Նայել RSS հոսքը

enan

Ձգողականություն, տարածության կորացում- Վարկած

Գնահատել այս գրառումը
Ձգողականություն, տարածության կորացում
Ըստ Ա. Էյնշտեյնի, ձգողությունը տարածության կորացման հետևանք է, մասսաները կորացնում են տարածությունը, տարածությունը ուղղորդում է մասսաների շարժումը:
Մատերիան հանգստի վիճակում ունի էներգիա E=mc^2, հանգստի էներգիան մատերիայի ներքին հատկություն է, ինչպիսին է սեղմած կամ ձգված զսպանակը:
Իդիալական պայմաններում, ազատված զսպնակը անվերջ պետք է տատանվի ձգվելով և սեղմվելով:
Մատերան սեղմվում Է ու ընդարձակվում շատ դանդաղ, միլիարդավոր տարիների ընթացքում կատարելով մեկ տատանում:
Նյութի ատոմներից մեծ ինտենսիվությամբ էներգիայի(գրավիտոնների) հոսք է կատարվում, ատոմների ծավալը նվազում է:
Ձգողության տարրը (գրավիտոն) էներգիա է կամ կուտակված շարժում, որի շնորհիվ մատերիան կրում է ավելցուկային պոտենցիալ էներգիա, որը ձգտում է մատերիային հետ բերել կայուն վիճակի:
Ատոմների ծավալների նվազեցման հետևանքով, ատոմների շուրջը առաջանում է դատարկություն, որը լցվում է ֆիզիկական տարածությամբ:
Ֆիզիկական տարածությունը ընդարձակվում է, հոսում է դեպի ատոմները, շարժման ընթացքում իր հետ տեղափոխելով հարակից մասսաներին, նրանց հաղորդելով իմպուլս:
Այն նման է Սեղմվող գնդին, երբ գունդը սեղմվում է, գնդի ներսում և մակերևույթին գտնվող կետերը տեղափոխվում են դեպի կենտրոն:
Ենթադրենք որոշ ծավալ հավասար է V-ի, Δt ժամանակ անց փոքրանում է դառնալով Vv , ինչ որ կետ R դիրքից տեղափոխվում է Rr դիրքի, տեղափոխվելով s չափով' միժամանակ պահպանելով իր շարժման վիճակը, շարժվելով s /Δt արագությամբ:
Հաջորդ Δt ժամանակահատվածում մարմինը ֆիզիկական տարածությունից ստանալով իմպուլս տեղափոխվում է ևս s չափով, միաժամանակ պահպանելով նախորդ ժամանակահատվածում ձեռք բերած շարժումը, շարժվելով 2s /Δt արագությամբ:
n հատ Δt ժամանակից հետո մարմնի շարժման արագությունը կլինի ns /Δt ,քանի որ իմպուլսը փոխանցվում է և չի կորչում:
Δt –ն այն ժամանակամիջոցն է, որի ընթացքում ատոմը գրավիտոնի համարժեք էներգիա է առաքում,
Δt=Gr/c, որտեղ' r= 10^-10մ ատոմի շառավիղն է,G-ն գրավիտացիոն գործակից է, որի թվային արժեքը ընդունենք որ հավասար է գրավիտացիոն հաստատունին, c-ն լույսի արագությունը,
Δt= 10^-11*10^-10/10^8=10^-29վրկ-ան:
Ատոմը մեկ վայրկյանում կծկվում է 10^29անգամ, ֆիզիկական տարածությունը ընդարձակվում է ընդհատումներով, յուրաքանչյուր վայրկյանում կատարելով 10^29 հատ ընդարձակում, այդ պատճառով մարմինը մեկ վայրկյանում իմպուլս է ստանում 10^29անգամ, շարժվելով արագացումով:
Կիրառելով s=at^2/2 արտահայտությունը Երկրի համար կստանանք'
s=10*(10^-29)^2/2 կամ s=10^-57մետրով Երկրի շառավիղը նվազում է, Δt ժամանակամիջոցում,
իսկ մեկ վրկ-ում կկազմի 10^-28մետր:
Մեկ տարվա ընթացքում Երկրի տրամագիծը կարճանում է մոտ 10^-21մետրով: Երկիրի, և տիեզերական այլ մարմինների շրջապատող տարածությունը հոսում է կենտրոնի ուղղությամբ, այսինքն մասսաները կորացնում են տարածությունը, իսկ տարածության մեջ մասսաները տեղափոխվում են տարածության շարժման հետ:
Եթե 10^-28մետր մեծությունը բազմապատկենք Երկրի մակերևույթի մակերեսով կստանանք այն ծավալը, որով նվազում է Երկրի մատերիան վայրկյանում
և որը զբաղեցնում է ֆիզիկական տարածությունը, այն կազմում է 10^-14 խորանարդ մետր, որը համարժեք է 1000 կգ մասսայի մեկ վայրկյանում:
Յորաքանչյուր ատոմի ծավալ վերածած մասսայի նվազում է
1000*10^-27/10^24=10^-48կգ-ով յուրաքանչյուր վայրկյանում, իսկ
Δt ժամանակամիջոցում' 10^-48/10^29=10^-77 կգ-ով, կամ
Գրավիտոնին համարժեք մասսան' mg =10^-77 կգ
Կամ այլ ձևով գրավիտոնի մասսան' mg
mg=meFgG/Fe=10^-27*10^-11/10^40=10^-77կգ,
որտեղ me=10^-27 ատոմի մասսան է, Gg=6.67*10^-11 գրավիտացիոն հաստատունն է, Fe/Fg=10^40 միջուկային ուժի հարաբերությունն է ձգողական ուժին:

Ուղարկել «Ձգողականություն, տարածության կորացում-  Վարկած"» Digg-ին Ուղարկել «Ձգողականություն, տարածության կորացում-  Վարկած"» del.icio.us-ին Ուղարկել «Ձգողականություն, տարածության կորացում-  Վարկած"» StumbleUpon-ին Ուղարկել «Ձգողականություն, տարածության կորացում-  Վարկած"» Google-ին

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն