մեծ պայթուն-Վարկած
Սեղման փուլի ավարտին մատերիան և ֆիզիկական տարածությունը սեղմած են իսկ նրանց հանգստի էներգիան վերածված է սեղման պոտենցիալ էներգիայի և ուղորդված է նրանց ընդարձակելու:
Սկսվում է մատերիայի և ֆիզիկական տարածության ներթափանցումը իրար մեջ, մատերիան տրոհվում է բեկորների գալակտիկաների մասսաների չափով (միջինը 10^-19մ տրամագծով) , վերջիններս ներթափանցում են ֆիզիկական տարածության մեջ, ֆիզիկական տարածությունը զբաղեցնում է նրանց տեղը շարժվելով հակառակ ուղղությամբ, որի պատճառով մատերիայի բեկորները պտտվում են,
մատերիայի խտությունը նվազում է, Այդ պատճառով մատերիայի և ֆիզիկական տարածության ճակատներում առաջանում է բարձր ճնշում, մատերիան մեծ արագությամբ, միաժամանակ ընդարձակվելով ներթափանցում է ֆիզիկական տարածության մեջ, մյուս կողմից ֆիզիկական տարածությունը շարժվում է հակառակ ուղղությամբ, մատերիայի բեկորներին տրոհելով մասնիկների:
Շարժվելով իրար նկատմամբ, մատերիայի և ֆիզիկական տարածության ճակատներում առաջանում են պտտահողմեր, որտեղ մատերիայի մասսաները պտտվում են ու բախվելով իրար ստանում են գնդի ձև: Առաջանում են տիեզերական մարմինները, սկսած մոլորակներից վերջացրած աստղերի մասսաների մեծության, որոնցում ձևավորվում են քիմիական տարրերը:
Առաջնային բեկորները' գալակտիկաները մեծ արագությամբ իրարից հեռանում են, գալակտիկաների ներսում ձգողական դաշտերի ազդեցության հետևանքով' մարմիները իրարից հեռանում են ավելի դանդաղ արագությամբ, ընդարձակման զուգընթաց գալակտիկաների և նրաց բաղադրիչների պտույտները դանդաղում են:
Մեծ պայթունից կարճ ժամանակ անց մատերիայի մասնիկները ընդարձակվում են, մտերիայի խտությյունը 10^96կգ/մ^3 -ից իջնում է 10^17կգ/մ^3 , ամբողջ տիեզերքի շարժիչ էներգիան(այն էներգիան, որը տարածությունից անցել մատերիային) հավասարաչափ բաշխված է լինում մատերիայի մեջ,
Տիեզերքի ընդարձակումը սկզբում արագ է ընթանում, հետագայում, մատերիայից ֆիզիկական տարածություն վերադարձվող էներգիան' ուժային դաշտերի ձևով, ընթանում է դանդաղ' տասնյակ միլիարդ տարիների ժամանակահատվածով, որի պատճառով ֆիզիկական տարածության ընդարձակումը դանդաղ է ընթանում:
Մատերիան չի սեղմվում, դրան խանգարում է տարածությունից անցած էներգիան, տարածությունը չի սեղմվում, խանգարում է էներգիայի պակասը, որը սեղման փուլի ավարտին անցել է ֆիզիկական տարածությանը:
Մատերիան ընդարձակվել է իր ներքին էներգիայի ընդունակության սահմաններից ավելին, երբ մատերիան ազատվում է այդ էներգիայից, որը խանգարում է մատերիային կծկվելուց, ֆիզիկական տարածության ընդարձակումը նույնպես ավարտվում է և սկիզբ է դրվում տիեզերքի սեղման փուլին, այդ պահից մատերիան և ֆիզիկական տարածությունը սեղմվում են: