Համաձայն եմ Ամեն դեպքում, կարծում եմ հենց այն, որ բոլորիս խոսքի մեջ հանդիպում են բառեր, որոնք ունեն հստակ նշանակություն /չփոխված ժամանակի ընթացքում/, բայց որոնց տակ ավելի հաճախ այլ բան ենք հասկանում, խոսում է նրա մասին, որ 1. շատ չենք խորանում նրա մեջ, թե ինչ ենք ասում; 2. տարիներ հետո, ուսումնասիրելով լեզուն, կարելի կլինի հասկանալ, որ մեր ժամանակի մարդու համար ամենակարևոր զգայարանը տեսողականն էր:
Whyspher Whisper-ի խոսքերից Դա էլ եք ճիշտ ասում Իմ բերած օրինակը իրական իրավիճակներից էր, երբ կույրը "տեսնելու", այսինքն զգալու մասին է խոսում: Ու երբ փորձում ես հասկանալ, թե ինչպես է դա տեղի ունենում /զգալու պրոցեսը, յուրահատկությունը/, նրանք չեն կարողանում բացատրել: Խոսքը գնում է, օրինակ, մեքենայի գույնը "տեսնելու" մասին, երբ շոշափելու կամ լսելու հնարավորություն չկա, բայց կույրն ասում է, որ տեսնում է: Իրական իրավիճակում դեռ չեմ կարողացել ստուգել, որքանով է "տեսածը" համապատասխանում իրականությանը, բայց համոզել մարդուն, որ չէ, նա չի տեսնում, ճիշտն ասած, կարծում եմ անիմաստ ու աննպատակ կլինի էս դեպքում: Էս դեպքում գուցե նաև ցավոտ, բայց ընդհանրապես, երևի կարիք չկա մարդուն համոզել իր "տեսածի" անճշտության մեջ, ուղղակի պետք չի...
Դա էլ եք ճիշտ ասում Իմ բերած օրինակը իրական իրավիճակներից էր, երբ կույրը "տեսնելու", այսինքն զգալու մասին է խոսում: Ու երբ փորձում ես հասկանալ, թե ինչպես է դա տեղի ունենում /զգալու պրոցեսը, յուրահատկությունը/, նրանք չեն կարողանում բացատրել: Խոսքը գնում է, օրինակ, մեքենայի գույնը "տեսնելու" մասին, երբ շոշափելու կամ լսելու հնարավորություն չկա, բայց կույրն ասում է, որ տեսնում է: Իրական իրավիճակում դեռ չեմ կարողացել ստուգել, որքանով է "տեսածը" համապատասխանում իրականությանը, բայց համոզել մարդուն, որ չէ, նա չի տեսնում, ճիշտն ասած, կարծում եմ անիմաստ ու աննպատակ կլինի էս դեպքում:
Ինձ թվում ա դա ոչ միայն մեզ մոտ է: Օրինակ անգլերեն I see արտահայտությունը ոչ թե ես տեսնում եմ, այլ հասկանում եմ միտքն ունի:
Իսկի ինչի՞ երբ դասախոսն ուսանողին ասում է «Տեսնում եմ, որ լավ չես պատրաստվել», նկատ ունի որ աչքո՞վ է տեսնում: Իհարկե ոչ: Տերմինն ավելի լայն կիրառություն ունի: