Անեծք
Համբերությանս բաժակը լցեց.
Էլ չեմ դիմանում ես քո խաղերին.
Չե՞ս տեսնում, որ ես,
Արդեն շատ վաղուց,
Թքել եմ քո ինը բանտիկներին:
Անհասկ հիմար ես,
Դատարկ բազմություն:
Չ՞ես ուզում տեսնել,
Որ ատում եմ քեզ,
Հավատա, քեզնից
Լոկ զզվում եմ ես:
Հերիք է կյանքս
Փուչ արարքներով
Դու թունավորես,
Հերիք է առանց
Որևէ հիմքի
Սերս երազես:
Ինձ համար վաղուց
Արդեն մեռել ես,
Այսքան ժամանակ
Կյանքս կերել ես:
Ես ատում եմ քեզ.
Անիծում եմ քեզ.
Թող սևին լինի
Քեզ տեսած օրը,
Սատանան տանի
Քո հորն ու մորը:
Ամբողջ կյանքումդ
Լավ օր չտեսնես,
Քո նման լկտի
Մեկին հանդիպես:
Ապրես խավարում,
Ոչինչ չունենաս,
Քրչոտ շորերով
Մետրոյում մուրաս:
Որ սոված քնես,
Սոված արթնանաս,
Առանց կույրաղիք
Ու պոչկա մնաս...
Դե գնա հիմա
Խորը մտածի,
Ու տես, թե ինչքան
Այլանդակ եմ ես,
Քեզնից ավելի
Մեծ կռիս եմ ես:
Ես անխիղճ մարդ եմ,
Չար ու անհոգի,
Սիրել չգիտեմ,
Չեմ հարգում մեկի:
Բայց միևնույնն է`
Ինչքան էլ տանջվես,
Քո սիրո վրա
Թքած ունեմ ես...