90-ականների սկզբի ուսանողներից շատերը հիմա արդեն մեզ դաս են տալիս ու պատմում են, թե ինչպես էին մոմի լույսի տակ անատոմիայի ատլասները կրծում: Նրանցից մի քիչ փոքրերն էլ հիշում են մթության մեջ ընդունելության քննություններին պատրաստվելը կամ դպրոցական այլ առարկաների սերտողությունը: ...
Այս տարի գարունն առանց ինձ եկավ, ինձ համար չեկավ, իմ ժպիտը չփայլեց գարնան արևի տակ, մարմինս չվայելեց կանաչը մատղաշ, հոգիս չթռավ դեպի երկինքը կապույտ, շորերս չթրջվեցին անդձրևից գարնան... Բայց գարունն անցավ, դեռ չվայելած, հազերի նոպաների արանքում, պատուհանի այն հատվածից, որ երկինքն է երևում ես հայացքով թեթև կպա գարնան շնչին, բայց այնքան կարճ միլիվայրկյան, որ չզգացի, որ չապրեցի գարունն գարնան...
Արդեն գրքերը հանձնում են: Հավատս չի գալիս՝ եւս մի ուսումնական տարի գլորեցինք: Թե ինչպես ավարտեցին այս տարին, կերեւա քնություններից հետո: Երեխաների պես սրտի թրթիռով եմ սպասում ամառվան: Ո՜նց եմ սիրում ԱՄԱՌԸ: Էլ ո՞վ է սիրում...
Էսօր առաջին անգամ սկայպի հեռախոսը միացրի, որ մաման հարսիս հետ խոսի։ Մի ժամ։ Թեմաներն անսպառ էին։ Ստեղի եղանակ։ Էնտեղի էղանակ։ Եվրատեսիլ։ Բարեկամություն։ Լենագանի հարսանիք։ Նաիրիտ Խոզի գրիպ։ Քեռուս օպերացիան։ Իմ օրական խմվող ...
Թարմացել է 19.05.2009, 01:47 ըստ [ARG:5 UNDEFINED]
Երեկ որոշել էինք գնալ մեր քաղաքում գտնվող միակ հայկական եկեղեցին։ Դե, մտածեցինք՝ հայկական միջավայր կլինի, հայկական շունչ կզգանք, գուցե նաև հարմարվի հայերի հետ ծանոթանալ։ Մինչև էդ միայն մի անգամ էինք եղել էնտեղ՝ մի կես տարի առաջ, երբ եկեղեցու մոտակայքում հայկական մեծ փառատոն ...