրա դառնալու ամենակարևոր տասնութ տարիների մասին...

    Եվ մի՞թե դա հավասարազոր չէ նրա մասին ոչինչ չիմանալուն:

    Ժող, սա ողբերգություն է, իսկ դուք՝ անեկդոտ... ծաղր... հումոր...
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (08.11.2013)

  3. #2177
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Սուրբ մաքուր ա նշանակում, սրբությունն ամենամաքուրն ա, որ ունենք: Ըստ իս՝ շատ լավ տերմին ա:
    միգուցե ամենաթանկն ա սրբությունը… մաքրությունը կարա օբյեկտիվ լինի, բայց թանկը արդեն մարդու գնահատականն ա… անհատն ինքն ա որոշում արժեքը հիմնվելով մի շարք հատկությունների վրա, նաև մաքրության… օրինակ դու ցույց տվեցիր որ սրբությունը քո մոտ որոշվում ա մաքրությամբ… ես կասեի սրբությունը գնահատական ա…

  4. #2178
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժող, ինչքան ես եմ հասկանում Քրիստոսն էն չի ին որ էսօր ընկալվում ա… իրականում Հիսուսն եղել ա մի մարդ, մտածող որը դեմ ա գնացել գոյություն ունեցող ինստիտուցիոնալ կրոնին, ունեցել ա հետևորդներ և կրոնական հասատությունների կամ իշխող կրոնի հիմքեը ցնցել ա… ըստ էության էդ մարդն եղել ա առաջին աթեիստը, բայց էն ժամանակվա ստանդարտներով… ինքը տեսել ա որ գյություն ունեցող կրոնի դոգմաները այլևս կիրառելի չեն ու կոռումպացված են ու եթե ուշադիր կարդաք էդքան խմբագրված նոր կտակարանը, ապա կտեսնեք որ նրա ուսմունքի սուբյեկտը ոչ թե աստվածն ա այլ մարդը… եթե ինքն էսօր լիներ ապա հաստատ դեմ կլիներ էսօրվա բոլոր կրոնական կազմակերպությունների ու հաստատ նա էսօր ավելի շատ աթեիիստ կնայվեր քան կրոնական…

    Հիսկուսն ունեցել ա հեղափոխական, ըմբոստ վերաբերմունք հին/նեխած բարքերի հանդեպ ու չի հանդուրժել… եթե կրոնականի անունից խոսեմ ապա նա ժամանակ առ ժամանակ գալիս ա ու փոխում ա արդեն հնացած անիմաստ ու կոռումպացված սիստեմը…

    ցավոք իրա ուսմունքը վերածվել ա կրոնի ու կոռումպացվել ա էսօր… կարելի ա տեսնել թե էն ժամանակվա համար ինչ թարմ ա եղել իրա մտքերը, նույնիսկ էսօրվա տեսանկյունից որոշներն ավելի թարմ են քան "իր հետևորդներինը"…

  5. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (08.11.2013), VisTolog (08.11.2013), Աթեիստ (08.11.2013), Արէա (08.11.2013)

  6. #2179
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,661
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժող, ինչքան ես եմ հասկանում Քրիստոսն էն չի ին որ էսօր ընկալվում ա… իրականում Հիսուսն եղել ա մի մարդ, մտածող որը դեմ ա գնացել գոյություն ունեցող ինստիտուցիոնալ կրոնին, ունեցել ա հետևորդներ և կրոնական հասատությունների կամ իշխող կրոնի հիմքեը ցնցել ա… ըստ էության էդ մարդն եղել ա առաջին աթեիստը, բայց էն ժամանակվա ստանդարտներով… ինքը տեսել ա որ գյություն ունեցող կրոնի դոգմաները այլևս կիրառելի չեն ու կոռումպացված են ու եթե ուշադիր կարդաք էդքան խմբագրված նոր կտակարանը, ապա կտեսնեք որ նրա ուսմունքի սուբյեկտը ոչ թե աստվածն ա այլ մարդը… եթե ինքն էսօր լիներ ապա հաստատ դեմ կլիներ էսօրվա բոլոր կրոնական կազմակերպությունների ու հաստատ նա էսօր ավելի շատ աթեիիստ կնայվեր քան կրոնական…
    Մեֆ ջան, ազնվորեն, երևի այսօրվա լեզվով, այսօրվա մտածելակերպի համար, ավելի հասկանալի ու ճիշտ անհնար է ներկայացնել Հիսուսին, քան դու արեցիր... Հավատա, լրիվ լուրջ եմ ասում:
    Բայց կուզենայի ասել երկու կետի մասին.

    ա) Այնուամենայնիվ, անհնար է Հիսուսին կնքել որպես աթեիզմի հոգևոր հայր, քանի որ նա բացարձակապես ընդունում էր Աստծո գոյությունը: Ճիշտ է, ես համոզված եմ, որ Քրիստոսի Աստված բոլորվին նման չէր այն Աստծոն, որին այսօր պատկերում է որևէ կրոն, բայց դա էլ չի օգնում մեզ այս հարցում, քանի որ աթեիստները հրաժարվում են ցանկացած Աստծոց...

    բ) Դու ասում ես, որ Քրիստոսի ուսմունքի սուբյեկտը ոչ թե Աստված է, այլ մարդ. ինձ թվում է, թե ավելի ճիշտ կլիներ ասել, որ նրա ուսմունքի սուբյեկտը Մարդ-Աստված է՝ երկուսը մեկի մեջ: Չէ՞ որ նրա ուսմունքի ամենակարևոր հիմնակետերից մեկն է. "Աստծո արքայությունը փնտրիր քո ներսում":

    Ընդ որում այս կետերը, առավելապես երկրորդը, ինձ թվում է, թե շատ հեշտ կարող էր մարսել լյուբոյ աթեիստ, որովհետև ոչ մի բարոյական նորմ էլ չի խախտվում: Ուղղակի այդ Աստված բառն է, չէ՞, - էն կոկորդում խրված ձկան փուշը... Եթե հնարավոր լիներ այն փոխել...


    Հիսկուսն ունեցել ա հեղափոխական, ըմբոստ վերաբերմունք հին/նեխած բարքերի հանդեպ ու չի հանդուրժել… եթե կրոնականի անունից խոսեմ ապա նա ժամանակ առ ժամանակ գալիս ա ու փոխում ա արդեն հնացած անիմաստ ու կոռումպացված սիստեմը…
    ցավոք իրա ուսմունքը վերածվել ա կրոնի ու կոռումպացվել ա էսօր… կարելի ա տեսնել թե էն ժամանակվա համար ինչ թարմ ա եղել իրա մտքերը, նույնիսկ էսօրվա տեսանկյունից որոշներն ավելի թարմ են քան "իր հետևորդներինը":
    Հիմա կասես, թե ես էլի իմ Նյու-Էյջն եմ մեջտեղ բերում, բայց ես քեզ չէի խնդրել, որ էն սևացրածս գրես... Ու միայն քո իսկ խոսքերը հաստատելու համար եմ ասում, որ մի երկու տարի առաջ "Հարցազրույց Աստծո հետ" թեմայում տեղադրեցի մի հատված Հիսուս Քրիստոսի հետ հաղորդատվությունից (չեննելինգ), որը տեղի էր ունեցել, եթե չեմ սխալվում, 2008թ. Երուսաղեմում հայ և հույն տերտերների հերթական տուրուդմբոցից հետո: http://www.akumb.am/showthread.php/3...�-հետ/page8

    Ասածս այն է, որ ես որ հաստատ կողմ եմ խոսքերիդ, որ "նա ժամանակ առ ժամանակ գալիս ա"...
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  7. #2180
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,737
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եթե ես քրիստոնյա լինեի, կհայտարարեի որ հավատում եմ միայն Նոր Կտակարանին:
    Իրականում հիմա հայ քրիստոնյաների համար հենց տենց էլ կա, բայց դրա մասին չեն բարձրաձայնում՝ ասենք ոչ մի հայ հավատացյալի համար Մովսեսը կամ Աբրահամը սուրբ չեն էլի:

    Մեծ հաշվով Հիսուսն էլ չէր հավատում Հին Կտակարանին

    Ու ընդհանրապես Հին Կտակարանը քրիստոնեության հետ շատ ու շատ քիչ առընչություն ունի:

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (08.11.2013)

  9. #2181
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ՄԱՐԴԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՆ


    ՀԱՅ ԵՄ ԵՍ, ՀԱՅ ԵՍ ԴՈՒ


    ՎԱՐԴԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ
    ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դասախոս
    ԿԱՐԵՆ ԹՈՒՄԱՆՅԱՆ
    «Աշխատավորների շահերի պաշտպանության շարժում» ՀԿ ղեկավար, հրապարակախոս
    ՏԵՐ ԱՍՈՂԻԿ ՔԱՀԱՆԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
    Մայր Աթոռ Ս. Էջմիածնի թանգարանների ու արխիվի տնօրեն
    ՆԻԿՈԼԱՅ ԽԱՉԱՏՐՅԱՆ
    նեյրովիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու
    ԳԵՎՈՐԳ ԷՄԻՆ-ՏԵՐՅԱՆ
    հեռուստախմբագիր, գրականագետ
    ՀԱՅԿ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ
    ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի մագիստրոս, PR-ի զարգացման հայկական կենտրոնի ղեկավար

    http://www.armeniatv.am/hy/programs/39041/43569


  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sagittarius (08.11.2013)

  11. #2182
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    … իրականում Հիսուսն եղել ա մի մարդ, մտածող որը դեմ ա գնացել գոյություն ունեցող ինստիտուցիոնալ կրոնին, ունեցել ա հետևորդներ և կրոնական հասատությունների կամ իշխող կրոնի հիմքեը ցնցել ա… ըստ էության էդ մարդն եղել ա առաջին աթեիստը, բայց էն ժամանակվա ստանդարտներով… ինքը տեսել ա որ գյություն ունեցող կրոնի դոգմաները այլևս կիրառելի չեն ու կոռումպացված են ...
    Լիոնը ականջը կանչի: Ոնց որ ինքը գրած լինի, ականատեսի աչքերով, Ապոպի մասին
    Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 08.11.2013, 16:34:

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (08.11.2013)

  13. #2183
    Troll mode: On Sagittarius-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Հասցե
    Գերմանիա
    Տարիք
    37
    Գրառումներ
    3,213
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում VisTolog-ի խոսքերից Նայել գրառումը
    ՄԱՐԴԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՆ


    ՀԱՅ ԵՄ ԵՍ, ՀԱՅ ԵՍ ԴՈՒ


    ՎԱՐԴԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ
    ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դասախոս
    ԿԱՐԵՆ ԹՈՒՄԱՆՅԱՆ
    «Աշխատավորների շահերի պաշտպանության շարժում» ՀԿ ղեկավար, հրապարակախոս
    ՏԵՐ ԱՍՈՂԻԿ ՔԱՀԱՆԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
    Մայր Աթոռ Ս. Էջմիածնի թանգարանների ու արխիվի տնօրեն
    ՆԻԿՈԼԱՅ ԽԱՉԱՏՐՅԱՆ
    նեյրովիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու
    ԳԵՎՈՐԳ ԷՄԻՆ-ՏԵՐՅԱՆ
    հեռուստախմբագիր, գրականագետ
    ՀԱՅԿ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ
    ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի մագիստրոս, PR-ի զարգացման հայկական կենտրոնի ղեկավար

    http://www.armeniatv.am/hy/programs/39041/43569
    ապեր, երկրի խոշորագույն ալիքներից մեկով քննարկման վեց մասնակիցներից չորսը, այդ թվում հաղորդավարը, վիրավորում են ոչ հավատացյալ հայերին, մի խումբ մարդիկ սրան ծափահարում են, ու հավատացյալները սա չեն տեսնում:

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (08.11.2013)

  15. #2184
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  16. #2185
    ^ ^ Արամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    4,986
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչ վախենալու քահանա ա: Կվախենայի իրա հետ բազառ անեի:

  17. #2186
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sagittarius-ի խոսքերից Նայել գրառումը
    ապեր, երկրի խոշորագույն ալիքներից մեկով քննարկման վեց մասնակիցներից չորսը, այդ թվում հաղորդավարը, վիրավորում են ոչ հավատացյալ հայերին, մի խումբ մարդիկ սրան ծափահարում են, ու հավատացյալները սա չեն տեսնում:
    Հիմա, որ գրեմ պիտի վիրավորական համարեն, բայց սիրով արտահայտում եմ միտքս։ Հավատացյալներից շատերը լկստված էրեխեքի պես են, որ կապրիզներ են անում ու լացուկոծով մանիպուլիացայի ենթարկվելով ստիպում են անել էն ինչ իրանց պետք ա ու ինչ իրանք ուզում են։ Ու ամենացավալին էն ա, որ իրանք համարվում են խոցելի մաս։ Այսինքն իրանք կարան գիտության վրա ծիծաղան, բայց օգտվեն գիտությունից, կարան հաշվի առնեն իրանց զգացմունքները, բայց թքած ունենան մնացածի զգացմունքների վրա, նրանց համարելով կործանման արժանի անասուններ։ Ու էտքանից հետո իրանք տուժած մասան են։

    Մեկը թեմա չբացեց աթեիստների զգացմունքների մասին։ Ինչի՞։ Էտ շատ բան կասի համ անձամբ մեր մասին, համ էլ աթեիստների, որոնք հիստերիա չեն բարձրացնում, որ հըլը առիթ լինի իրանց զգացմունքների մասին թեմա բացել։

  18. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sagittarius (08.11.2013), Sambitbaba (08.11.2013), VisTolog (08.11.2013)

  19. #2187
    Troll mode: On Sagittarius-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Հասցե
    Գերմանիա
    Տարիք
    37
    Գրառումներ
    3,213
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    բայց ես ճիշտ եմ համարում հոգեհանգիստը եկեղեցում անցկացնելը (եթե իհարկե մահացածը դրան դեմ չի եղել): Ուղղակի դա պետք է ավելի լավ կարգավորվի, ավելի քիչ «շոու» վերածվի ու ներսում անցկացվի:

    Թե չէ էրեխեքը դպրոցից տուն գալուց հայաթում ավելի շատ դագաղ կտեսնեն:

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mephistopheles (08.11.2013), Sambitbaba (08.11.2013)

  21. #2188
    Չամուսնացած
    Գրանցման ամսաթիվ
    23.10.2009
    Հասցե
    192.168.1.2
    Տարիք
    33
    Գրառումներ
    3,996
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sagittarius-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուղղակի դա պետք է ավելի լավ կարգավորվի, ավելի քիչ «շոու» վերածվի ու ներսում անցկացվի:
    բայց ո՞վ ասեց, որ դրսում ա անցկացվում

  22. #2189
    Troll mode: On Sagittarius-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Հասցե
    Գերմանիա
    Տարիք
    37
    Գրառումներ
    3,213
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վահե-91-ի խոսքերից Նայել գրառումը
    բայց ո՞վ ասեց, որ դրսում ա անցկացվում
    բա երեխեքը էտ ինչ դագաղ-մագաղ են տեսնու՞մ:

  23. #2190
    ^ ^ Արամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    4,986
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sagittarius-ի խոսքերից Նայել գրառումը
    բա երեխեքը էտ ինչ դագաղ-մագաղ են տեսնու՞մ:
    բռնում երեխեքին տանում են ընդե

Էջ 146 159-ից ԱռաջինԱռաջին ... 4696136142143144145146147148149150156 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Համանման թեմաներ

  1. «Անեկդոտներ» բաժնի թեմայից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Անեկդոտներ
    Գրառումներ: 97
    Վերջինը: 24.06.2020, 01:19
  2. «Ճարտարապետություն» բաժնի թեմայից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Mephistopheles, բաժին` Ճարտարապետություն
    Գրառումներ: 249
    Վերջինը: 10.07.2018, 18:46
  3. Առանձին թեմաներից դուրս գրական քննարկումներ
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 233
    Վերջինը: 28.07.2017, 11:36

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •