Բլոգի մեկնաբանություններ

  1. Լեռնցի-ի ավատար
    Մեջբերում melancholia-ի խոսքերից
    համաձայն եմ, պետք է պայքարել հանուն ՄԵՐ հողի, հայրենիքի....բայց ինչպես? եթե ամեն քայլափոխի ոտքիդ տակ քար են գցում, որ ընկնես, ամեն առիթով փորձում են կոտրել ու զզվացնել.....էլի համբերում ես, էլի պայքարում ես, էլի հողիդ ուժը ստիպում է մնալ....բայց ամեն օր ավելի են շատանում ստորաբար ,,քցողները,, .....ու մի օր համբերությանդ բաժակը լցվում է...ի վերջո մի կյանք ենք ապրելու, գոնե էլի ծանր աշխատանքով, բայց նորմալ ապրենք, թեկուզ կիսատ, բայց մարդ զգանք
    Հէնց միայն այն, որ զրկանքներով շենացնում ես հայրենիքդ, մաքառում, փայփայում այն... դրանից աւել էլ ի՞նչ մարդ զգալ... դրանից առաւել այլ գովելի՞ք կա՞յ...
  2. melancholia-ի ավատար
    համաձայն եմ, պետք է պայքարել հանուն ՄԵՐ հողի, հայրենիքի....բայց ինչպես? եթե ամեն քայլափոխի ոտքիդ տակ քար են գցում, որ ընկնես, ամեն առիթով փորձում են կոտրել ու զզվացնել.....էլի համբերում ես, էլի պայքարում ես, էլի հողիդ ուժը ստիպում է մնալ....բայց ամեն օր ավելի են շատանում ստորաբար ,,քցողները,, .....ու մի օր համբերությանդ բաժակը լցվում է...ի վերջո մի կյանք ենք ապրելու, գոնե էլի ծանր աշխատանքով, բայց նորմալ ապրենք, թեկուզ կիսատ, բայց մարդ զգանք
  3. Լեռնցի-ի ավատար
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից
    Շնորհակալություն
    Ես էլ եմ շնորհակալ:
  4. Լեռնցի-ի ավատար
    Մեջբերում Գեա-ի խոսքերից
    շնորհակալություն , կարդացի մեծ հաճույքով:
    Ես էլ եմ շնորհակալ:
  5. Գեա-ի ավատար
    շնորհակալություն , կարդացի մեծ հաճույքով:
  6. movsal08-ի ավատար
    Լավ ես գրել...
  7. Վահե-91-ի ավատար
    նախավերջինը պետքա սկսեր սենց՝ կան շատերը, որ երջանկանում են սուտ հիվանդությունով բանակից ազատվելուց.....
  8. Լուսաբեր-ի ավատար
    ...
    Թարմացել է 03.03.2012, 12:40 ըստ [ARG:5 UNDEFINED]
  9. Sambitbaba-ի ավատար
    Շնորհակալություն
  10. Լեռնցի-ի ավատար
    [QUOTE=Լեռնցի;bt5702]
    Մեջբերում Համզագայլ-ի խոսքերից

    Սկզբի համար կարող ես այս նիւթին ծանօթնալ․ «ԱԱԾ-ն հետաքրքրվում է որոշ երգիչ-երգչուհիներով»:
    Կարող ես նաել նաեւ սա․ http://www.emedia.am/arm/article/10259/

    Գարիկը մասնավորապէս, էդ որջից է:
  11. Լեռնցի-ի ավատար
    [QUOTE=Համզագայլ;bt5679]․
    Էլ չեմ ասում, որ սրանցից մի քանիսն էլ «Կեանքի խօսք» աղանդից են․․․․/QUOTE]
    Հարգելի Լեռնցի, լիովին համամիտ եմ ձեր հետ, ինձ առավել զայրացրեց և տհաճ ազդեցություն թողեց <Կեանքի խօսք> աղանդին, նրանց անդամ լինել, այդ հրեշավոր աղանդը քայքայիչ ծրագրեր է իրականացնում երկրու: Կցանկանայի ճշտել, թե նրանքը ովքեր են:
    Սկզբի համար կարող ես այս նիւթին ծանօթնալ․ «ԱԱԾ-ն հետաքրքրվում է որոշ երգիչ-երգչուհիներով»:
  12. Համզագայլ-ի ավատար
    ․[QUOTE]Էլ չեմ ասում, որ սրանցից մի քանիսն էլ «Կեանքի խօսք» աղանդից են․․․․/QUOTE]
    Հարգելի Լեռնցի, լիովին համամիտ եմ ձեր հետ, ինձ առավել զայրացրեց և տհաճ ազդեցություն թողեց <Կեանքի խօսք> աղանդին, նրանց անդամ լինել, այդ հրեշավոր աղանդը քայքայիչ ծրագրեր է իրականացնում երկրու: Կցանկանայի ճշտել, թե նրանքը ովքեր են:
  13. Լեռնցի-ի ավատար
    Մեջբերում Cindrella Man-ի խոսքերից
    Առաջարկում եմ, պայքարի փոխարեն օգտագործել հակառակ պրոպագանդան: Ինչու՞ պայքարի փոխարեն, որովհետև հեռուստաընկերությունը մամուլի ազատության սահմանները չի խախտել, ու արգելիչ ոչինչ ձեռնարկել չի կարելի: Միակ լուծումը հակառակ քարոզն է.օրինակ ՝ դու էլ կարող ես ձեռք առնել օտարամոլությունը:
    Առաջարկդ լաւն է, բայց «փոխարենն» անընդունելի: Ազատութիւնը դա դեռ ամենաթողութիւն չէ, և մարդկանց ազատութիւնը սահմանափակւում է այլ մարդկանց ազատութիւններում:
    Ու ունենք սահմանադրութեամբ ամրագրուած յատուկ դէպք, թէ որ դէպքերում կարելի է օրէնք կիրառել ու արգելել տարբեր մարդկանց հորջորջանքները:
    Յոյս ունեմ, որ վաղ թէ ուշ կը լինեն համապատասխան դատավարութիւններ:
  14. Cindrella Man-ի ավատար
    Առաջարկում եմ, պայքարի փոխարեն օգտագործել հակառակ պրոպագանդան: Ինչու՞ պայքարի փոխարեն, որովհետև հեռուստաընկերությունը մամուլի ազատության սահմանները չի խախտել, ու արգելիչ ոչինչ ձեռնարկել չի կարելի: Միակ լուծումը հակառակ քարոզն է.օրինակ ՝ դու էլ կարող ես ձեռք առնել օտարամոլությունը:
  15. Լեռնցի-ի ավատար
    Մեջբերում Cindrella Man-ի խոսքերից
    Լեռնցի ջան, կարծում եմ հայկական ավանդական իրականությունն այսօր հոգեվարգի մեջ է.. դրա առհավատչյան այսօր մեր օրեցօր գլոբալիզացվող մտածելակերպն է: Գլոբալիզացման էս տենդը, արդեն լոկալ՝ մայրաքաղաքային մաշտաբից անցել է համահայկականի, ու այն, զարմանալիորեն, ավելի արագ է ադապտացվում, երիտասարդների կրթական ցենզի ցածր լինելու ու բարոյական սկզբունքների անկայունության պատճառով: Ինչ խոսք, համաձայն եմ, որ ազգային արժեքների վրա ծիծաղելն արգահատելի է, առավել ևս, որ առանց այն էլ մեր իրականությունը լիքնն առողջ ծիծաղի, հումորային քննադատության համար առարկաներով ու երևույթներով, իսկ ազգային ինքնությունը մի բան է, որ հիմա մենք օրեցօր կորցնում ենք: Սակայն պետք է գիտակցել, որ մեդիան մի ոլորտ է, որտեղ արտահայտվելու ազատությունը հենասյուն է, ու էնքան էլ համամիտ չեմ «Շանթ»ին նման ելույթներն արգելելու համար "բունտ"ի գաղափարի հետ:
    Դե հիմի տղերքն ուզեցել են ծիծաղել, ծիծաղել են. իրանց հետ էլ մի խումբ իրանց համախոհներ մի լավ ուրախացել են «տանկի լուլի » մասին լսելով… Ես, ի միջիայլոց, զարմանում եմ, թե տեղ ինչ կա ծիծաղալու…
    Ավանդները մոդեռնիզացվում են. բնական է... ծիծաղելի կլինի հիմա, առանց աղջկան ճանաչելու, տնեցիքով գնալ իրանց տուն խոսք ուզելու, բայց կոնկրետ գաղափարներ կան, որոնք օտար մշակույթի չափազանց ազատ ֆոնից առանձնացնում են մեր ինքնությունը, այն է՝ պարկեշտությունը, համեստությունը, ծնողի հանդեպ հարգանքն ու սերը, որոնք ,օրինակ, Եվրոպական հասառակության մեջ այդքան էլ ընդունելի չեն:
    Հիմա ով հասկանում է խնդրի լրջությունը, հասկանում է... ով չէ՝ դեռ ծիծաղում է...
    Ընդհանուր լաւ ես գրել եղբայր:
    Արի հարցը այսպէս դնենք: Կայ սխալ ու այդ սխալը անհրաժեշտ է լուծել:
    Ունե՞ս առաջարկներ:
  16. Cindrella Man-ի ավատար

  17. Լեռնցի-ի ավատար
    Մեջբերում Hayazn-ի խոսքերից
    Հասկացա .
    Միակ ելքը այն է որ առաջնորդվենք իրանի իսլամական հանրապետության , հեռուստատեսության համար սահմանած կանոններով :
    Ինչո՞ւ ես թռչում միւս ծայրահեղութիւն:

    Առաջարկդ խնդրոյ առարկայի լուծում է: Բայց մինչ այդ այլ տարբերակներ էլ կան:
    Որը և փորձարկւում է օրինակ հէնց այս նամակով: Քաղաքակիրթ ձեւով տնօրինութեանն է ներկայացւում հանրութեան բողոքը ու տարբեր մարդիկ գիտական ուսումնասիրութիւններ են իրականացնում հիմնավորելու համար առկայ ռիսկերն ու վտանգները:
  18. Hayazn-ի ավատար
    Մեջբերում Լեռնցի-ի խոսքերից
    Յատուկ քո համար վերջերս buzand-ի կատարած գրառումն եմ ամբողջութեամբ մէջբերում․

    Մտքեր հեռուստատեսության և կինոյի մասին

    Հարգելի հեռուստասերիալա- սցենարիստներ, ռեժիսորներ, պրադյուսերներ և այլք, ովքեր առնչություն ունեն այս բնագավառի հետ, հասկացեք վերջապես, որ դուք նույնպես պատասխանատու եք մեր հասարակության առաջ:
    Հասկացա .
    Միակ ելքը այն է որ առաջնորդվենք իրանի իսլամական հանրապետության , հեռուստատեսության համար սահմանած կանոններով :
  19. Լեռնցի-ի ավատար
    Մեջբերում Hayazn-ի խոսքերից
    Այս Ձեր ասածը վերաբերում է այն պարագաին երբ մի պատկառելի լրատվական կազմակերպություն է այդ տեղեկատվությունը տարածում և մարդիք հաշվի են նստում այդ կազմակերպության կարծիքի հետ , նման պարագայում դուք կարող եք իրավացի լինել , բայց եկ հիշենք , որ այս պահին խոսքը գնում է մի խումբ կոմիկների մասին , որոնք ոչ մի նպատակ չեն հետապնդում բացի հանդիսատեսների դեմքին ժպիտ առաջացնելուց և ոչ ոք սրանց ասածը լուրջ չի ընդունում թերևս բացի Ձեզնից , որի պահանջը ես չեմ տեսնում :
    Յատուկ քո համար վերջերս buzand-ի կատարած գրառումն եմ ամբողջութեամբ մէջբերում․

    Մտքեր հեռուստատեսության և կինոյի մասին

    Շատ տարիներ առաջ, կարծեմ 91-ին հայկական կինոթատրոններում ցուցադրվեց Հայֆիլմի արտադրության «Անիծվածներ» կինոնկարը: Ովքեր չեն տեսել (այդպիսիք կարծում եմ քիչ են, որովհետև կինոնկարը վերջին տարիներին բազմիցս ցուցադրվել է) հիշեցնեմ, որ ֆիլմի դեպքերը տեղի են ունենում բանտում, ցույց են տալիս «գողական» կյանքը, մարդկային կոտրված ճակատագրերը և այլն: Իհարկե, եթե համեմատենք ժամանակակից հայկական ֆիլմերի կամ սերիալների հետ, «Անիծվածները» իսկական օսկարակիր է: Բայց այդ չէ կարևորը:
    Ֆիլմը նորություն էր հայ հանդիսատեսի համար: Կինոթատրոնները լեփ-լեցուն էին, տոմսերն արագորեն վաճառվում էին, և մարդիկ շտապում էին տեսնել հայկական «շեդևրը», որտեղ, բացի գողական կյանքից, մի քանի էրոտիկ կադրեր էլ կային, ինչը, թերևս, էլ ավելի գրավիչ էր դարձնում ֆիլմը: Առաջին անգամ հայ հանդիսատեսը տեսնում և լսում էր «գողական» ժարգոնը, կոպիտ արտահայտություններ, հայհոյանքներ: Առաջին անգամ բոլորս միաժամանակ լսում էինք «սուչիտ անել», «փչացնել», «մուկը դաննի մոմենտ գողա», «ես որ խոսում եմ, դու ինձ պերեբիվատ մի արա» և այլ արտահայտություններ, որոնք թեև կիրառվում էին կենցաղում, սակայն, ընդհանուր առմամբ, խորհրդային հասարակության համար անընդունելի էին: Այս ամենը` իմիջիայլոց, ինչպես ասում են` որպես ներածություն:

    Լավ հիշում եմ, որ ֆիլմի ցուցադրությունից շատ կարճ ժամանակ անց մեր հասարակությունը սկսեց այդպես խոսել, ավելի ճիշտ` հասարակության «երիտասարդական-ուսանողական» թևը: Վերոնշյալ բառերը դարձան կիրառելի, ընդունված, նույնիսկ` գեղեցիկ, կամ ավելի շուտ` տղամարդկային: Ֆիլմի բառապաշարը, կամ ինչպես հիմա ընդունված է ասել` բառամթերքը, լայնորեն օգտագործվում էր «ռազբորկաների» ժամանակ: Մենք սիրեցինք այդ ֆիլմը, մենք ընդունեցինք դրա բառապաշարը, այն դարձավ մերը:
    Անցավ մի քանի տարի: Մութ ու մռայլ տարիներն աստիճանաբար սկսեցին լուսավորվել, ավելի հաճախ սկսեցինք հեռուստացույց նայել, որի էկրանին ավելի հաճախ էին հայտնվում կիսամերկ պատկերները, ավելի հաճախ էին կրակում ու հայհոյում: Ու, եթե հիշողությունս չի դավաճանում, 96-ին հայտնվեց հայկական մյուս օսկարակիրը` «Մեր բակը» հեռուստաֆիլմը: Լավն էր, շատ լավն էր մեր բակը` հումորով, երաժշտական, ճաշակով ու, ամենակարևորը` ուրախ: Ինքս երևի մի 15 անգամ նայել եմ: Ֆիլմը, ինչպես աշխարհի բոլոր մյուս հաջողված ֆիլմերը, ուներ իր «բառամթերքը» կամ թևավոր արտահայտությունները. «Հիտլերը տեղում չի», «Հրանտ, դու ինչու հայլուր չես վարում», «Երկու ականջդ էլ կտրես` Վան Գոգ չես դառնա» և այլն: Դրանք նույնպես մտան մեր խոսակցական լեզվի մեջ ու ընդունվեցին հասարակության կողմից: Ֆիլմում կային նաև մի քանի «գողականամերձ» արտահայտություններ, որոնք դարձան հասարակության երիտթևի սեփականությունը. «Բան ա ըլե, ապե», «Չէ, լավա», «Պետքա` խառնվենք» և այլն: Ու դարձյալ մենք սկսեցինք այդպես խոսել. երբեմն` կատակով, երբեմն` լուրջ:

    Ինչո՞ւ հանկարծ գիշերվա կեսին հիշեցի այս երկու ֆիլմերը: Որովհետև երկուսն էլ կենցաղային օրինակ են, թե ինչպես ենք մենք ընկալում հեռուստատեսության արտադրանքը, ինչպես ենք կրկնում արտահայտությունները, ինչպես է ազդում այն մեզ վրա: Կրկնում ենք շարժուձևը, դեմքերի արտահայտությունները, պահվածքը, խմելու կամ ծխելու ձևը: Գրածիս մեջ ոչ մի նոր բան չկա. այս ամենը, ինչպես ասում են, մարդկության չափ հին է: Սակայն, եթե խորհրդային ֆիլմերից մենք սովորում ու ընդօրինակում էինք բարի, մարդկային արտահայտություններ, ժամանակակից ֆիլմերից կապկում ենք դաժանություն, դավաճանություն, նենգություն, բանսարկություն: Հետո սկսում ենք ատել միմյանց, մեր կյանքը, մեր իրականությունը, մեր երկիրը: Երբեմն կրակում ենք, երբեմն` ինքնասպանություն գործում, երբեմն` նախանձից ու չարությունից խեղդվում: Հենց այսպես էլ ապրում ենք:

    Հարգելի հեռուստասերիալա- սցենարիստներ, ռեժիսորներ, պրադյուսերներ և այլք, ովքեր առնչություն ունեն այս բնագավառի հետ, հասկացեք վերջապես, որ դուք նույնպես պատասխանատու եք մեր հասարակության առաջ:
  20. Hayazn-ի ավատար
    Մեջբերում Լեռնցի-ի խոսքերից
    Յարգելի Հայազն: Ոչ ոք իրավունք չունի ավանդապաշտ ու հայրենասէր ընտանիքը ներկայացնելու հետամնացութեան ֆոնի ներքոյ, ծաղրելու այն: Կարծում եմ սա դժուար չէ ըմբռնելը․․․

    Էլ չեմ ասում, որ սրանցից մի քանիսն էլ «Կեանքի խօսք» աղանդից են․․․․