Մեծ պայթունից առաջ-Վարկած
Տիեզերքում ակնհայտ է մատերիայի գոյությունը, որը գտնվում է հավերժ շարժման մեջ, մատերիայի առանձին գոյացումներ իրարից բաժանված են և իրար հետ փոխազդում են ֆիզիկական տարածության մեջ:
Ֆիզիկական տարածությունը մատերիայի տեսակ է, օժտված հանգստի էներգիայով ինչպես մատերիան, այդ էներգիան նրան ստիպում է տատանվել սեղմվելով և ընդարձակվելով, սեղման պոտենցիալ էներգիան վերափոխվում է շարժման ընդարձակման կինետիկ էներգիայի, վերջինս վերափոխվում է ձգման պոտենցիալ էներգիայի և այսպես շարունակ:
Մատերիան կարող է լինել սեղմված- մեծ պայթունից առաջ 10^96կգ/մ^3 խտությամբ, շարժման ընդարձակման վիճակում- մեծ պայթունի որոշ ժամանակահատվածում, այնպես էլ ընդարձակված(ձգված)- ինչպես հիմա 10^17կգ/մ^3 խտությամբ:
Ֆիզիկական տարածությունը սեղմվում է ու ընդարձակվում մատերիայի հետ միասին, միաժամանակ մատերիային հաղորդելով և հետ ստանալով որոշ չափի էներգիա, այսպես սեղման փուլի ավարտին ֆիզիկական տարածության էներգիայից հաղորդվում է մատերիային, ընդարձարման ընթացքում այդ էներգիան հետ է վերադառնում ֆիզիկական տարածությանը' միլիարդ տարիների ընթացքում:
Մեծ պայթունից առաջ տիեզերքը նման է մեծ ատոմի, որի միջուկը լուծված են նրա մեջ, տիեզերքի ատոմի հիմնական բաղադրիչը ֆիզիկական տարածությունն է, այդ տարածությունը կրում է տիեզերքի ամբողջ մատերիան, էներգիան և դաշտերը, այն ընդարձակված Է լարված, շարժման էներգիան վերածված է ֆիզիկական տարածության պոտենցիալ էներգիայի, որի ազդեցությունը ուղղված է ֆիզիկական տարածությանը վերադարձնելու, սեղմելու ինչպես ձգված զսպանակը:
Մինչև մեծ պայթունը տիեզերքում մատերիան էներգիա է ճառագայթում վերջին անգամ, այսինքն ֆիզիկական տարածության էներգիան հետ է վերադարձնում ամբողջությամբ, ֆիզիկական տարածության ընդարձակումը կանգ է առնում, հոսող ջրի դեմ փակող արգելքի նման, այդ պահից սկսված տիեզերքը փլվում է, ժամանակ անց տիեզերքը սեղմվում է , ամբողջ մատերիան տեղավորվում է մի կետում 10^96կգ/մ^3 խտությամբ, շրջապատված ֆիզիկական տարածությունով:
Ֆիզիկական տարածության ներսում կայանում է հիդրավլիկական հարվածի էֆեկտ, որի հետևանքով ֆիզիկական տարածության էներգիայի որոշ չափ անցնում է մատերիային և հավասարաչափ բաշխվում նրա մեջ, դրանով տիեզերքի սեղման փուլը ավարտվում է, որը սկիզբ է ընդարձակման փուլին, սկսվում է մեծ պայթունը: