11.06.2010, 18:22 (1958 Դիտումներ)
Բան չկարողացա ասել, ասելու բան էլ չկար. Հակոբն ու Հարութն էլ էին լռում. Պարզվում է ամենադժվարը լացող տղամարդուն նայելն է.
Մի քանի վայրկյան հետո հավաքեց իրեն. ու թաց աչքերը մաքրելով ասաց.
-Տղերք մեքենաս էստեղ է կգաք օգնեք հրեմ խոդի գցեմ?
Էտ ամենաքիչն էր, որ կարող էինք անել. լուռ գնացինք ինքը նստեց ռույլին մենք էլ սկսեցինք հրել.
Լավ էր շուտ էլ խոդի ընկավ. Մեքենան չհանգցրեց դուրս եկավ.
-Դե տղերք ջան ես գնամ. չեմ կարող սպասել մինչև անունները հայտարարեն, շատ ուշ կլինի, ես դեռ պետք է շուկա մտնեմ մի քանի բան առնեմ, գյուղից մի քանի հոգի տարբեր բաներ են ուզել էտ էլ պիտի առնեմ. Գևոր ջան լավ մնա, մամայիտ լավ նայիր. Շատ կուզեի իմանալ թե ախպերտ ուր ընկավ, բայց չեմ կարա սպասեմ էլ. Հոպարիտ իրիկունը կտենամ կասի.
Նստավ մեքենան ու գնաց. Հակոբին ու Հարութին էլ հրաժեշտ տվեցի. իջա որ գտնեմ մամային. մեկ էլ տեսնեմ ծանոթս դիմացս հելավ.
-ախպեր ուր կորար? ես էլ քեզ էի ման գալիս. Քեռիտ զանգել ա?
-ՉԷ ախպերս չի զանգել.
Մեկ էլ տեսնեմ դիմացս ինձ սխալ ինֆորմացիա տված ոստիկանն է. Բայց դե մի կողմից էլ ուրախացա, էսպես գոնե հույս է դեռ մնում, որ դեռ մեր դասավորածը կստացվի.
Մեկ էլ Նորից դարպասների մոտ աշխուժություն նկատվեց. հեռավոր տեղերից բոլորը վազեցի դեպի դարպասները.
Ես էլ թողնելով ծանոթիս վազեցի բոլորի հետևից.
Էս անգամ էլ պետավտոտեսուչի մեքենան դուրս եկավ դարպասներից. բայց դիմացը փողոցով երթևեկող մեքենաներ կային ու մի քիչ առաջանալով ստիպված էր կանգ առնել. Ավտոբուսի վարորդն էլ չէր նկատել խցանումը, ու երբ դուրս թռավ ստիպված էր կրկին կանգ առնել. Մայթերին կանգնած ծնողները վազեցին ավտոբուսի վրա. Ներսից երեխաներն էին գոռում դրսից ծնողները. Կարգը պահպանող ոստիկաններն անզոր էին որևէ բան կառավարել.
երբ մի փոքր տեղ ազատվեց պետավտոտեսուչը իր բարձր աղաղակով ճանապարհ հարթեց հետևից ընթացող ավտոբուսի համար, դեռ չէին հասցրել հեռանալ, երբ դարպասներից դուրս թռավ մի նոր ավտոբուս, սրան հետևեց հաջորդը ու էտպես մի 6 հատ. 2 ավտոբուս էլ թռան հակառակ ուղղությամբ` Ղարաբաղ գնացող ճանապարհով. ախպորս նկատեցի վերջին ավտոբուսի մեջ. ձեռքերի բութ մատերով ցույց էր տալիս, որ ամեն ինչ լավ ա.
Հիշեցի թե ոնց էր էսօր առավոտ շուտ զարթնել ու հալը հալին աստիճանի վրայի երկաթն էր դզում.
Անմիջապես թռա մամայի մոտ տեսնեմ ժպտում ա. ասւմ եմ տեսար Գագիկին ասում ա չէ, ասում եմ բա խի էս ժպտում, ասում ա Նոր զանգեցին ու ասեցին, որ Գագիկի գործը 100 տոկոսանոց կստացվի.
Դե երջանիկ ենք, ստացվեց կաշառքը աշխատեց.
Գնացինք բարձրախոսի մոտ մարդկանց բազմությունը մեղվի պես բզզում էր
-Զորամասի համար 24 586, 24 586 մեկնեց Հոկտեմբերյան.
Երբևէ չէի տեսել նման բան 500 հոգանոց ամբոխը մի մարդու պես լռեց.
Սկսվեց հայտարարվել անունները . Շուտով հայտարարվեց Նաև Արմենիս անունը ու ասեցին, որ գնաց Աշտարակ.
Տեսնես Գառնիկը ոնց տեղ հասավ?