...հրաժեշտ ամռանը Թողեցի ամառն իմ լճի գրկում, Ամպերից կախված թաց խռովքի մեջ, Ափերի կանաչն այրեցի քամու Փառքից թափված շաղ-գույների հետ: Հեռու ճամփեցի հավքերին գարնան, Նրանց թևքերին օրերն էին քնատ, Հոգուս կարեցի ծո՜ւռ «բարով մնան», Որ չտաղտկանա լիճն իմ մեն-մենակ: Աշուն փռեցի պաղ լճիս խաժին, Հույլքը մարեցի՝ անհունում ցանված, Ափին ծերացած ամեն մի քարին Մի ծվեն թողի սրտիցս պոկած: Նելլի Ռումել©