Նոր պատահական «հայտնաբերեցի», որ Google-ը հայերենի հարցում «խելոքացել է»: Այսպես, որոնում եմ «Ալիանս» բառը, բերում է նաև «Ալյանս»-ով արդյունքները: Որոնում եմ «հոսկ» բառը, բերում է «հոսք» բառի արդյունքները: Որոնում եմ «նոթեփադ», բերում է «notepad» բառի արդյունքները: Հիմա խնդրանք. եթե ունեք ինֆորմացիա, թե այս նորամուծությունները երբվանի՞ց են գործում (գուցե նորամուծություն ...
Իմ ուսանողական տարիներին մի անգամ կուրսեցիներով հավաքվել էինք, մեզ հետ եկել էր նաև մեր բուհում դասավանդող ամերիկացի դասախոսներից մեկը, որը կարծեմ մի քիչ հայերեն գիտեր, որոշ բաներ հասկանում էր, ու որ հայերենից խոսք եղավ, մի հարց տվեց, որին պատասխանելը, պարզվեց, բավական բարդ էր։ ...
Թարմացել է 31.10.2009, 04:48 ըստ [ARG:5 UNDEFINED]
Բարբարոսը չգիտեմ, բայց ճկունության առումով Չարենցի էս խոսքերը խիստ դիպուկ են բնութագրում մեր լեզուն։ Ո՞վ չգիտի, որ ճկունությունն ընդհանրապես դրական հատկանիշ է, դե, մեր հայերենն էլ, ինչպես գիտեք, ճկունություն ունի՝ աշխարհը չունի։ Առաջին հայացքից ուղղակի հրաշալի հատկանիշ է. ...
Երեկ որոշել էինք գնալ մեր քաղաքում գտնվող միակ հայկական եկեղեցին։ Դե, մտածեցինք՝ հայկական միջավայր կլինի, հայկական շունչ կզգանք, գուցե նաև հարմարվի հայերի հետ ծանոթանալ։ Մինչև էդ միայն մի անգամ էինք եղել էնտեղ՝ մի կես տարի առաջ, երբ եկեղեցու մոտակայքում հայկական մեծ փառատոն ...
Ամերիկայում ապրելուց մի վատ սովորություն եմ ձեռք բերել. ամուսնուս հետ ամենուրեք լրիվ ազատորեն խոսում եմ ցանկացած երևույթից ու մարդուց, հաճախ կարող եմ խոսքով մատնանշել ու քննարկել հենց դիմացս կամ կողքիս կանգնած մարդկանց՝ այն հանգստավետ գիտակցմամբ, որ, միևնույն է, չեն հասկանալու, ...
Թարմացել է 19.05.2009, 00:26 ըստ [ARG:5 UNDEFINED]