Չորս տղա ունեի՝ մեծ, միջնեկ, միջնեկից փոքր փոքրից մեծ ու փոքր:Երբ լողացնում էի տղաներիս՝ հերթով կարգով մեծից փոքր, փոքրիս լողանալու ժամանակ ջրերը կտրվում էր ու էտենց էլ փոքրս կեղտոտ էր մնում, բայց ինքը մեղավոր չէր որ ինքը կեղտոտ է քանզի, ցանկանում էր լողանալ, բայց ջուր չկար և ես էլ մեղավոր չէի՝ ջուր չկար և ջրմուղն էլ մեղավոր չէր՝ ինչ իմանային որ էդ ժամին փոքր տղաս լողանում է:ՈՒ այդպես փոքր տղաս կեղտոտ մեծացավ…
Այսօր էլի Սարոյան էի կարդում. պիեսները: Սովորություն եմ դարձրել ամեն անհասկանալի իրավիճակում նրա պիեսները կարդալը: Հանգստություն է իջնում վրաս, դանդա՜ղ խաղաղվում եմ, նստելուս դիրքն է փոխվում, սկսում եմ լռել, նայել այն ամենին, ինչին երբե՛ք ուշադիր չեմ եղել: Հե՜յ, ո՞վ կա... ...
Փնտրում եմ, այո՛, ուզում եմ գտնել, ուզում հասկանալ ամեն ամենը:Այո՛, փնտրում եմ և ով չի փնտրում, փնտրում եմ և՛ ես, փնտրում ես և՛ դու, փնտրում է և՛ նա, և իվերջո փնտրում ենք բոլորս:ինչու չփնտրել? Չէ որ կյանքը առեղծված է և այն հասկանալու համար անհրաժեշտ է փնտրել ու գտնել մեզ հուզող հարցերի ...
Բարև իմ շատ սիրելի անծանոթ ծանոթ, ես չգիտեմ ո՞վ ես դու, չգիտեմ կաս՞, թե արդյոք չկաս, բայց ուզում եմ գրել քեզ, ուզում եմ խոսել հետդ, թեկուզ անպատասխան, լավ հասկանալով, որ դու՛ բարեկամս, չես կարդալու նամակս և գուցե նաև չգիտես որ ես գոյություն ունեմ:Դու ով ես, դա այդքան էլ էական չի,որ ...
Մտածում եմ արդյոք խաբելը/քցելը/գողանալը ամոթ բան չհամարող հասարակությունից կարող են դուրս գալ այդ ամենը ամոթ բան համարող ղեկավարներ։Մտածում եմ արդյոք խաբելը/քցելը/գողանալը ամոթ բան համարող մարդը մրցունակ է այդ ամենը ամոթ բան չհամարող հասարակությունում։