Նայել RSS հոսքը

Լեռնցի

ՀԱՅ ԵՎ ՀԱՅՈՒԹՅՈՒՆ

Գնահատել այս գրառումը
Ո՞վ է հայը. մի՞թե նա է, որ խոսում է հայ լեզվով,
Եվ կամ` որի մականունը հանգում է յան մասնիկով,
Որ ուտում է ամենայն օր ճաշին տոլմա ու փըլավ,
Կամ` արԺանոք միշտ հագնում է հայի գըդակ ու հալավ:
Ո՞վ է հայը, մի՞թե նա է, որ գնում է հայի ժամ,
Ու տարենը հաղորդվում է խիստ սակավից` չորս անգամ,
Որ կյանքումը պաս չի կերել, ծոմ էլ պահում է նույնպես,
Հորանջելիս խաչ է կնքում` բաց բերանն ու երես:
Ո՞վ է հայը, մի՞թե նա է, որ տեսնելիս տերտերին
«Օրհնյալ ի տեր» պատրաստ ունի ամեն րոպե իր բերնին,
Որի համար մեծ ամոթ է, նաև մեղք է մահացու,
Թե զատիկի թաթախմանը չուտե թերխաշ կարմիր ձու:
Չէ, սիրելիս, ազգությունը չէ արտաքին արարմունք,
Հայ ծնվելդ անգամ չի տալ քեզ հայության իրավունք,
Ով կամ թե յան մականունիդ վերջի վանկի մասնիկը,
Կարմիր ձվով կամ թե անձու կատարում ես զատիկը:
Տեղը մնա ազգությունը, այդ նաև վարձ չէ հոգուդ:
Թե դու հայ ես` հայությունդ պիտի հարգես անպատճառ:
Հայաստանը պիտի լինի հուսո աստղ քեզ համար.
Օտարինը դու մի ատիլ, մի էլ սիրիր կուրորեն,
Բայց դու հայի օգուտները միշտ վեր դասե ամենեն:
Արվեստ, ուսում, շքեզարվեստ տարածե` հայ ազգի մեջ,
Բայց բռնությամբ միշտ հեռացուր նորա մեջեն կրոնի վեճ.
Քեզ ի՞նչ շահ է, թե դու կասես` հոգին բխել է Հորից,
Կամ թե Որդին Հոգվով Սրբով անսերմ ծնունդ է Մորից…
Թող, սիրելի, այդ խնդիրքը, աչքդ դարձուր դեպ հարավ,
Բյուր- բյուր հոգիք դու կտեսնես կորած դորա պատճառով,
Բայց մինչ այսօր այդ խնդիրքը մնացել է անվճիռ,
Թույլ խելքո՞վըդ աշխատում ես քակել անքակ այդ կնճիռ:
Սիրե ազգըդ ոչ լոկ խոսքով, սիրե ինչպես քու անձը,
Նորա օգտին, թե պետք լինի, զոհե բոլոր քո գանձը.
Մի խնայիլ կյանքդ անգամ, արյունդ բեր նորան զոհ.
Ոչ այն հուսով, որ քու ազգը իսկույն լինի քեզնից գոհ:
Իստակ սերը չի պահանջում ամենևին տըրիտուր,
Թե տվածը ետ առնվի` դորան կասեն առուտուր.
Բայց վայ նոցա, որք անըզգա են յուր ազգի վիճակին,
Հազար անեծք նոցա վերա, էրնեկ շան պես սատակին:
Թե դու հայ ես` գիտե՞ս արդյոք` ով է ազգիդ նախահայր,
Ո՞րտեղ, ո՞ր կողմ նա ընտրել էր ազգիս համար հայ աշխարհ.
Քանի՞ տարի անկախ մնաց հայը օտար ազգերից,
Ի՞նչ էր պատճառ, որ նա ընկավ իր առաջվա փառքերից:
Ո՞ւր ցրվեցավ քու խեղճ հայը, ունի՞այժմ օգնական,
Կա՞ մի հնար, միջոց կամ հույս սորա կրկին նորոգման,
Թե կա հնար` դու պատրա՞ստ ես անձդ ազգիս զոհ անել,
Խիստ կըտտանք, սաստիկ տանջանք, սով ու ծարավ միշտ տանել:
Դու պատրա՞ստ ես թողնել կայքըդ, ծնողք, եղբայր, սիրական,
Սիրելվույդ տեղ կրծքիդ սեղմել միշտ մահառիթ հրացան.
Դու պատրա՞ստ ես անվախ երթալ թշնամիի սուրի դեմ,
Սարսափելի մահդ տեսնել դու կարո՞ղ ես ծաղրադեմ:
Այդ ժամանակ քեզ հայ կասեմ…
Բայց թե փորդ տոլմաներից կամ փլավից տռաքի,

Հավատացիր ուտելովդ օգուդ չես բերիլ ազգի:

Ուղարկել «ՀԱՅ ԵՎ ՀԱՅՈՒԹՅՈՒՆ"» Digg-ին Ուղարկել «ՀԱՅ ԵՎ ՀԱՅՈՒԹՅՈՒՆ"» del.icio.us-ին Ուղարկել «ՀԱՅ ԵՎ ՀԱՅՈՒԹՅՈՒՆ"» StumbleUpon-ին Ուղարկել «ՀԱՅ ԵՎ ՀԱՅՈՒԹՅՈՒՆ"» Google-ին

Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն

  1. Չամիչ-ի ավատար
    Ո՞վ է հայը. մի՞թե նա է, որ խոսում է հայ լեզվով
    Միանշանակ:
    Նժդեհը ասել է՝ Լավ է լինել խուլ եւ համր, քան լինել օտարախոս հայ:
    Լեզուն մշակույթ է, էլ ի՞նչ հայ եթե օտար մշակույթի կրող է: