Նայել RSS հոսքը

enan

Էլեկտրամագնիսական ալիքներ -Վարկած

Գնահատական. 3 ձայն, 4.33 ընդհանուր:
Էլեկտրամագնիսական ալիքները ունեն երկակի բնույթ, էլեկտրական և մագնիսական դաշտերը տատանվում են տարբեր' փոխուղղահայաց հարթություններով:
Էլեկտրամագնիսական ալիքների տարածման միջավայրը ֆիզիկական տարածությունն է, ապա այդ միջավայրը էլեկտրամագնիսական ալիքների տարածման հարթություների հատման գծով աղավաղվում է առաջացնելով խոռոչ(փոս), որը տեղափոխվում է ալիքի տարածմանը զուգընթաց :
Էլեկտրոմագնիսական ալիքը տարածվելով մատերիա չի տեղափոխում, երբ ազատ էլեկտրոնը հատում է էլեկտրամագնիսական ալիքի հետ տարածվող փոսը (խոռոչը), վերջինս հաղորդում է իմպուլս,որի հետևանքով էլեկտրոնը շարժում է ձեռք բերում:
Խոռոչը տարածության դատարկ տեղ է, շարժման դեպքում նրա ազդեցությունը համարժեք է ֆոտոնի ազդեցությանը, այդ է պատճառը որ ֆոտոնը(էլեկտրամագնիսական ալիքի հետ տարածվող փոսը) հանգստի մասսա չունի:
Ֆոտոնը տարածության աղավաղված հատված է, դատարկ տեղ(փոս, խոռոչ), միջավայրի բացարձակ դատարկ հատված, առաջացած միջավայրի աղավաղումից:
Օրինակ լողորդը ջրի ալիքների տարածման հետ ջրի մակերևույթի վրա մնալով տատանվում է, բարձրանալով ու իջնելով, եթե ալիքի տարածման հետ ջրի մեջ դատարկություն առաջանա և տեղափոխվի ալիքի հետ, ապա լողորդը հայտնվելով այդ գոտում կստանա հարված: Տվյալ դեպքում երևույթը նույնն է ինչ լողորդը ալիքի տարածման արագության համարժեք արագությամբ շարժվելով հարվածի ջրին:
Լույսի տարածման ժամանակ փոսի հետ բախվող էլեկտրոնին հաղորդվող իմպուլսը նույնն է ինչ, ֆիզիկական տարածությանը հարվածող, լույսի արագությամբ շարժվող էլեկտրոնի հարվածի իմպուլսը:

Ուղարկել «Էլեկտրամագնիսական ալիքներ -Վարկած"» Digg-ին Ուղարկել «Էլեկտրամագնիսական ալիքներ -Վարկած"» del.icio.us-ին Ուղարկել «Էլեկտրամագնիսական ալիքներ -Վարկած"» StumbleUpon-ին Ուղարկել «Էլեկտրամագնիսական ալիքներ -Վարկած"» Google-ին

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն