Նայել RSS հոսքը

Whyspher Whisper

երևի միտք 1

Գնահատել այս գրառումը
Մի հետաքրքիր երևույթ. կույրերը շատ հաճախ օգտագործում են “տեսնում եմ” արտահայտությունը:
Երևի թե, շատ բնորոշ է մարդուն ընդունված արտահայտությունները յուրացնելն ու կիրառելը՝ անկախ նրանից զգում ես էդպես, թե չէ...

Ուղարկել «երևի միտք 1"» Digg-ին Ուղարկել «երևի միտք 1"» del.icio.us-ին Ուղարկել «երևի միտք 1"» StumbleUpon-ին Ուղարկել «երևի միտք 1"» Google-ին

Թարմացել է 20.08.2011, 20:11 ըստ [ARG:5 UNDEFINED]

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն

  1. Chuk-ի ավատար
    Իսկի ինչի՞ երբ դասախոսն ուսանողին ասում է «Տեսնում եմ, որ լավ չես պատրաստվել», նկատ ունի որ աչքո՞վ է տեսնում: Իհարկե ոչ: Տերմինն ավելի լայն կիրառություն ունի:
  2. Dayana-ի ավատար
    Ինձ թվում ա դա ոչ միայն մեզ մոտ է: Օրինակ անգլերեն I see արտահայտությունը ոչ թե ես տեսնում եմ, այլ հասկանում եմ միտքն ունի:
  3. Whyspher Whisper-ի ավատար
    Դա էլ եք ճիշտ ասում Իմ բերած օրինակը իրական իրավիճակներից էր, երբ կույրը "տեսնելու", այսինքն զգալու մասին է խոսում: Ու երբ փորձում ես հասկանալ, թե ինչպես է դա տեղի ունենում /զգալու պրոցեսը, յուրահատկությունը/, նրանք չեն կարողանում բացատրել: Խոսքը գնում է, օրինակ, մեքենայի գույնը "տեսնելու" մասին, երբ շոշափելու կամ լսելու հնարավորություն չկա, բայց կույրն ասում է, որ տեսնում է: Իրական իրավիճակում դեռ չեմ կարողացել ստուգել, որքանով է "տեսածը" համապատասխանում իրականությանը, բայց համոզել մարդուն, որ չէ, նա չի տեսնում, ճիշտն ասած, կարծում եմ անիմաստ ու աննպատակ կլինի էս դեպքում:
  4. Dayana-ի ավատար
    Մեջբերում Whyspher Whisper-ի խոսքերից

    Էս դեպքում գուցե նաև ցավոտ, բայց ընդհանրապես, երևի կարիք չկա մարդուն համոզել իր "տեսածի" անճշտության մեջ, ուղղակի պետք չի...
  5. Whyspher Whisper-ի ավատար
    Համաձայն եմ

    Ամեն դեպքում, կարծում եմ հենց այն, որ բոլորիս խոսքի մեջ հանդիպում են բառեր, որոնք ունեն հստակ նշանակություն /չփոխված ժամանակի ընթացքում/, բայց որոնց տակ ավելի հաճախ այլ բան ենք հասկանում, խոսում է նրա մասին, որ 1. շատ չենք խորանում նրա մեջ, թե ինչ ենք ասում; 2. տարիներ հետո, ուսումնասիրելով լեզուն, կարելի կլինի հասկանալ, որ մեր ժամանակի մարդու համար ամենակարևոր զգայարանը տեսողականն էր: