Նայել RSS հոսքը

enan

Ժամանակ, միկրոաշխարհի ժամանակը

Գնահատել այս գրառումը
Ժամանակը, ներկայի վերափոխումն է անցյալի, այսինքն' ներկան լույսի արագությամբ վերածվում է անցյալի:
Այսպես եթե նյութի ատոմը անշարժ է ֆիզիկական տարածության նկատմամբ, մատերիայի և ֆիզիկական տարածության միջև փոխադարձ շարժում չկա, հետևաբար ժամանակը կանգ է առնում, ներկա - անցյալ ընթացքը չի կայանում:
Շարժման դեպքում ատոմի առջևի ֆիզիկական տարածությունը լույսի արագությամբ տեղափոխվում է ատոմի հետևը, այն ինչ առջևում է ներկա է, անցնելով հետ դառնալով անցյալ: Այսինքն ատոմի համար ներկան անցյալի է վերածվում երբ ատոմի առջևի տարածությունը հայտնվում է հետևում:
Ատոմը ֆիզիկական տարածության հետ փոխազդում է նրան հաղորդելով իմպուլս' շարժման ուղղության առջևից և նրանից ստանալով իմպուլս նույնպես շարժման ուղղությամբ' հետևից, այսինքն հաղորդված իմպուլսը ատոմին ֆիզիկական տարածությունը վերադարձնում է 10^-23 վրկ-ան անց, այդ ընթացքում ատոմը կատարում է փոխազդեցության մեկ փուլ:
Միկրոաշխարհում մատերիայի, մատերիայի շարժման և ֆիզիկական տարածության փոխազդեցության կապը իրագործվում է շարժման իմպուլսի փոխանցման շնորհիվ, ատոմի կամ մասնիկի ժամանակը որոշվում է իմպուլսի փոխանցման արագությամբ:
Ատոմի միջուկը մեկ օրվա ընթացքում ֆիզիկական տարածության հետ 10^27 իմպուլս է փոխանակում
Ֆիզիկական տարածության նկատմամբ որոշ v արագությամբ շարժվելու դեպքում մատերիայի կողմից ֆիզիկական տարածությանը հաղորդված իմպուլսի բաժնեչափը հետ է վէրադառնում Tt=t /√1-v^2/c^2 ժամանակամիջոցում, այսինքն ներկա – անցյալ ընթացքը դանդաղում է:
Եթե տիեզերքում ատոմները կանգ առնեն անորոշ ժամանակով ոչ ոք չի զգա, որովհետև այդ ընթացքում ոչինչ չի փոխվի, ամեն բան կպահպանվի այդ դիրքում, քանի որ շարժումը կանգ է առնում ժամանակը նույնպես:
Արագ շարժվող համակարգում ատոմների տատանման ժամանակը երկարում է, լույսի արագությամբ շարժվելիս ատոմները դադարում են տատանվելուց:
Ատոմների տատանվում են միջավայրում, որը շրջապատում է ատոմին, իսկ լույսի արագությամբ շարժվող ատոմի հետևից միջավայրը անջատվում է զրկելով նրան տատանվելուց, հետևաբար չկա շարժում ժամանակը այդպիսի համակարգում դադարում է գոյություն ունենալուց, այն կանգ է առնում:

Ուղարկել «Ժամանակ, միկրոաշխարհի ժամանակը"» Digg-ին Ուղարկել «Ժամանակ, միկրոաշխարհի ժամանակը"» del.icio.us-ին Ուղարկել «Ժամանակ, միկրոաշխարհի ժամանակը"» StumbleUpon-ին Ուղարկել «Ժամանակ, միկրոաշխարհի ժամանակը"» Google-ին

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն