Նայել RSS հոսքը

Reh32

Գովազդ կաշառքի մասին 1

Գնահատել այս գրառումը
Տուն վերադարձա.Կյանքումս այսքան ապրումներ միանգամից չեմ ունեցել.
Եղբորս, հարազատ, միակ, սիրելի, եղբորս (հետայսու ապեր զորակոչեցին հայկական բանակ. Դեռ առավոտ շուտ զարթնեցինք, գնացինք վայենկոմատ, դե ստեղ առանձնապես հետաքրքիր բաներ տեղի չունեցան, մի քիչ ուշացել էինք, գնացինք ապերը շուտ մտավ, կարգավորեց ամեն ինչ, մաման էլ խոստացել էր քաջ լինել ու չլացել վայենկոմատում. Մի խոսքով պաչեցինք, նկարեցինք, մաման էլ համարյա թե պահեց խոստումը, ճանապարհեցինք. ճանապարհեցինք ու եկանք տուն, երեկոյան 4 ի կողմերը ընդհանուր հավաքակայան գնալու մտադրությամբ. Դե հավաքակայանը Չարբախում է գտնվում, առաջին անգամ էի ենտեղ լինում, առաջին հայացքից շատ խուլ մի տեղ, ու արդեն սկսում էս հասկանալ որ մարդկությունից գնալով կտրվում ես էս վայրում. Գնալով մոտեցանք այդ երեվույթին, մեքենաները շարվել էին որը որտեղ հասցներ. Ես էլ մեքենաս կանգնեցրի մի հեռու վայրում, որովհետև այլևս հնարավոր չէր առաջանալ.Պատերի տակ հավաքված մարդիկ, խառը բազմություն, խառնված ամբոխի մեջ դժվար չի տեսնել ու հասկանալ, որ մարդիկ եկել են Հայաստանի գրեթե բոլոր ծայրերից. Աջ մասում մայթին, մի շինության ծնողները շողքի տակ պաշտպանվում են ամառային տոթից, տաք գետնից ելնող կրակն էլ իր հերթին է քրտինք քամում, առանց այն էլ ջրազրկված մարդկանցից.Կարգ ու կանոնը վերահսկող 2 տասնյակ ոստիկաններն էլ իրենց հերթին են մարդկանց խնդրում, պահանջում, բղավում հետ գնալ.Մի խոսքով սարսափելի խառնաշփոթ, որտեղ շունը տիրոջը չի ճանաչում. Մի խոսքով եկանք ու տեղավորվեցինք բոլորի մեջ. Հասկանալու համար, թե արդյոք ժամանակին ենք եկել, կողքիս կանգնած տղայից հարցրեցի թե արդյոք տարել են որևէ մեկին, ու պատասխանեց որ մի ավտոբուս գնացել է Հոկտեմբերյան, մյուսն էլ շուտով դուրս կգա. << Շուտովը>> սպասեցնել չտվեց.երբ սկսվեց համընդհանուր վազվզոց. ես էլ վազելով մայթն անցա, որպեսզի մայրս այս մայթից նայի ես էլ այն ու միացյալ ուժերով փորձենք ավտոբուսի մեջ եղբորս գտնենք. Երբրևէ չէի պատկերացնի, որ կտեսնեմ կողքովս անցնող ավտոբուսը բայց չեմ կարողանա մեջը մարդ փնտրել. Լավ ամեն ինչ հերթով. Զորամասի դարպասները հսկող զինվորները մոտեցան դարպասներին, որ բաց անեն, ու լսվեց պետավտոտեսուչի մեքենայի վայնասունը, փողոցում կանգնած ոստիկանները սկսեցին բղավել ինչքան կոկորդներում հզորություն կար. Պետավտոտեսուչի մեքենան դուրս թռավ հետևից էլ երկար սպասված զինվորներով լի ավտոբուսը. Շրջապատում բոլորը սկսեցին բղավել, ու չգիտես ինչի ու չգիտես ինչ. Իսկ ամենաահավորը դեռ մի քանի վայրկյանից թր լինելու. երբ ավտոբուսը սկսեց անցնել մարդկանց միջով ես սարսռեցի նկատելով լուսամուտներից սարսափելի գոռացող երիտասարդնեին. Առաջին տպավորությունս այնպիսին էր թե այս պատանիներին տանում են ոչ թե բանակ այլ ասենք մորթելու, ու ինչպես կգոռաս դու եթե քեզ տանեն մորթելու, ու դրսում էլ տեսնես մամայիտ պապայիտ կամ ձեր հարևանին. Բայց երբ դեռ քիչ էին հեռացել հասկացա, որ գոռում են Հոկտեմբերյան. Սարսուռ անցավ մարմնովս(ես արմատներով հոկտեմբերյանից եմ). Երբեք հարազատ մարզիս անունը լսելիս այդպես չեմ սարսափել. Անկախ քեզնից սկսում ես ատել Հոկտեմբերյանը, սկսում ես քեզ անճար զգալ, ատում ես պետություն տարածաշրջան, նախագահ. մի խոսքով ատում ես ամենը ինչ կապված է հզորության հետ. որ հարազատ, ամենահարազատ եղբորտ չես կարող մի բառ ասել, որովհետև դու արդեն ժամանակ չունես. Իսկ երբ մի փոքր էլ հեռացավ հասկացա, որ իմ բաժին պարտականությունը չեմ կատարել, ու ուշադիր չեմ եղել թե արդյոք եղբայրս այնտեղ էր թե չէ. Մայթն անցա մայրիկս լալիս էր, բարկացա վրան, հույս տվեցի. ու ասաց որ չի նկատել Արմենին. Բայց կարծես նրա վառ կապույտ շորը իմ աչքով էլ չընկավ.
Սպասենք...
Ուրիշ տարբերակ չկա, սպասելը միակն է, մեզ բաժին հասած ընտրության մեջ.
Այսօրվա թվով 3 րդ ավտոբուսն էլ երկար սպասել չտվեց քիչ անց նորից հոգնած ամբոխը վերակենդանացավ, ու սկսեց աջ ու ձախ վազել, հարմար տեղավորվել, նորից լսվեց պետավտոտեսուչի մեքենայի ազդանշանը.
Նորից կարծես անտեսանելի վայրից դուրս թռավ ոստիկանության մեքենան, հետեվից էլ երիտասարդներով լի ավտոբուսը. Նորից իրավիճակը կրկնվեց. զիվորները դուրս հանեցին գլուխները ու սկսեցին սարսափելի ձայներով բղավել. Աստված իմ տեսարանն ահասարսուռ էր, ու կրկին իմ մոտ բանակ տանելը չգիտես ինչու ասոցացվեց կյանքի ավարտի հետ. պետավտոտեսուչն էլ իր հերթին բարձրախոսով գոռում էր այն ծնողների վրա ովքեր փորձում էին մոտենալ իրենց բանակային զավակներին. Հանկարծ ավտոբուսի միջից մի թղոի կտոր դուրս թռավ, որի վրա ծուռտիկ մուռտիկ տառերով գրված էր ԼՈՒՍԱԿԵՐՏ. Ախպերս կրկին այստեղ չէր. Մոտեցա մամային, նորից լաց էր լինում.
Մի քիչ գաղտնիք բացահայտեմ. Մենք դասավորել էինք, ախպորս գործերը.
ուզում էինք Աշտարակ ընկնի.
Դե ավտոբուսի հեռանալուց հետո ոմանք գտնելով իրենց մոլորյալին շտապեցին մեքենայով հասնել. հավանաբար դեռ մինչև չաստ կգնային.
Հիշեցի. Հիշեցի, որ պետք ա սրսկեն. վախ մեռնեմ ջանիտ. ախր անտեր շները միանգամից 6, 7 հատ սրսկում են.
Դե իսկ ժամանակը անդավաճան կերպով գլորում էր իրեն բաժին ընկած ամենամեծ անիվը աշխարհում, ու թարսի պես էլ նենց դանդաղ.
Սպասում ենք, ախր անտեր շոգը մի կողմից էս աննոռմալ վիճակն էլ մյուս, իսկ ամենաահավորը, որ մեր գործ սարքողը զանգեց, բա թե կարողա ձեր գործը չստացվի, մեջը վերևներից մարդ կա սաղի թղթերը խառնում են.
Դե մաման գույնը գցեց. բայց դե զգում եմ որ իրան ուզում ա հերոսավարի պահի, ու ի զարմանս ինձ ստացվում ա. Դե ես փորձում էի դուխ տայի. Մի խոսքով, գնացի եկա գնացի եկա բոլոր անծանոթների կողքը փորձում էի աննկատ կանգնել ու գոնե մի բան ականջ դնել, հասկանալ ով ինչ գիտի, ինչ ա խոսում, ինչ են ասում,դե էլ ուրիշ ոչինչ ձեռքիցս չէր գալիս. Մի ոստիկանի մոտեցա ու փորձեցի ճշտել թե դեռ քանի ավտոբուս է ուղևորվելու. Սա էլ գործի դնելով իր ողջ <<պրոֆեսիոնալիզմը>>` ասաց,թե 4 հատ ավտոբուս ա մնացել . Երկուսը Ղարաբաղ երկուսն էլ Գորիս, թե եսիմ ուր.
Լավ մտածում եմ, համ փող տվինք, համ էլ էս էշերը ախպորս Ղարաբաղ են տանում?
Ախ էտ աներ ժամանակն էլ չի անցնում ոչ մի ձև. էտ շոգին, նստելու տեղ չկա նույնիսկ, մի քիչ էն կողմ էլ մի քանի նստարան ա դրած բայց էտտեղ հերթ պիտի կանգնես որ նստես.
Դե վերջ տանջվեցինք տենց մի կես ժամ, նորից մեզ ծանոթ զինվորները մոտեցան ու բաց արեցին դարպասները, նորից սկսվեց խառնաշփոթը նորից բոլորը սկսեցին վազել, չգիտես ուր, նորից կարգ ու կանոն պահպանող ոստիկանները սկսեցին բարձր բղավել. սպասում ենք, որ հեսա էլի կլսվի պետավտոտեսուչի ազդանշանը. սպասում ենք, բայց չկա ոչ մի ազդանշան, հանգիստ երթով անհասանելի դարպասներից դուրս եկավ մի սովորական մեքենա ու անցնելով մարդկային շարքերի միջով կորավ գնաց.
Նորից նույնը սպասում ենք, բայց արդեն չգիտեմ ինչին ենք սպասում, կողքներս կանգնած մի կին, որի հետ նոր մայրիկս ծանոթացել էր, ասեց թե հնարավոր է, որ այսօր շատ մարդ լինի տանելու. այսօր չտանեն.
էստեղ հուսահատությունը, հոգնածության ու գլխացավի հետ քեզ էլ հյուր կգար .
Արևը իր մայրամուտի շեմին, սկսեց կարծես են վերջին վատությունն անել, գնալով ավելի ուժեղ ու ուժեղ էր վառվում. Հով տեղում կանգնելու տեղ չկար. մնացել էինք բաց երկնքի տակ.
Նորից աժեոտաժ սկսվեց շատերը չհավատալով, բայց շուտափույթ սկսեցին մի մայթից մյուսը վազել. հարմար տեղավորվեցին, զորամասի դռները բացվեց, լռություն է, բոլորը սպասում են ազդանշանին. Իսկ ազդանշանի տիրոջ ինչ պետքն ա.
ու էտ մի քանի վարկյանը հավերժություն չի թվում այլ իրոք հավերժություն ա.
Ու վերջապես. ազդանշան տալն ու դուրս թռնելը մեկ եղան. Հետևից էլ ավտոբուսը. բայց բոլորի սպասումներին հակառակ պետավտոտեսուչը շրջվեց զորամասի դռներից ձախ, ու թռավ էտ ուղղությամբ, զինակոչիկները գլուխները դուրս էին հանել ամեն հնարավոր տեղից ու բարձր, աղիողորմ ճիչերով գոռում էին ՂԱՐԱԲԱԱԱԱԱԱԱԱԱԱՂ. Դիմացս կանգնած մի կին չորացած ընկավ գետին. առաջին ավտոբուսին հետևեց երկրորդը, մարդկանց շփոթությունը կրկնապատկվեց. ՈՒ ավտոբուսները թռնելով թարս ուղղությամբ հեռացան դեպի Արցախ աշխարհ.
ԱՅՍՏԵՂ ՀԱՐԿԱԴՐՎԱԾ ԵՄ ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ԳՐԱՌՈՒՄՍ. Ոտքերս ցավում ա, էլ չեմ կարողանում նստել. գնացի քնելու. Վաղը անպայման կշարունակեմ, իսկ ամենահետաքրքիրը դեռ առջևում է. սխալ մխալ էլ կներեք

Ուղարկել «Գովազդ  կաշառքի  մասին 1"» Digg-ին Ուղարկել «Գովազդ  կաշառքի  մասին 1"» del.icio.us-ին Ուղարկել «Գովազդ  կաշառքի  մասին 1"» StumbleUpon-ին Ուղարկել «Գովազդ  կաշառքի  մասին 1"» Google-ին

Թարմացել է 12.06.2010, 00:30 ըստ [ARG:5 UNDEFINED] (հաշվի առնելով թեմայի վտանգավորության աստիճանը)

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն