Նայել RSS հոսքը

Լեռնցի

Բրիտանական տենդենց

Գնահատել այս գրառումը
04.06.2011 - Մեծ Բրիտանիայում լույս կտեսնի «Երեխաների լրացուցիչ սեքսուալականացումը» թեմայով զեկույցը: Tert.am
  • Զեկույցի հեղինակաները ընդգծել են, որ ժամանակակից աշխարհում երեխաները ամենուր՝ հեռուստատեսությամբ, ինտերնետում, բջջային հեռախոսներում, գովազդային պաստառներում, սեքսուալ ատրիբուտիկայի են հանդիպում։ Այդ ամենի արդյունքում՝ գնալով ավելանում է դեռահասների հղիացումների, հղիության արհեստական ընդհատման դեպքերի թիվը։
    Զեկույցի հեղինակաները կոչ են անում համապատասխան բովանդակությամբ գովազդային պաստառները հանել դպրոցներին մոտ գտնվող տարածքներից, ինչպես նաև դադարեցնել երիտասարդական պրովոկացիոն հագուստի վաճառքը։


13.04.2012 - 12 տարեկան տղաներն ու աղջիկները անգամ չգիտեն` ինչ է «սեքսուալությունը», սակայն ձգտում են լինել «սեքսի». Դեյվիդ Քեմերոն: 1in.am
  • Մեծ Բրիտանիայի վարչապետն իր ելույթներից մեկում հայտարարել է, թե ձգտելու է հասնել այն բանին, որ արգելք դրվի այն տեսահոլովակների վրա, որոնք կրում են սեքսուալ ենթատեքստ:
    Դեյվիդ Քեմերոնը կարծում է, որ էրոտիկ կերպարները, զգեստները, կիսամերկ մարմինները վատ են ազդում երիտասարդության վրա:
    Այդպիսի հոլովակների շարքում են հայտվել Լեդի Գագայի, Ռիհաննայի, Քեթի Փերիի տեսահոլովակները:
    Ինչպես ցույց են տալիս հարցումները, 12-14 տարեկան դեռահասները ցանկանում են հագնվել մարմնավաճառների պես: 12 տարեկանում շատ տղաներ ու աղջիկներ անգամ չգիտեն` ինչ է «սեքսուալությունը», հավելում է Քեմերոնը, սակայն ձգտում են լինել «սեքսի»:


Յ․գ․ Նման յայտարարութիւնները Եւրոպական բարձր ատեաններից պարզապէս սթրես կարող են լինել մեր էն մի ուրիշ ձեւի քաղքենի խաւի համար, որոնք յանուն «զարգացած» ու «առաջադէմ» երեւալու համար հնարավորինս հանում են իրենց շորերը կամ նկարահանում աննորմալ տեահոլովակներ:
Իսկ ահա երեւոյթը քննադատողներին կպցնում «հետամնաց», «քյարթու» և նման այլ պիտակներ: Մեր բարբառում մի լաւ արտայայտութիւն ունենք նմանների համար․ «Եր թռածներ»:

Ուղարկել «Բրիտանական տենդենց"» Digg-ին Ուղարկել «Բրիտանական տենդենց"» del.icio.us-ին Ուղարկել «Բրիտանական տենդենց"» StumbleUpon-ին Ուղարկել «Բրիտանական տենդենց"» Google-ին

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն