երևի միտք 2
Մի-քանի օր է էն 2 գրառումներս տեսնում եմ ֆորում մտնելիս, որոշեցի մի բան էլ գրեմ, որ գոնե առաջինը չերևա
Ուզում եմ գնահատել սպասելու էվոլյուցիոն տրամաբանությունը: Ոչ էն սպասելու, երբ հաստատ գիտես ինչին ես սպասում, ու երբ դա կլինի, կամ նույնիսկ ուղղակի երբ չկա, բայց ուզում ես սպասել: Մտածում եմ էն սպասելու մասին, երբ կա որոշակի իրավիճակ, քո ընկալումը դրա, հստակ վերաբերմունքը, բայց գործողություններ չկան: Ոչինչ չես անում: Կարող է լինել նրանից, որ ուզում ես ամբողջությամբ գնահատել իրավիճակը, ոչինչ բաց չթողնել, հետո նոր որոշել, թե ինչ անել, ուզում ես կատարյալ որոշում կայացնել: Բայց դե դա անհնար է /իդեալական մարդ, կատարյալ որոշում` գոյություն չունեն/: Կարող է ուղղակի վստահ չես ուզում ես որևէ բան ընդհանրապես անել, թե չէ: Բայց դա էլ է անհնար, քանի որ. ինչքան կարելի է ոչինչ չանել /եթե մարդ ես, ունես շարժվելու ունակություն, պահանջմունք էլ պիտի լինի շարժվելու/:
Էստեղ "էվոլյուցիոն" գործոնը, այսինքն ինչ-որ նյութական ապացույցը էդպիսի վարքի օգտակարության, ոնց որ էդքան էլ չի երևում: Փորձեմ գտնել բնության մեջ. օրինակ, թշնամուն/վտանգի հանդիպելիս, կենդանին կարող է արագ վազել կամ տեղում քարանալ, երկուսն էլ կարող են արդյունավետ լինել` կախված տեսակից կամ մեկն է բնորոշ լինում, կամ մյուսը: Մարդկանց դեպքում երևի ավելի կարևոր է իրավիճակը ու արդեն ձևավորված բնավորությունը: Այսինքն պահպանվում է կյանքի ընթացքում արդյունավետ գործած վարքագիծը: Երևի պարզ է, առավելությունն այստեղ այն է, որ լիովին հնարավոր է փոխել ձևավորված վարքագիծը, եթե ուզում ես դա անել: Պետք է միայն գիտակցված ցանկություն ու կայացրած որոշում:
Էսքանը: