27.09.2010, 11:13 (2119 Դիտումներ)
Կարպիս Սուրենեանը մեր անունաի գրողներից է: Սակայն այսօր արդէն քիչ յայտնի: Շատերը նրան ճանաչում են որպէս թարգմանիչի, բայց ասեմ, որ էսսէ ժանրում առաջինը նա է ստեղծագործել հայերէն: Տարբեր գրականագէտներ նշում են, որ նա հայկական էսսէյի հիմնադիրն է:
Ես պատահական կարդացել էի նրա «Բնիկ որտեղացի ես» գիրքը եւ շատ էի տպավորուել: Այն շատ լուրջ ազդեցութիւն ունեցաւ իմ վրայ:
Շատ էի ցանկանում նրա հետ հանդիպել եւ զրուցել: Ի վերջոյ դա ինձ յաջողուեց: Ութսունվեցամեայ կենսուրախ ծերունին համաձայնուեց զրուցել ինձ հետ:
Ես յետոյ աւելի հանգամանալից կանրադառնամ մեր զրոյցին: Հիմա մի դրուագ:
«Բնիկ որտեղացի ես» գիրքը նա հարատարակել էր շուրջ 45 տարի առաջ եւ դրանից յետոյ չի հրատարակուել, այդ պատճառով մի քիչ զարմացած էր, երբ ես նրան ասեցի, որ այդ գիրքը կարդալուց յետոյ է Ձեր հետ հանդիպելու ցանկութիւն առաջացել: Խօսակցութեան ընթացքում նա հարցրեց որտեղի՞ց ես բնիկ:
- Գորիսից եմ: Գորիսեցի եմ:
- Հէնց Գորիսի՞ց:
- Այո:
- Իսկ այնտեղ ապրո՞ւմ եք, թէ այստեղ եք ապրում:
- Դպրոցն աւարտելուց յետոյ այստեղ ուսանող եմ: Բայց ամառները միշտ Գորիս եմ գնում: Մերոնք բոլորն այնտեղ են:
- Ձեր հայրենի տու՞նը: Հայրենի տուն ունե՞ք:
- Այո, իհարկէ,- մի քիչ զարմացած հարցրի ես:
- Այդ շատ լաւ է, որ հայրենի տուն ունեք եւ կարող եք գնալ այնտեղ հանգստանալ,-մտահոգ ասաց նա: Յետոյ աւելացրեց,- ցավոք ես հայրենի տուն չունեմ հիմա եւ չեմ կարող գնալ այնտեղ: Իմ հայրենի տունը Կիլիկիայի հյուսիսւոմ է: Այժմ թուրքերի ձեռքին: Դա շատ լաւ բան է, որ կարող եք գնալ Ձեր Հայրենի տունը: Շատ լաւ է:
յ.գ. Ես միշտ զգացել եմ հայրենի տան խորհուրդը, նրա կարեւորութիւնը ու արժեքը: Այս խօսակցութիւնից յետոյ, ես հասկացայ, թէ ինչ ունենք մենք, որ շատերը ճակատագրի բերումով չունեն: Ես ապրեցի նրանց ցաւը: Մենք թուրքերից ստանալիք ունենք, մենք ենք մեր հողերի տէրը: Եւ ծիծաղելի է խօսել որեւէ հողի զիջման մասին: Ծիծաղելի է խօսել նաեւ նրանց հետ բարեկամութեան մասին: Նրանց հասցրաց վերքից հայի արիւնը այսօր էլ հոսում է: Մենք դեռ շա՜տ անելիք ունենք: