Ոմանց թւում է թէ այսօր աշխարհն աւելի...
Ոմանց թւում է թէ այսօրուա աշխարհում մարդիկ աւելի բարեկեցիկ են ապրում: Իրօք: Թւում է թէ վիճելու հարց չկայ:
Բայց լսելով էսօրուա Եվրոտեսիլի երգերը ես աւելի ամրապնդեցի կարծիքս, որ էսօրուա աշխարհը շատ հեռու է բարեկեցիկ կեանք կոչուածից:
Բարեկեցիկը դա ոչ միայն նիւթականից է կախուած, եթէ ոչ` միա՛յն հոգեւորից: Այո, ցանկացած բարեկեցիկ կեանքի վերջնական նպատակը հոգեւպէս խաղաղութիւնն է:
Իսկ մարդկանց հոգու անմիջական արտացոլանքը երաժշտութիւնն է:
Այսօրուա երաժշտութիւնը բացայայտորեն ապացուցում է`այսօր մարդիկ բնաւ էլ բարեկցիկ չեն ապրում:
Ինչե՜ր կարող է անել երաժշտութիւնը: Տէ՜ր Աստուած:
Կարող է դատարկել, քամել մարդկանց հոգին, կարող է զորացնել, տալ ոգի, կարող է խաղաղացնել, կարող է խենթացնել... ինչե՜ր, ինչե՜ր...
յ.գ. իսկ մի պահ հիշեք թէ ինչ երաժշտութիւն են մատուցում մեզ մեր ինֆորմացիոն հոսքերը.... ու ամեն բան արդեն պարզ է դառնում... ինչ ընտրութիւն, ինչ արդարութիւն... ինչ հավասարութիւն... էլ չգիտեմ ինչեր:
ՃՇՄԱՐԻՏ ԵՐԱԺՇՏՈՒԹԻՒՆ, եթէ իրօք ցանկութիւն ունեք բարեկեցիկ ապրելու: