11.06.2010, 18:21 (1991 Դիտումներ)
Գնաց, Ղարաբաղն էլ գնաց, իմ ունեցած նախնական տվյալներով մինչև երեկո դեռ 2 հատ պիտի տանեին այն էլ Տավուշ. Մամայի հետ գնացինք մի քիչ ջուր խմելու մոտ 4 ժամ արևի տակ կանգնած այնքան լարված էինք սպասում, որ նույնիսկ չէինք ծարավել. Դեռ նոր էինք նստել սրճարան-կանգառում, երբ բոլոր նստածները մի մարդու ետևից դուրս թափվեցին սրճարանից, կարծելով թե հերթական ավտոբուսն է շարժվելու. Մենք էլ դուրս եկանք, հեռվում կրկին հակառակ կողմով ընթացող ու հետևից փոշու ամպ բարձրացրած մի ավտոբուս էր գնում, բայց դիմացից ուղեկցող ոստիկանական մեքենա չկար. Ոմանք պնդում էին թե դա հենց նոր դուրս եկավ, ոմանք էլ ասում էին թե ավտոբուսը մեր կողքով է անցել և մենք չենք նկատել. Մի խոսքով ես էլ կարծես եկա այն եզրահանգման, որ մի գուցե մեր կողքով է անցել, բայց որքան էլ զարմանալի թվա , ոչ ես ոչ էլ մաման չէինք նկատել մեր կողքով անցնող ավտոբուսը. Մի քիչ հով տեղում նստելուց հետո մամային առաջարկեցի գնանք միասին մեքենայի մոտ, պտտվենք ու հետ դառնանք. Ճիշտն ասած մի փոքր հույս ունեի որ մայրիկին կհամոզեմ մի քիչ նստել մեքենայի մեջ. Նոր էինք շարժվել դեպի մեքենան, երբ նորից խառնաշփոթ սկսվեց, մարդիկ ովքեր մի քանի հոգով էին եկել, բաժանվում էին իրարից անցնում դիմացի մայթ, ոմանք էլ սկսեցին վազել այն ուղղությամբ, ուր քիչ առաջ մեկնել էին Ղարաբաղ գնացող ավտոբուսները, որպեսզի այս անգամ ևս այնպես չլինի, որ ավտոբուսները շարժվեն մի ուղղությամբ ու նորից մարդիկ չհասցնեն փնտրել ավտոբուսի իրենց ուղևորին. Երկու զինվոր նորից մոտեցան դարպասներին, հանգիստ կերպով, առանց շտապելու, մի քիչ էլ ծուլորեն բացեցին դարպասները, մարդկանց աշխուժությունը ավելի շատացավ, շատերը չկողմնորոշվելով թե ավել լավ կլինի որ կողմում կանգնել շիվարած կանգնում էին փողոցի մեջտեղում, ում վրա էլ իր կոկորդի զորությունն էր փորձում մոտակա ոստիկանը. Ոստիկանները գնալով ավելի էին ուժողացնում ձայները ու այս փոքրիկ տարածքը գնալով ավելի աննորմալ էր դառնում. Վերջապես լսվեց ուղեկցող պետավտոտեսուչի մեքենայի սիրենան. Առանց երկմտելլու դուրս թռավ դարպասների անտեսանելի մասից ու մխրճվեց մարդկանց մեջ. Հետվից նայելիս կարելի էր կարծել թե մի քանիսին նույնիսկ տրորեց. Հետևից դուրս թռավ կարմիր մի ավտոբուս. որը դիմացից ճանապարհ հարթող ունենալով առանց երկար բարակ մտածելու հետևեց պետավտոտեսուչին. Նորից կրկնվեց նույն պատկերը, ապագա հայրենիքի պաշտպանները իրենց գլուխները դուրս հանած բղավում էին. Մի հետաքրքիր հարց սկսեց հետապնդել ինձ, տեսնես որտեղից են այս զինվորները իմանում այստեղ կանգնածների մտահոգությունը, ոնց են այդքան բան մտածում ու բղավում իրենց գնալու տեղի անունը? Միգուցե ավտոբուսում եղած սպաներն են ասում որ կարգն է այդպսին, ու պետք է բղավել ամբողջ ուժով, իսկ ամեն դուրս եկող ավոբուսի մեջ տեղի էր ունենում կարծես երկար ժամանակ շարունակական վարժությունների միջով կոփված մի բան. Կարծես մինչ ծառայությունը այս պատանիներին մի քանի անգամ դուրս էին հանել այս տեղից ու սովորացրել.
Շատ հետաքրքիր է.
Հա անցնելով այդ րոպեին, իմ հիմնական առաքելությանը ավելի աչալուրջ քան նախորդ անգամները սկսեցի ընթացքի մեջ հասկանալ, թե արդյոք այս ավտոբուսի մեջ իմ որոնած մարդը կա? Մաման էլ իր կողմից չեր նկատել.
Կարծես թե կրկին չկար.
Նորից հարկադրված ենք սպասել.
Արդեն սկսեց մեջս կասկած մտնել թե արդյոք ամենաառաջին ավտոբուսը, որը մեկնել է Հոկտեմբերյան չի տարել ախպորս. Բայց մյուս կողմից էլ գիտեի, որ ավտոբուսի միջից հնարավոր է զանգել, ախպերս էլ գիտեր, նույնիսկ մեր զինկոմիսարիատում ինձանից 200 դրամանոց վերցրեց զանգելու համար.
Բայց մտածում եմ հնարավոր է չի հարմարվել զանգելը?
Զգում եմ, որ կողքից ինչ որ մեկը անունս է տալիս դե մտածում եմ երևի համընկնում է. բայց կրկնվեց մի քանի անգամ ու շրջվեցի ու տեսա ծանոթներիցս մեկին, պարզվեց նա էլ իր քեռուն է ճանապարհում բանակ. ասաց որ քեռուն էլ պետք է գցեին Աշտարակ, բայց նրան արդեն տարել են Հոկտեբերյանի ավտոբուսով, Փորձեցի մի քիչ հույս տալ ու ասեցի, որ հնարավոր է, որ ճանապարհին շեղվեն մտնեն Աշտարակ, ու պետք չէ դեռ հուսահատվել. Ինքն էլ մի քիչ հուսավորվելով հարցրեց, թե ես ում եմ ճանապարհում, ու հենց իմացավ ինքն էլ ինձ փորձեց հուսադրել, ասել որ ամեն ինչ լավ կլինի, ու հեռվում Ինչ որ մեկին նկատելով ծանոթս շտապեց ինձ հրաժեշտ տալ ու հեռացավ. Դե երևի շուտվանից էր նրան սպասում. Գնացի մամայի մոտ պատմեցի ծանոթիս հետ տեղի ունեցած դեպքը. Ինչ անեմ, ինֆորմացիա այնքան քիչ ունեինք որ ստացած ամենաչնչին նորությունն էլ փորձում էինք քննարկել ու հասկանալ, թե այդ ամենից մեզ ինչ օգուտ կամ վնաս կարող է գալ. Մաման հարցրեց թե արդյոք ծանոթիս քեռին զանգել է ավտոբուսի միջից, ու ես հասկացա որ ամենակարևոր հարցը չեմ տվել. Ինչպես կարող էի մոռանալ հարցնել նրան, թե արդյոք չի զանգել իրեն իր քեռին? Այս հարցի պատասխանը կհուսադրեր մեզ, երբ պարզվեր, որ չի զանգել. Դե կարելի կլիներ ենթադրել որ Արմենն էլ չի կարողացել զագել. Որոշեցի փնտրել նրան, բայց թարսի պես էլ չէի տեսել, թե որ կողմն է գնացել. Իջա ներքև, բարձրացա վեր ու կարծես անհետացել էր, կարծես չէր էլ եղել. Կողքից ինչ որ մեկը ձեռքը դրեց ուսիս.
- Դու Էդիկի թոռը չէս?
զարմացած նայում էի այս մարդուն, զգացվում էր որ արևի տակ այնքան է մնացել, որ մաշկը սովորական մարդու մաշկից մի քանի անգամ ավելի սև էր.Գյուղացի էր. ՈՒ շատ ծանոթ դեմք ուներ. Ինչքան փորձեցի հիշել չստացվեց.
-Ես ձեր գյուղի Գառնիկն եմ,- ասաց նա
չէ մեկա չեմ հիշում.
-Տղաներիս հիշում էս? Մանուկը, Արթուրը, Անդրանիկը
հաաա հիշեցի.
-Ախր էնքան ժամանակ ա անցել, Էն ժամանակ փոքր էրեխեք էիք, սաղ գյուղը հիանում էր ձեզանով, շատ խելացի էիք, գնացիք քաղաք մարդ դառաք, մենք ինչ, ում ենք պետք սաղ օրը հողի հետ, կով, գոմ, անասուն չարչարվում ենք. ում համար չգիտենք.
Նայիր մեր գյուղից Հակոբն ու Հարութն էլ են այստեղ. Երևանում էին իմացան Մանուկիս տանում են եկան.
Հակոբին ու Հարութին էլ հիշեցի, բարևեցի. Ասեցի , որ ախպորս են տանում բանակ, ինքն էլ ասեց, որ իր փոքր տղային էն տանում. 2 մեծ ախպերները ծառայել են Ղարաբաղում, հիմա էլ փոքրի հերթն է.
-Ախր Գևոր ջան(նույնիսկ անունս էր հիշում) էն տղեքիս համար հեչ չեմ անհանգստացել, բայց էս փոքրիս ոտքը փոքր ժամանակ ջարդվել է. 7 տարի է չէր դզվում միշտ ծուռ էր կպնում, մի թեթև բանից նորից կոտրվում էր. էս վերջի երկու տարին ա որ մի քիչ ամրացել ա, ուր ուզում ա ընկնի մենակ Ղարաբաղ չտանեն.
Ինձ մոտ էնպես էր արդարանալով պատմում, էս խեղճ մարդը, բայց ես ինչ կարող եմ անել, անճար վիճակում էլ մենք ենք ախր.
Կողքից Հարութն ու Հակոբը սկսեցին հույս տալ.
- Այ Գառնիկ ջան, մի վախեցի, Ղարաբաղ չեն տանի, էսքան վախտ երբ ես ու Հակոբը էկել ենք սաղին Հայաստանի մեջ են քցել. էսքան վախտ հլը տենց դեպք չի եղել, որ մենք գանք մեկի համար ու իրան տանեն Ղարաբաղ. Գևոր ջան ախպորտ էլ չեն տանի Ղարաբաղ, մի մտածի.
-Չէ ախպեր իմ բախտը ուրիշ ա, ես բախտ չունեմ իմ ճակատին գրածա Ղարաբաղ. ասաց Գառնիկը.
-Չէ Գառնիկ ձա մի մտածի ես են մլիցուն հարցրի, ինքն ասեց, որ 2 ավտոբուս ա Ղարաբաղ գնալու. Էն էլ տեսար 2 հատ գնաց. եթե մեջը չէր ուրեմն էլ չեն տանի.
Էտ ասելուս վրա նորից խառնաշփոթ սկսվեց. դարպասների միջից մի քանիսը տեսել էին լուռ գաղտագողի մոտեցող պետավտոտեսուչի մեքենան ու գոռգոռալով բոլորին հայտնել. Սկսվեց մի փոքր հանգստացած ամբոխի վազվոցը. Փողոցը անցնում էին բոլորը. մյուս փողոցից էին էս կողմ գալիս. Մտածում եմ, այ թե հետաքրքիր կլիներ , որ պետավտոտեսուչը փոխանակ զինվորական ավտոբուսին ուղեկցելու կանգներ, ու սկսեր տուգանել բոլորին` ճանապարհը ոչ ճիշտ տեղով անցնելու համար.
Տեղավորվեցի մի քարի վրա ու սկսեցի անհամբեր սպասել. Նորից լսվեց ազդանշանը ու պետավտոտեսուչը դուրս թռավ դարպասների միջից, ու բռնեց Ղարաբաղի ուղղությունը.
Ավտոբուսի վարորդն էլ օգտագործելով իր մեքենայի ողջ ուժը թռնելով դուրս եկավ. ու թռավ Ղարաբաղ.Արմենը մեջը չէր.
Շրջվեմ տեսնեմ Գառնիկը 2 ձեռքով փակել է դեմքը.
-մեջն էր Մանուկը?
Գառնիկը ոչինչ չասեց, ուսերը ռիթմիկ բարձրանում ու իջնում էին.
ԼԱԼԻՍ ԷՐ.